ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին (անգլ.՝ Constantine), Ֆրենսիս Լոուրենսի միստիկ ֆիլմը՝ նկարահանված «Դժոխքի պատվիրակը» (անգլ.՝ Hellblazer) կոմիքսների շարքի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի փետրվարի 8-ին։
Գովազդային կարգախոս՝ Դժոխքը ցանկանում է նրան։ Երկինքը չի ընդունում նրան։ Երկիրը զգում է նրա կարիքը:
Ֆիլմի բյուջեն կազմել է 100 միլիոն դոլար։ Համաշխարհային վարձույթում ֆիլմը ձեռք է բերել 230.9 միլիոն դոլար[7]։
Ներկայիս Լոս Անջելեսում ապրում է էկզորսիստ և մեդիում Ջոն Կոնստանտինը՝ ընդունակ տեսնելու անդրշխարհիկը։ Երիտասարդ ժամանակ չդիմանալով այդ պարգևի ծանրությանը՝ ինքնասպանություն է գործում, բայց նրան վերակենդանացնում են։ Կլինիկական մահի ընթացքում Ջոնը հասցրել է լինել Դժոխքում։ Դրանից հետո նա սկսեց պայքարել աշխարհ ներխուժող դևերի դեմ։ տարիների ընթացքում նա դարձավ հայտնի էկզորսիստ՝ պաշտպանելով բազմաթիվ մարդկանց։ Երկար ծխելու պատճառով Ջոնը ձեռք է բերել թոքերի քաղցկեղ, մոտակա ժամանակում նա պետք է մահանա, ինչից հետո, ինքնասպան լինելով, ընկնելու է դժոխք։ Ջոնը տանջվում է և զայրանում, չհասկանալով, թե ինչու չի կարողանում թողություն ստանալ։ Գաբրիել հրեշտակը փորձում է նրան բացատրել, որ Աստծո համար կարևոր են նրա սխրանքները, բայց նա այդ ամենը անում է եսասիրությունից դրդված, որպեսզի ներում ստանա։
Անժելան՝ ոստիկանության դետեկտիվը, փորձում է գտնել իր երկվորյակ քրոջ մահվան պատճառը, ով իրեն նետել է հոգեբուժարանի տանիքից, ուր հայտնվել էր անդրաշխարհիկ տեսիլքների պատճառով։ Նրանք երկուսնն էլ երեխա ժամանակ տեսնում էին այն, ինչ չէին տեսնում մնացածը, բայց երբ Իզաբելին սկսեցին քարշ տալ հիվանդանոց և ստիպեցին հաբեր ընդունել, նա սկսեց պնդել, որ ոչինչ չի տեսնում, և որոշ ժամանակ անց տեսիլքները լքում են նրան։ Հիմա Անժելան տառապում է մեղքի զգացումից և չի հավատում, որ իր աստվածապաշտ քույրը կարող էր ինքնասպան լինել։ Նա գնում է Կոնստանտինի մոտ, ով սկզբում վռնդում է Անժելային, բայց դևերի հարցակումից հետո որոշում է օգնել։ Ջոնը բացատրում է, որ Աստված և Լյուցիֆերը գրազ են եկել, որի խաղադրույք են դարձել մարդկային հոգիները։ Հրեշտակները և դևերը չեն լքում դրախտն ու դժոխքը, երկրում կարող են գտնվել միայն կիսարյունները, որոնք կարող են մարդկանց ուղորդել ընտել չարը կամ բարին, բայց չեն կարող ստիպել։ Ջոնը կարճ ժամանակով այցելում է Դժոխք և համոզվում, որ Իզաբելն այնտեղ է։ Ցանկանալով համոզվել՝ Անժելան խնդրում է Ջոնին՝ իրեն կարճ ժամանակով ուղարկել Դժոխք։ Ջոնը կատարում է խնդրանքը, բայց զգուշացնում, որ դա կվերադարձնի նրա մեդիումի ունակությունները և թույլ կտա նորից տեսնելդևերին, դևերը նույնպես կտեսնեն նրա ունակությունները, և նա այլևս չի կարողանա հեռու մնալ այդ ամենից։
Ջոնը զգում է, որ վերջին օրերի իրադարձությունները պատահականություններ չեն, և ինչ-որ սարսափելի բան է մոտենում։ Նրա երկու հին ընկերները իրենց կյանքի գնով լուծում են տալիս այդ հարցին. Լյուցիֆերի տղան՝ Մամմոնը պատրաստվում է խախտել հրադադարը և Երկրի վրա ստեղծել իր թագավորությունը։ Այս աշխարհ մտնելու համար նրան պետք է հզոր մեդիում և աստվածային օգնություն։ Կիսադև Բալթազարը մահվան սպառնալիքի ներքո հայտնում է Կոնստանտինին, որ Մամմոնը ձեռք է բերել լեգենդար Ճակատագրի նիզակը, որի միջոցով կարող է անցում բացել դեպի մարդկանց աշխարհը։ Մինչև Կոնստանտինը հետաքննություն էր անցկացնում Անժելային առևանգում են։ Պարզվում է, որ հենց նա է այդ մեդիումը, որը պետք էր Մամմոնին։ Կիսադևերը մտադիր են անցկացնել Մամմոնի «ծննդյան» արարողակարգը աղջկա մարմնից։ Իր երիտասարդ օգնականի՝ Չեսի հետ Կոնստանտինը գնում է հիվանդանոց, որտեղ պահում են Անժելային։ Ոչնչացնելով դևերին՝ նա կանգնեցնում է արարողակարգը և փորձում արտաքսել Մամմոնին Անժելայի միջից, բայց խառնվում է Գաբրիելը։ Մտածելով, որ Դժոխքի հայտնվելը Երկրի վրա կստիպի մարդկանց մաքրվել և վերջապես արժանի դառնալ Աստծո սիրուն, Գաբրիելը սպանում է Չեսին և փորձում ավարտել արարողակարգը՝ Ճակատագրի նիզակով պատռելով Անժելայի որովայնը և Մամմոնին ազատ արձակելով։ Կոնստանտինը կտրում է իր երակները՝ հաստատ իմանալով, որ Լյուցիֆերը ինքը կգա Ջոնի հոգու հետևից, և այդպես էլ լինում է։ Կոնստանտինը հայտնում է Մամմոնի պլանների մասին։ Լյուցիֆերը չցանկանալով խախտել խաղաղությունը՝ կանգնեցնում է Գաբրիելին, արտաքսում որդուն հետ Դժոխք և դժոխային կրակով ոչնչացնում Գաբրիելի թևերը։
Լյուցիֆերը պարտք է Ջոնին, նա առաջարկում է իրականացնել ցանկացած ցանկություն։ Կոնստանտինը խնդրում է թույլ տալ Իզաբելի գնալ դրախտ՝ լավ գիտակցելով, որ դա նրա համար վայրկյանական մահ է ու հայտնվելու է Դժոխքում։ Լյուցիֆերը բաց է թողնում աղջկա հոգուն և ցանկանում տանել Կոնստանտինին իր հետ, բայց չի կարողանում, քանի որ Ջոնը անձնազոհության գնալով մեղքերի թողություն է ստացել։ Նրա հոգին գնում է դեպի դրախտային լույսը։ Բարկացած Լյուցիֆերը որոշում է նրան թողնել երկրի վրա և բուժում է նրան, քանի որ դա միակ հնարավորությունն է, որ նա բավականաչափ մեղք կգործի, որպեսզի Դժոխք գնա։ Սենյակում մնում են Ջոնը, Անժելան և Գաբրիելը, որը դարձել էր մահկանացու։ Գաբրիելը փորձում է դրդել Ջոնին սպանել նրան, որպեսզի որպես նահատակ գնա Դրախտ, բայց Ջոնը միայն հարվածում է նրան՝ ասելով. «Սա ցավ է։ Հարմարվիր»։
Վերջին դրվագում Ջոնը և Անժելան հանդիպում են երկնաքերի տանիքին՝ գիշերային քաղաքի ֆոնին։ Կոնստանտինը նրան է տալիս Ճակատագրի նիզակը և խնդրում թաքցնել ապահով վայրում։ Զրույցի վերջում Ջոնը իր սովորական ձևով ձեռքը գրպանն է տանում, կարծես թե ցանկանալով ծխել, բայց հանում է ծամոն։
Տիտրերից հետո Ջոնը այցելու է Չեսի գերեզմանին, այնտեղ դնում կրակայրիչը և դանդաղ հեռանում։ Իր հետևում լսելով թևերի խշխշոց նա շրջվում է, տեսնում Չեսին ճերմակ շորերով և հրեշտակի թևերով։ Չեսը ժպտում է, թափահարում է թևերը և անհետանում երկնքում։
Դերասան | Դեր |
---|---|
Կիանու Ռիվզ | Ջոն Կոնստանտին |
Ռեյչել Ուայզ | Անժելա Դոդսոն / Իզաբել Դոդսոն |
Շայա Լեբաֆ | Չես Կրեյմեր |
Թիլդա Սուինթոն | Գաբրիել |
Ջիմոն Հոնսու | Միդնայթ |
Մաքս Բեյքեր | Բիմեն |
Փրուիթ Թեյլոր Վայնս | Հեննեսսի հայրը |
Գեվին Ռոսսդեյլ | Բալթազար |
Պետեր Ստորմարե | Լյուցիֆեր |
Լազ Ալոնսո | Դիահերձարանի պահակը |
Կոնստանտին | |
---|---|
-ի | |
Թողարկված | 2005 և փետրվարի 17, 2005[4] |
Ժանր | ֆիլմ սուպերհերոսների մասին, սարսափ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, դրամա և սատանայական ֆիլմ |
Տևողություն | 116 րոպե |
Պրոդյուսեր | Լորենցո դի Բոնավենտուրա, Ակիվա Գոլդսման, Մայքլ Ուսլան, Բենջամին Մելնիկեր և Լորեն Շուլեր Դոններ |
# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Destiny» | 2:00 | |||||||
2. | «The Cross Over» | 2:42 | |||||||
3. | «Meet John Constantine» | 2:39 | |||||||
4. | «Confession» | 2:32 | |||||||
5. | «Deo et Patri» | 1:16 | |||||||
6. | «Counterweight» | 2:47 | |||||||
7. | «Into the Light» | 2:54 | |||||||
8. | «I Left Her Alone» | 1:40 | |||||||
9. | «Resurrection» | 2:04 | |||||||
10. | «Circle of Hell» | 5:38 | |||||||
11. | «Last Rites» | 1:55 | |||||||
12. | «Encountering a Twin» | 1:06 | |||||||
13. | «Flight to Ravenscar» | 0:52 | |||||||
14. | «Humanity» | 2:58 | |||||||
15. | «John» | 1:31 | |||||||
16. | «Someone Was Here» | 1:44 | |||||||
17. | «Hell Freeway» | 2:43 | |||||||
18. | «Ether Surfing» | 1:13 | |||||||
19. | «The Balance» | 2:26 | |||||||
20. | «Absentee Landlords» | 1:35 | |||||||
21. | «John’s Solitude» | 1:25 | |||||||
22. | «Lucifer» | 1:56 | |||||||
23. | «Rooftop» | 1:18 | |||||||
24. | «Constantine End Titles» | 2:39 | |||||||
51:47 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.