Հակոբ Արամի Ջիվանյան (փետրվարի 28, 1936(1936-02-28), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2016(2016-11-26)[1]), հայ ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2011)։

Արագ փաստեր Հակոբ Ջիվանյան, Ծնվել է ...
Հակոբ Ջիվանյան
Thumb
Ծնվել էփետրվարի 28, 1936(1936-02-28)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 26, 2016(2016-11-26) (80 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ (1961)
Ստեղծագործություն(ներ)Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդների բարեկամության հուշարձան
Մասնագիտությունճարտարապետ, քանդակագործ և նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Փակել

Կենդանաբան-հյուսվածաբան Կարինե Ջիվանյանի եղբայրն է։

Կենսագրություն

1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1983-1989 թվականներին՝ Գյումրիի գլխավոր նկարիչ, 1989-1992 թվականներին՝ գլխավոր ճարտարապետ։ Հակոբ Ջիվանյանի նախագծերով 1962-1973 թվականներին Գյումրիում կառուցվել են բնակելի տներ, աղբյուր-հուշարձաններ (1961-1973), Անիի 1000-ամյակի կոթողը, «Գյումրիի քարե մատյանը» (երկուսն էլ՝ 1984), Տարտուում՝ Խաչատուր Աբովյանի (1978), Շիրակի մարզի Ազատան (1980, ՀՀ Պետական մրցանակ՝ 1981) և այլ գյուղերում (1970-1981) Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների հուշարձաններ, կերտել է նկարիչ Մինաս Ավետիսյանի մահարձանը (1977, Երևանի քաղաքային գերեզմանատան պանթեոն) և այլն[2]։

Հեղինակ է նաև երփնագրերի («Գյուղական անդորր», «Երեկո», «Բակ Լենինականում», «Աշնանային ակնթարթ» և այլն), խաչքարերի։

Էստոնիայի Տարտու քաղաքի Ազատության այգում գտնվող Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդների բարեկամության հուշարձանի հեղինակն է (1978)[3]։

Պարգևներ և կոչումներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.