Կողբի Ջահան Կարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
միջնակարգ կրթական հաստատություն Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղում ։ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կողբի Ջահան Կարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, միջնակարգ կրթական հաստատություն Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղում[1][2]։
Remove ads
Remove ads
Պատմություն
Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1928 թվականին և կրում է Կողբ գյուղում ծնված և «Խորհրդային Միության հերոսի» կոչման արժանացած Ջահան Կարախանյանի անունը[1][2]։
Կրթական հաստատության աշակերտները ավանդաբար հաջողություններ ու ձեռքբերումներ են ունեցել բուհական ընդունելության քննություններում, օլիմպիադաներում և տարբեր տեսակի կրթական մրցույթներում[2]։
Տեղադրություն
Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը գտնվում է գյուղի 30-րդ փողոցի 20-րդ շենքում[1]։
Ուսումնական գործընթաց
Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը գործում է 12-ամյա կրթական համակարգով[2]։ Յուրաքանչյուր տարի կրթական հաստատությունում սովորել են ընդհանուր առմամբ շուրջ 300 աշակերտ[1][2]։ 2020 թվականի դրությամբ դպրոցում սովորել է 284 աշակերտ[1]։
2020 թվականի դրությամբ կրթական հաստատությունն ունեցել է 55 աշխատակից[1]։ Դպրոցի տնօրենն է Գայանե Ավագյանը[1][2]։
Պատկերասրահ
- Մշակութային միջոցառումից հետո լուսանկար դպրոցի բակում, 1930թ․
- Դպրոցի նկարազարդ պարիսպը (09․05․2021թ․)
- Ջահան Կարախանյանի կիսանդրին դպրոցի բակում, 2020թ․
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads