From Wikipedia, the free encyclopedia
Կուստաքի ալ-Հիմսի (փետրվարի 4, 1858[1], Հալեպ - մարտի 9, 1941, Հալեպ, Սիրիա), 19-րդ և 20-րդ դարերի Սիրիացի խոշոր բանաստեղծ, գրականագետ, գրաքննադատ, արձակագիր և թարգմանիչ, համարվում է Նահդայի զարթոնքի շրջանի ռահվիրաներից Օսմանյան Սիրիայում։ Հիմնադիրն է արդի գրաքննադատության՝ Արաբական ժամանակակից գրականությունում։ Եղել է նաև առաջին գրականագետներից ով բարեփոխումներ է մտցրել Արաբական ավանդական բանաստեղծության կառուցվածքում[2]։ Ան հայտնի է եղել որպես «ճամբորդ բանաստեղծ», կյանքի զգալի հատվածներ անցկանելով զանազան օտար երկրներում ու քաղաքներում, այդ թվում՝ Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, Եգիպտոս, Բեյրութ և Կոստանդնուպոլիս։ Սակայն մշտական ապրուստի և ստեղծագործության վայրը մնացել է Հալեպ քաղաքը։
Կուստաքի ալ-Հիմսի قسطاكي الحمصي | |
---|---|
Ծնվել է | 4 փետրվար 1858 |
Ծննդավայր | Հալեպ |
Մահացել է | 9 մարտ 1941 |
Մահվան վայր | Հալեպ |
Քաղաքացիություն | Սիրիա և Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրական քննադատ և թարգմանիչ |
Անդամություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
Կուստաքի ալ-Հիմսին ծնվել է Օսմանյան Սիրիայի Հալեպ քաղաքում 1858 թվին։ Նրա նախնիները 16-րդ դարում, գաղթել են Հալեպ՝ Սիրիայի Հոմս քաղաքից։ 15 տարեկան հասակում կորցրել է հորը։ Նրա խնամքն ստանձնել են մայրը՝ Սուզան Դալլալը և քեռին՝ բանաստեղծ Ջեբրայիլ Դալլալը։ Լինելով քեռու խնամքի ու ազդեգության ներքո և այն ժամանակի Հալեպի փայլուն գրականագետների շրջանակում, նրա մոտ մեծ սեր է արթնացել Արաբական գրականության՝ հատկապես բանաստեղծության հանդեպ։ Նա հիմնական ուսումն ստացել է Հալեպի Հույն Կաթոլիկների դպրոցում, ապա շարունակել ու ավարտել է Հալեպի Սուրբ Տիրամոր Ֆրանսիսկան Միսիոներների «Անարատ Հող» քոլեջը։ 19-րդ դարի վերջում անցել է Ֆրանսիա, որտեղ հաջողակ վաճառական է դարձել Մարսելում, Փարիզում և այլ քաղաքներում։ 1905-ին թողել է վաճառականական գործունեությունը Ֆրանսիայում ու վերադարձել Հալեպ։ 1908-ի Օսմանյան հեղափոխությունից հետո, Հալեպ քաղաքի ավագանու անդամ։ Ֆրանսերենի և այլ Եվրոպական լեզուների տիրապետումն ու իմացությունը, բավականին օգնել են նրան ծանոթանալու օտար գրականություններում տեղի ունեցող առաջադիմություններին ու բարեփոխումներին։
1922-ին նշանակվել է Դամասկոսի Ազգային Գիտական Ակադեմիայի կազմում։
Մահացել է 1941-ին՝ ծննդավայր Հալեպում, որն այն ժամանակ Ֆրանսիական մանդատի ներքևում գտնվող Սիրիայի կազմում էր։
Նրա անունով անվանակոչվել է Հալեպի հիմնական փողոցներից մեկը։ 1971-ին, նրա կիսանդրին է տեղադրվել Հալեպի կենտրոնական հրապարակներից մեկում։ Նրա թոռների ջանքերով, Խուստակի ալ-Հիմսիի Հալեպի պապենական բնակարանը դարձել է տուն-թանգարան։
Գրականագիտական հրատարակություններ.-
Բանաստեղծական հրատարակություններ.-
Նրա բանաստեղծական ստեղծագործությունների զգալի մասը մնում է անտիպ։
Ալ-Հիմսին նաև Արաբերենի է թարգմանել բազմաթիվ Ֆրանսիական գրական ստեղծագործություններից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.