Կոկորդիլոսներ (լատին․՝ Crocodilia), ջրային ողնաշավորների տեսակ (որոնց երբեմն դասում են սողունների խմբին)։ Կլադիստիկայի շրջանակներում նրանք համարվում են կրուտարզիների միակ դեռևս գոյություն ունեցող ենթախումբը։ Հին հունարենում κροκόδειλος ὁ χερσαῖος նշանակում է մողես (բառացիորեն՝ ցամաքային κροκόδειλος), իսկ՝ հին հունարեն՝ κροκόδειλος ὁ ποτάμιος՝ կոկոլդիլոս (բառացիորեն՝ գետային κροκόδειλος)[1]: Ներկայուս գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները)։ Ներկայիս բոլոր տեսակի կոկորդիլոսները կիսաջրային գիշատիչներ են, որոնք սնվում են երկկենցաղ, ջրային կամ ջրային տարածքների մոտ ապրող կենդանիներով։
Կոկորդիլոս | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Crocodilia | ||||||
Հոմանիշներ | ||||||
|
||||||
Արեալ | ||||||
|
Կազմաբանական հատկություններ
Շատ կոկորդիլոսների երկարությունը կազմում է 2-5,5 մ։ Նրանց արտաքին տեսքը ցուցադրում է հարմարվածությունը ջրային միջավայրին՝ տափակ գլուխ ու իրան, երկար դունչ, երկու կողմից սեղմված հզոր պոչ, կարճ ոտքեր։ Դիմացի վերջույթներին ունի 5 մատ, իսկ հետևինում՝ 4 (չունի ճկույթ), որոնք կպած են մաշկին։ Ուղղահայաց ճեղքավոր բիբով աչքերը տեղադրված են գլխի վերևի հատվածում, այդպիսով նա կարողանում է նայել ջրից, դուրս հանելով միայն քթանցքները և աչքերը։ Քթանցքները և ականջների անցքերը ջրի տակ փակվում են շարժվող փականներով։
Իրական կոկորդիլոսների և ալիգատորների տարբերությունը
Ալիգատորին և կոկորդիլոսին ավելի հեշտ է տարբերել նրանց ծնոտի կառուցվածքով։ Երբ կոկորդիլոսի ծնոտը փակ է, ապա երևում է ներքևի ծնոտի չորրորդ մեծ ատամը։ Իսկ ալիգատորի մոտ վերին ծնոտը փակում է այդ ատամները։ Նրանց նաև կարելի է տարբերել դունչի ձևով՝ իրական կոկորդիլոսի դունչը սուր է ու V-աձև, ալիգատորինը՝ տափակ ու U-աձև։ Կոկորդիլոսները համարվում են ավելի պրոգրեսիվ ընտանիք, քան ալիգատորները, օրինակ նրանց մոտ ավելի կատարյալ է աղային փոխանակությունը։ Կոկորդիլոսները աղերի մնացորդները դուրս են հանում օրգանիզմից հատուկ աղային գեղձերի միջոցով, որը գտնվում է լեզվի վրա, նաև արցունքագեղձերի միջոցով («կոկորդիլոսի արցունքներ»)։ Դրա շնորհիվ կոկորդիլոսները կարող են ապրել աղի ջրերում, իսկ ալիգատորները հազվադեպ բացառություններով ապրում են միայն քաղցրահամ ջրերում։
Կաշվային ծածկ
Կոկորդիլոսների կաշին ծածկված է եղջյուրե ուղղանկյուններով վահան, որոնք մեջքի և փորի վրա դասավորված են ճիշտ հերթկանությամբ։ Մեջքի տակ և երբեմն փորի վահանների վրա աճում է ոսկորներ, որոնք էլ ձևավորում են նրա զրահը։
Ոսկրային կառուցվածք
Գանգը դիապսիդաձև է՝ երկու քունքային աղեղներով; գանգի այդպիսի կառուցվածք ունեն բնաջնջված դինոզավրերը և ներկայիս կտուցագլուխները։ Բոլոր կոկորդիլոսների ողնաշարը վզի հատվածում ունի 9 ողեր, փորի հատվածում՝ 17, իսկ պոչինը՝ 35-37: Կոկորդիլոսի փորը պաշտպանված է փորային կողոսկրերով, որոնք կապված չեն ողնաշարի հետ։ Ուսային հատվածը կազմված է թիակից և կորակոիդից։
Նշանակությունը մարդկանց համար
Կոկորդիլոսները տարբեր աստիճաններով վտանգավոր են մարդկանց համար։ Որոշները երբեք չեն հարձակվում մարդկանց վրա (Գանգեսի գավիալ), մյուսները հարձակվում են հետևողականորեն (բարձրակատար կոկորդիլոս, Նեղոսյան կոկորդիլոս), իսկ երրորդ խումբը՝ ժամանակ առ ժամանակ (սև կայման, սրադունչ կոկորդիլոս)։
Չնայած ամբողջ պոտենցիալ վտանգին և երևի դրա շնորհիվ, կոկորդիլոսները պատմականորեն համարվում են երկրագնդի ամենահարգված կենդանիներից մեկը։ Շատ հին մշակույթներում կոկորդիլոսը համարվել է սուրբ կենդանի։ Օրինակ Հին Եգիպտոսում կառուցվում էին տաճարներ, նվիրված Սեբեկ կոկորդիլոս աստծուն, իսկ դամբարաններում գտել են զմռսված սողուններ։
Կոկորդիլոսի միսը ուտելի է և օգտագործվում է շատ արևադարձային երկրներում։ Հայտնի է, որ կոկորդիլոսի միսը ստանում է այն համը, ինչով նրանք սնվել են։ Կոկորդիլոսների կաշին, հատկապես ալիգատորներինը, օգտագործվում է գործվածքների պատաստման համար։
Կոկորդիլոսների գիշատչական հատկությունների ոչնչացումը դարձավ նրանց քանակի կրճատմանը (այն նաև անդրադարձավ նաև այլ կենդանիների վրա; հիմնականում, Հարավային Ամերիկայի մի քանի շրջաններում, կայմանների ոչնչացումից հետո մեծացավ պիրանյաների քանակը և կոկորդիլոսների պահպանման ակցիաները։ Մի շարք երկրներում (օրինակ Թայլանդում) գոյություն ունի հատուկ ֆերմաներ կոկորդիլոսների բազմացման համար։
Կոկորդիլոսի արցունքներ
Հին լեգենդ կա, ըստ որի կոկորդիլոսը իր որսը ուտելուց լացում է «կոկորդիլոսի արցունքներով»։ Կոկորդիլոսի արցունքների մասին հին հիշատակումը հանդիպում է կոստանդնուպոլսյան Ֆոտիա պատրիարքի (մոտավորապես 820—896) գրադարանում։ Ֆոտիան պատմում է[2] կոկորդլիոսների մասին, «որոնք, ինչպես ասում են, որ մարդկանց գլուխները ուտելուց հետո, նրանց մնացորդների վրա թափում են արցունքներ», քանի որ «ոսկրոտ գլուխը լավ որս չէր»։
Իրականում, կոկորդիլոսները չեն «լացում» խղճահարությունից։ Նրանց օրգանիզմը դուրս է հանում մարմնում կուտակված աղերը, իրական կոկորդիլոսները ունեն հատուկ աղագեղձեր, որոնք դա դուրս են մղում արցունքների միջոցով։ Այդպիսով «կոկորդիլոսի արցունքները» օրգանիզմի պաշտպանական ռեակցիա է։
Էվոլյուցիա
Կոկորդիլոսները արխոզավրեր (Archosauria) ենթատեսակի միակ դեռևս պահպանված ներկայացուցիչներն են։ Ներկայիս կոկորդիլոսները համարվում են մեծ կոկորդիլոսամորֆներ խմբի մնացորդները, որոնք սերում են տեկոդոնտներից՝ նրանց մեծ մասը բնաջնջվել է կայնոզոյի դարաշրջանի սկզբին։ Համարվում է, որ ներկայիս տեսակի առաջին ներկայացուցիչները հայտնվել են մոտավորապես 83.5 մլն տարի առաջ, չնայած բոլոր կոկորդիլոսամորֆերի պատմությունը սկսվում է դեռևս տրիասի շրջանից՝ մոտավորապես 250 մլն տարի առաջ։ Այն փաստը, որ կոկորդիլոսները համարյա չեն փոխվել, բացատրվում է նրանց բնակավայրով՝ կոկորդիլոսները ապրում են այնպիսի վայրերում, որոնք հին ժամանակներից գրեթե չեն փոխվել։ Ֆիլոգենետիկական ծառի վրա, կոկորդիլոսները մոտ են դինոզավրերին և ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին։ Նրանց մի շարք հատկություններ թույլ է տալիս համարել սողուններից ավելի բարձրակարգ[փա՞ստ]: Ժամանակակից տեսակի կոկորդիլոսները էվոլյուցիայի են ենթարկվել հարմարվելով ջրային պայմաններին և գիշատչությանը։
Դասակարգում
Ներկայումս կոկորդիլոսների կարգը ներառում է 3 ընտանիք, 8 տոհմ (որոնց կեսը մենատիպային են) և 24 տեսակ, ներառյալ վերջերս առանձնացված անապատային կոկորդիլոսները։
Կոկորդիլոմորֆների խումբ Crocodylomorpha
- Կոկորդիլոսների խումբ Crocodilia
- Crocodyloidea ենթաընտանիք
- Իրական կոկորդիլոսների ընտանիք Crocodylidae
- Crocodylinae ենթաընտանիք''
- Իրական կոկորդիլոսների ցեղ Crocodylus
- Սրագլուխ կոկորդիլոսներ Crocodylus acutus
- Աֆրիկյան նեղ գլխով կոկորդիլոս Crocodylus cataphractus
- Օրինյան կոկորդիլոս Crocodylus intermedius
- Ավստրալիական նեղ գլխով կոկորդիլոս Crocodylus johnstoni կամ Crocodylus johnsoni
- Ֆիլիպինյան կոկորդիլոս Crocodylus mindorensis
- Կենտրոնական ամերիկյան կոկորդիլոս Crocodylus moreletii
- Նեղոսյան կոկորդիլոս Crocodylus niloticus
- Նորգվինեական կոկորդիլոս Crocodylus novaeguineae
- Ճահճային կոկորդիլոս Crocodylus palustris
- Բարձրակատար կոկորդիլոս Crocodylus porosus
- Կուբայական կոկորդիլոս Crocodylus rhombifer
- Սիամական կոկորդիլոս Crocodylus siamensis
- Անապատային կոկորդիլոս Crocodylus suchus[3]
- † Crocodylus anthropophagus
- † Crocodylus checchiai
- † Crocodylus falconensis
- † Crocodylus palaeindicus
- † Crocodylus thorbjarnarsoni
- † Crocodylus bugtiensis[4]
- Osteolaemus ցեղ
- Լայնադունչ կոկորդիլոս Osteolaemus tetraspis
- † Euthecodon ցեղ
- † Euthecodon arambourgi
- † Euthecodon brumpti
- † Euthecodon nitriae
- † Rimasuchus ցեղ
- † Rimasuchus lloydi կամ Crocodylus lloydi
- † Voay ցեղ
- † Մագադասկարյան կոկորդիլոս Voay robustus կամ Crocodylus robustus
- Իրական կոկորդիլոսների ցեղ Crocodylus
- Crocodylinae ենթաընտանիք''
- † Mekosuchidae ընտանիք
- † Mekosuchinae ենթաընտանիք
- † Australosuchus ցեղ
- † Australosuchus clarkae
- † Baru ցեղ
- † Baru darrowi
- † Baru huberi
- † Baru wickeni
- † Harpacochampsa ցեղ
- † Harpacochampsa camfieldensis
- † Kambara ցեղ
- † Kambara implexidens
- † Kambara molnari
- † Kambara murgonensis
- † Kambara taraina
- † Mekosuchus ցեղ
- † Mekosuchus inexpectatus
- † Mekosuchus kolpokasi
- † Mekosuchus sanderi
- † Mekosuchus whitehunterensis
- † Pallimnarchus ցեղ
- † Pallimnarchus gracilis
- † Pallimnarchus pollens
- † Կվինկանա ցեղ Quinkana
- † Quinkana babarra
- † Quinkana fortirostrum
- † Quinkana timara
- † Quinkana meboldi
- † Trilophosuchus ցեղ
- † Trilophosuchus rackhami
- † Volia ցեղ
- † Volia athollandersoni
- † ?Volia vitiensis
- † Australosuchus ցեղ
- † Mekosuchinae ենթաընտանիք
- Իրական կոկորդիլոսների ընտանիք Crocodylidae
- Alligatoroidea ենթաընտանիք
- † Deinosuchus ցեղ
- † Deinosuchus rugosus կամ Polyptychodon
- † Deinosuchus riograndensis կամ Phobosuchus
- Ալիգատորների ընտանիք Alligatoridae
- † Notocaiman ցեղ
- † Notocaiman stromeri
- Alligatorinae ենթաըտանիք
- † Albertochampsa ցեղ
- † Albertochampsa langstoni
- Ալիգատորների ցեղ Alligator
- † Alligator mcgrewi
- † Alligator mefferdi
- Միսսիսիպյան ալիգատոր Alligator mississippiensis
- † Alligator olseni
- † Alligator prenasalis
- Չինական ալիգատոր Alligator sinensis
- † Allognathosuchus ցեղ
- † Allognathosuchus polyodon կամ Crocodylus polyodon
- † ?Allognathosuchus gracilis
- † Allognathosuchus heterodon կամ Alligator heterodon
- † ?Allognathosuchus isolatus կամ Manracosuchus isolatus
- † ?Allognathosuchus wartheni
- † ?Allognathosuchus woutersi
- † Arambourgia ցեղ
- † Arambourgia gaudryi
- † Ceratosuchus ցեղ
- † Ceratosuchus burdoshi
- † Chrysochampsa ցեղ
- † Chrysochampsa mlynarskii
- † Eoalligator ցեղ
- † Eoalligator chunyii
- † Eoalligator huiningensis
- † Hassiacosuchus ցեղ
- † Hassiacosuchus haupti
- † Hispanochampsa ցեղ
- † Hispanochampsa muelleri
- † Krabisuchus ցեղ
- † Krabisuchus siamogallicus
- † Navajosuchus ցեղ
- † Navajosuchus mooki կամ Allognathosuchus mooki
- † Procaimanoidea ցեղ
- † Procaimanoidea utahensis
- † Procaimanoidea kayi կամ Hassiacosuchus kayi
- † Wannaganosuchus ցեղ
- † Wannaganosuchus brachymanus
- † Albertochampsa ցեղ
- Caimaninae ենթաընտանիք
- † Centenariosuchus ցեղ
- † Centenariosuchus gilmorei
- † Culebrasuchus ցեղ
- † Culebrasuchus mesoamericanus
- † Eocaiman ցեղ
- † Eocaiman cavernensis
- † Eocaiman palaeocenicus
- † Eocaiman itaboraiensis
- † Globidentosuchus ցեղ
- † Globidentosuchus brachyrostris
- † Mourasuchus ցեղ
- † Mourasuchus amazonensis
- † Mourasuchus arendsi
- † Mourasuchus atopus
- † Mourasuchus nativus
- † Necrosuchus ցեղ
- † Necrosuchus ionensis
- † Orthogenysuchus ցեղ
- † Orthogenysuchus olseni
- Հարթաճակատ կայմանների ցեղ Paleosuchus
- Հարթաճակատ կայմաններ Paleosuchus palpebrosus
- Շնայդերի հարթաճակատ կայմաններ Paleosuchus trigonatus
- † Purussaurus ցեղ
- † Purussaurus brasiliensis
- † Purussaurus neivensis
- † Purussaurus mirandai
- † Tsoabichi ցեղ
- † Tsoabichi greenriverensis
- Կայմանների ցեղ Caiman
- Կոկորդիլոսավր կայման Caiman crocodilus
- Լայնադունչ կայմաններ Caiman latirostros
- † Caiman lutescens
- † Caiman venezuelensis
- Պարագվայական կայման Caiman yacare
- Melanosuchus ցեղ
- † Melanosuchus fisheri
- Սև կայման Melanosuchus niger
- † Centenariosuchus ցեղ
- † Notocaiman ցեղ
- † Deinosuchus ցեղ
- Gavialoidea ենթաընտանիք
- † Argochampsa ցեղ
- † Argochampsa krebsi
- † Eosuchus ցեղ
- † Eosuchus lerichei
- † Eosuchus minor կամ Gavialis minor
- † Eothoracosaurus ցեղ
- † Eothoracosaurus mississippiensis
- † Thoracosaurus ցեղ
- † Thoracosaurus neocesariensis կամ Gavialis neocesariensis
- † Thoracosaurus macrorhynchus
- † Thoracosaurus scanicus
- Գավիալների ընտանիք՝ Gavialidae
- Gavialinae ենթաընտանիք
- † Eogavialis ցեղ
- † Eogavialis africanus
- † Eogavialis andrewsi
- † Eogavialis gavialoides կամ Tomistoma gavialoides
- Գավիալներ ցեղ Gavialis
- † Gavialis curvirostris
- † Gavialis breviceps
- † Gavialis bengawanicus
- Գանգեսի գավիալ Gavialis gangeticus
- † Gavialis lewisi
- † Eogavialis ցեղ
- Gryposuchinae ենթաընտանիք
- † Aktiogavialis ցեղ
- † Aktiogavialis puertoricensis
- † Gryposuchus ցեղ
- † Gryposuchus colombianus
- † Gryposuchus croizati
- † Gryposuchus jessei
- † Gryposuchus neogaeus կամ Ramphostoma neogaeus
- † Hesperogavialis ցեղ
- † Hesperogavialis cruxenti
- † Ikanogavialis ցեղ
- † Ikanogavialis gameroi
- † ?Ikanogavialis papuensis կամ Gavialis papuensis
- † Piscogavialis ցեղ
- † Piscogavialis jugaliperforatus
- † Siquisiquesuchus ցեղ
- † Siquisiquesuchus venezuelensis
- † Aktiogavialis ցեղ
- Tomistominae ենթաընտանիք
- Tomistoma ցեղ
- † Tomistoma cairense
- † ?Tomistoma lusitanicum
- Գավիալիական կոկորդիլոս Tomistoma schlegelii
- † Dollosuchoides ցեղ
- † Dollosuchoides densmorei
- † Dollosuchus ցեղ
- † Dollosuchus dixoni
- † Ferganosuchus ցեղ
- † Ferganosuchus planus
- † Gavialosuchus ցեղ
- † ?Gavialosuchus americanus կամ Tomistoma americanus
- † ?Gavialosuchus carolinensis
- † Gavialosuchus eggenburgensis
- † Kentisuchus ցեղ
- † Kentisuchus champsoides կամ Crocodylus champsoides
- † Kentisuchus spenceri կամ Crocodylus spenceri
- † Kentisuchus toliapicus կամ Crocodylus toliapicus
- † Maroccosuchus ցեղ
- † Maroccosuchus zennaroi
- † Megadontosuchus ցեղ
- † Megadontosuchus arduini կամ Crocodilius arduini
- † Paratomistoma ցեղ
- † Paratomistoma courti
- † Penghusuchus ցեղ
- † Penghusuchus pani
- † Rhamphosuchus ցեղ
- † Rhamphosuchus crassidens
- † Toyotamaphimeia ցեղ
- † Toyotamaphimeia machikanensis կամ Tomistoma machikanensis
- † Thecachampsa ցեղ
- † Thecachampsa antiqua
- † Thecachampsa americana կամ Tomistoma americanus
- † Thecachampsa carolinense կամ Gavialosuchus carolinensis
- Tomistoma ցեղ
- Gavialinae ենթաընտանիք
- † Argochampsa ցեղ
- Crocodyloidea ենթաընտանիք
|}
Կոկորդիլոսամորֆների այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ Mesosuchia-ն, Protosuchia-ն, Sphenosuchia-ն և Thalattosuchia-ն սխալմամբ են դասակարգվել կոկորդիլոսների շարքին, ներկայումս դրանք չեն ներառվում կոկորդիլոսների շարքում և չեն համարվում կոկորդիլոսներ։
Հետաքրքիր փաստեր
Ջերոմ Գորսեյը XVI դարի վերջին, իր օրագրում նշել է. «Ես երեկոյան դուրս եկա Վարշավայից, անցա գետի վրայով, որի ափին պառկած էր թունավոր մահացած կոկորդիլոս»։ 1582 թվականին Պսկովյան տարեգրությունում գրված է հետևյալը. «Այդ ամռանը կոկորդիլոսները շատ էին գետի մոտ»։ Հնարավոր է, որ մարդիկ նրանց տանում էին ցուցադրության համար, բայց նրանք ազատվել էին[5]։
Մշակույթում
- Կորնեյ Չուկովսկիի ստեղծագործություններում
- Կոկորդիլոս Գենա
- Իրինա Տոմակովայի մանկական «Կոկորդիլոսներ» բանաստեղծությունում
- Կրոկոդիլ (հանդես)
- Ավստրալիական ծովային կոկորդիլոս՝ «Արյունակի սյորֆինգ» ֆիլմի գլխավոր բացասական կերպար
- Կոկորդիլոսներ կան նաև «Ալիգատոր» (1980), «Մեծ կոկորդիլոսի գետ», «Խավարի դարաշրջան», «Լեյկ Պլեսիդ։ Սարսափի կղզի» (1999), «Կոկորդիլոս» (2000), «Կոկորդիլոս» (2007) սարսափ ֆիլմերում։
Զինանշաններ
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.