Հաթերք (գյուղ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հաթերք, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ արևմուտք Թարթառ գետի ափին՝ Մռավի հարավային լեռնալանջին՝ 1000 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 3895 հա։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գյուղ | ||
---|---|---|
Հաթերք | ||
Հաթերքի համայնապատկերը, 2019 թ․ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի շրջան | |
Գյուղ | Քելբաջարի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
Գյուղապետ | Վարդան Բարմենի Գրիգորյան | |
Մակերես | 38.95 կմ² | |
ԲԾՄ | 1120 մետր | |
Կլիմայի տեսակ | բարեխառն-ցամաքային | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2000 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +(374)97 | |
Փոստային ինդեքս | 375000 | |
| ||
Հաթերքի տեղանվան ծագումը, ինչպես վկայում են ականավոր շատ դեմքեր, հավանաբար կապված է Հաթեր ցեղիանվան հետ։
Ըստ աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Հ. Աճառյանի՝ այդ ցեղերն ապրել են նախապատմական Հայաստանում և հայտնի էին «Հաթեթ» կամ «Հեթիթ» անունով։
Նշանավոր համերկրացի պատմաբան Լեոն գրել է. «Այդ այն ազգն է, որ Ասորեստանի արձանագրության մեջ կոչված է Խաթթա կամ Ծաթ, իսկ եգիպտական արձանագրությունների մեջ կոչված է Խաթթակամ Խաթ, իսկ եգիպտական արձանագրությունների մեջ՝ Խեթա կամ Խաթա, որոնք այժմ դարձել են Հաթ կամ Հեթիթ»։
Հաթերքն առաջներում կրել է նաև Հասանրիզ անունը։ Այդ մասին Ղևոնդ Ալիշանը գրել է.
-Այս երկրամասում ուրիշ գյուղեր չեն նշվում, բացի Չարաբերդի արեւմտյան կողմում, Թարթառի ափին նշվածներից, որոնք են Ղարապուլագը, Թանկուն-Լուլուպեյը, նրանցից ավելի վերեւ գտնվող Հասանարիսը կամ Հասանրիսը, որը թերեւս ծագում է Ջալալյան Հասան իշխանների անուններից... Մեր նախնիները Մեծ Կվենք գավառում նշում են նաեւ այլ նշանավոր վայրեր ու դեպքեր Ե եւ Է դարերում, այդ հռչակավոր վայրերից է Աստղաբլուրը (Ղեւոնդ Ալիշան, Արցախ, 1993թ. էջ 43)։ Իսկ ինչու Հասանրիսը պետք է ծագի Ջալալյան Հասան իշխանների անուններից և ոչ թե Հաթերքի Հասան Վախթանգյան իշխանի (1142-1182թթ.) անունից (Մ. Աղաջանյան)[1]։
Հաթերք, Հայթերք, Խաթերք - գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում՝ միջնադարյան Խաչենի իշխանության կանտրոնական մասում։ Հին Հաթերքի մասին սակավ տեղեկություններ են հասել մեզ։ Տարածվել է Տրտու (Թարթառ) գետի հովտում, ընդգրկելով ձախափնյակը՝ Եղիշե առաքյալի կամ Ջրվշտիկ վանքի մերձակայքից մինչև հոգևոր կենտրոն Դադիվանքի արևմտյան կողմի ձորը։ Կոչվել է իշխանանիստ Հաթերք բերդավանի անունով։ 12 - 13-րդ դարերում Հաթերքը եղել է Կենտրոնական Խաչենի իշխանության տիրույթը։ Նրա մասին արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Մ. Կաղանկատվացու, Կ. Գանձակեցու երկերում և Մ. Բարխուտարյանցի, Հ. Մանանդյանի, Բ. Ուլուբաբյանի աշխատություններում։
Չեն ուսումնասիրված նրա մինչև 4-րդ, 6-11-րդ և 14-18-րդ դարերի անցքերը։ Սակայն հայտնի է, որ 16-րդ դարում Հաթերքը ավերվել է Ակ-Կոյունլու և Կարա-Կոյունլու թուրքմեն ցեղերի կողմից և նույն դարի վերջին հիմնադրվել Նոր Հաթերքը։ Բայց Հաթերքի տարածքում եղած հնությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ըռստակ գավառը եղել է շեն, որ նրա բնակիչները զբաղվել են շինարարությամբ, հողագործությամբ և անասնապահությամբ, հերոսաբար պաշտպանվել են թշնամիներից ու պաշտպանել իրենց հողը, իսկ գավառի կենտրոն Հաթերքը դարձել է ուժերի համախմբման զորավիգը[2]։
1989 թվականին Հաթերքում կազմավորվել է «Հաթերք» կամավորական ջոկատը (հրամանատար՝ Սուրեն Հարությունյան/Հաթերքի Սուրիկ)։ 1991 թվականի օգոստոսի 16-ին ջոկատը գյուղի բնակիչների օգնությամբ (ինչպես նաև հարևան գյուղերի բնակիչների օգնությամբ) միահամուռ կերպով պատանդ են վերցրել ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի 43 զինվորի և պահանջել ազատել առաջնահերթ Ժորիկ Պետրոսյանին ապա Հաթերքի և հարևան գյուղերի պատանդ վերցված հայ երիտասարդների, որոնց ձերբակալել և ադրբեջանցիներին էր հանձնել ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի հրամանատարությունը։ ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի հրամանատարություն հետ բանակցելու նպատակով հորինվել է կեղծ «Փառանձեմ» ջոկատի անվանումը և անձնակազմը, որպեսզի կոծկեն իրական պատանդ վերցնողների անուննրը։ Դեպքի կապակցությամբ և Զ. Բալայանի ահազանգով՝ օգոստոսի 18-ին Հաթերք են ժամանել «Կփկ»-ի մի շարք անդամներ, նրանց միջնորդությամբ նույն օրը կատարվել է պատանդների փոխանակում։ 1992 թվականի հունիսին Քելբաջարի շրջանի Ազգաբան, Չարեքտար և Նարիշտար գյուղերի հենակետերից «Գոսդ» կայանքներով հրթիռահրետակոծվել է Հաթերքը և շրջակա գյուղերը, հունիսի 5-ին հակառակորդը գրավել է Հաթերքը, հրկիզել տները, խոշտանգել երկու տասնյակից ավելի խաղաղ բնակիչների։ ԼՂԻՊՈՒ-ի հրետանավորները և կամավորական ջոկատները կարողացել են կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումն այլ ուղղություններում և հնարավորություն են ստեղծել բնակիչների տարհանման համար։ Հուլիսի 20-ին Հաթերքի ջոկատը հարձակվել է գյուղում տեղակայված հակառակորդի վրա, նրան կորուստներ պատճառել, ապա նահանջել ու դիրքավորվել է Վաղուհաս - Չլդրան ուղղությունում։ 1993 թվականի փետրվարի 20-ին ԻՊՈՒ ազատագրել են Հաթերքը։ Գյուղից զոհվել է 44 ազատամարտիկ։
Համաձայն «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի հրապարակման՝ 2024 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական տեղեկատվական հարթակներից մեկում ներկայացված տեսանյութից պարզ է դառնում, որ ադրբեջանցիներն ավերել են Արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրն ու գերեզմանոցը։ Տեսանյութում երևում է, որ որոշ տապանաքարեր տեղահան են արվել, շրջվել, զոհված զինծառայողների հուշաքարերի մի մասը կոտրված են[3]։
Բնակչությունը կազմում է 1596 մարդ (2003 թ.)։ Զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 1561 | 1561 | 1604 |
Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, տեղամասային հիվանդանոց, կապի բաժանմունք և այլն։ Գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին (12-րդ դար) կիսավեր է կենտրոնում է Ավագ Սբ. Նշան սրբավայրը, հարավ-արևմուտքում՝ Հաթեմի բերդը, շրջակայքում՝ նախնադարյան և նախաքրիստոնեական ժամանակների հնություններ[5]։
Միջնադարում այս գյուղում գործում էր դպրոց, Խութա վանքին կից[6]։ Գյուղը, ուր այժմ ապրում է 3000 ավելի բնակիչ, տարածվում է գեղեցիկ ու անտառապատ սարահարթի վրա։ Քանի որ Հաթերքը եղել է իշխանանիստ, վարչական կենտրոն, ապա արշավող նվաճողներին ավելի է գրգռել, որոնք էլ մոխրի կույտերի են վերածել այն։ Դա ակնառու է տասնյակ բնակավայրերի ավերակներից, տապանաքարերից ու բազմաթիվ մենավոր խաչքարերից, որոնք ցրված են գյուղի շրջակայքի անտառներով մեկ։ Դրանցից են.
Հին գերեզմանատուն, գտնվում է գյուղի արևելյան մասում, ձորակի աջ լանջին։ Մացառուտների մեջ մի շարք խաչքարեր են ընկած։ Դրանց վրա կան 13-17-րդ դարերի թվագրությամբ արձանագրություններ։ Այստեղից դեպի արևելք՝ Թարթառի ձախ ափին, բլրի վրա է գտնվում մի ավերված, քարերի կույտերի վերածված մատուռ։
Միջնադարյան փոքրիկ եկեղեցի, գյուղատեղի և գերեզմանատուն։ Այս հուշարձանները տարածվում են Հաթերքի հարավարևմտյան կողմում։
Ավերակ եկեղեցի, գտնվում է Հաթերքից հյուսիս, Մռավա սարի անտառապատ բազուկներից մեկի վրա։ Ավերակներից երևում է, որ այն բաղկացած է եղել եկեղեցուց և գավիթից։ Եկեղեցին հին բազիլիկ է, ունի 36 քառակուսի մետր մակերես, իսկ գավիթը քառակուսի հատակագիծ ունեցող փոքր շենք է։ Արձանագրություններն ու խաչքարերը կոտրատված են, ուստի հնարավոր չէ իմանալ եկեղեցու կառուցման տարեթիվը։ Եկեղեցին շրջափակված է եղել պարիսպներով ու պաշտպանական այլ կառույցներով։
Ավերված եկեղեցի, գերեզմանատուն, գյուղատեղի, կալեր, մարագատեղեր, աղբյուր և հնություններ։
Գյուղատեղի, գերեզմանատուն, որի երկու կողմերով հոսում են Թրղիի վտակները։
Գյուղատեղի, ընկուզենու ծառեր, կալատեղեր, գերեզմանատեղ, ձիթհանի հիմնապատեր, 13-րդ դարին բնորոշ խաչքարեր։
Տնատեղեր, ջրաղացներ, փոքրիկ գերեզմանատուն և պտղատու այգիների պուրակներ։ Այս գյուղը վերջին անգամ ավերվել է 18-րդ դարի վերջին։ Գյուղացիները տեղափոխվել են Գանձակի կողմերը և հիմնադրել Գետաշեն գյուղը։
Մեծ գյուղատեղի, համանուն գետակի աջ կողմում։ Դեռ կանգուն է մնում եռանավ եկեղեցին։ Ընդարձակ, սյունազարդ դահլիճը սալահատակ է։ Բավական տարածություն է բռնում գերեզմանատունը։ Ընկուզենու, թթենու այգիների մնացորդները ձուլվել են անտառի հետ։
Հարավ-արևելյան և հարավարևմտյան մասերում գյուղատեղին շրջապատված է պարիսպների մնացորդներով։
Հաթերքի շրջակայքում կան նաև մի շարք բերդամրոցներ, որոնք պաշտպանական ամրոցներ են համարվում և կարևոր դեր են խաղացել երկրամասի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում։
Թարթառի աջ ափին, թանձրախիտ անտառի մեջ խրոխտորեն բարձրանում է Լաչինաբերդ կոչված վիթխարի ժայռը, որն իր գրանիտե բարձր կողմերի վրա պահում է ընդարձակ մի հարթություն, բոլոր կողմերից անմատչելի և հին դարերում պաշտպանական, անառիկ մի կետ է եղել Խաչենի տերերի համար։
Հաթերք գյուղի արևմտյան մասում է գտնվում այս ոչ պակաս անառիկ բերդը։ Նրա երեք կողմերում վիմահերձ ժայռեր են, իսկ հյուսիսային մասում հաստ կրկնապարիսպներ են եղել ձգված։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.