From Wikipedia, the free encyclopedia
«Կլոն» (պորտ.՝ O Clone), բրազիլական հեռուստանովել։ Ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։ Սերիալում շոշափված են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են իսլամական մշակույթը և բարքերը, բժշկական էթիկան, ինչպես նաև թմրանյութերից կախվածությունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կլոն | |
---|---|
Ժանր | հեռուստանովել |
Ստեղծող | Գլորիա Պերեզ |
Երկիր | Բրազիլիա |
Լեզու | Պորտուգալերեն |
Ռեժիսոր | Ժայմե Մոնժարդիմ |
Գլխավոր դերերում | Վերա Ֆիշեր, Ջիովաննա Անտոնելլի, Cynthia Falabella?, Մուրիլու Բենիսիու, Luciano Szafir?, Reginaldo Faria?, Ժուլիանա Պաես, Ումբերտո Մարտինս, Victor Fasano?, Դալտոն Վիգ, Դանիելա Էսկոբար և Էլիանե Ժեռարդինի |
Օպերատոր | Ժայմե Մոնժարդիմ<br /Մարիո Մարսիու Մոնդարա Մարկուս Շեչտման |
Պատմվածքի վայր | Ռիո դե Ժանեյրո և Մարոկկո |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 221 (օրիգինալ ցուցադրում) 250 (միջազգային ցուցադրում) |
Էկրաններին է | հոկտեմբերի 1, 2001-ից հունիսի 15, 2002-ը |
Հեռուստաալիք | Ռեդե Գլոբո |
Ընկերություն | Globo TV |
Կարգավիճակ | Ավարտված |
Հեռուստանովելն առաջին անգամ Բրազիլիայում ցուցադրվել է 2001 թվականի սեպտեմբեր ամսին՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի շաբաթ անց և իսլամի աշխարհին վերաբերելու պատճառով իր մեջ մեծ ռիսկ էր պարունակում։ 2010 թվականի դրությամբ այն ցուցադրվել է 90 երկրում։ Հեռուստասերիալ հրավիրվել են թմրանյութերից քիմիական կախվածությունը հաղթահարած իրական անձինք, որոնք պատմել են իրենց պատմությունը։
Պատմությունն սկսվում է Ռիո դե Ժանեյրոյում։ Ջեյդը, ով երիտասարդ մուսուլմանուհի է, կորցնում է մորը ու վերադառնում Մարոկկո` հորեղբայր Ալիի մոտ, ով ավանդապաշտ մուսուլման է։ Այդ նույն ժամանակ մեծահարուստ Ֆերասների ընտանիքը մեկնում է Եգիպտոս այնուհետև Մարոկկո հանգստի։ Լեոնիդաս Ֆերասն ունի երկվորյակ տղաներ` Լուկաս ու Դիոգո։ Նրանց ուղեկցում է հայտնի բժիշկ Ավգուստո Ալբիերին։ Լեոնիդաս Ֆերասը մտերիմ հարաբերությունների մեջ է Իվետի հետ։ Իվետը չիմանալով, որ Դիոգոն Լեոնիդասի որդին է` նրա հետ ունենում է սիրավեպ, ինչը դառնում է Լեոնիդասի և Դիոգոյի վիճաբանության պատճառը։ Լուկասն Ալբիերիի հետ այցելում է` Ալբիերիի ընկեր` Ալիի տուն, որտեղ գաղափարապես անվերջ բանավիճող Ալբիերին և Ալիին ընկնում են զրույցով. Լուկասը մի պահ առանձնանում է, և տեսնում Ջեյդին, որը, պարում է։ Նրանց մեջ առաջանում է մեծ սեր։ Դիոգոն վերադառնում է Բրազիլիա, և ուղաթիռով ուղևորվում Մայիզայի ծնունդին։ Նա վթարի է ենթարկվում, և մահանում։ Այդ նույն պահին Լուկասը դառնում է անապատի քամու հարվածի զոհ, և հայտնվում բեդուինների մոտ։ Չկարողանալով հաղթահարել սանիկի մահը, Ավգուստո Ալբիերին վերցնելով Լուկասի բնածին խալը բեղմնավորում է Դեյուզայի ձվաբջիջը. ամիսներ անց ծնվում է Լեոն գենետիկական գրեթե նույն հիշողություններով։ Նա նույնպես Ալբիերիի հետ այցելում է Ալլիի տուն, որտեղ նույն կերպ տեսնում է պարելիս Ջեյդին, և սիրահարվում։ Զորայդեի գուշակությունն իրականանում է` անցյալն ու ապագան հատվում են մի կետում։ Ջեյդին մնում է ընտրելու վերադառնալ անցյալ թե ուղևորվել ապագա։
Սերիալ հրավիրված հայտնի դեմքեր
Հեռուստասերիալի երաժշտական ձևավորումը կատարել է կոմպոզիտոր Մարկուս Վիանան, որը վերակենդանացնելով մի շարք արաբական, սիրիական, եգիպտական երգեր ձայնագրել է դրանք սիրիացի երգիչ՝Թոնի Մոզայեկի և Ժիզել Բոմենտրիի հետ։ Վերջիններս նաև մասնակցություն են ունեցել հեռուստասերիալի կադրային նկարահանումներին։ Հեռուստասերիալում հնչել են ինչպես նաև՝ Մայքլ Բոլթոնի, թուրք երգչուհի Աջդա Պեկկանի և Լարա Ֆաբիանի կատարումները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.