From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիսկու Կուոկու (պորտ.՝ Francisco Cuoco, նոյեմբերի 29, 1933, Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի դերասան։
Ֆրանսիսկու Կուոկու | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1933 (90 տարեկան) |
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան |
Ֆրանսիսկու Կուոկուն ծնվել է իտալացի շուկայական առևտրականի աղքատիկ ընտանիքում։ Սկսելով ուսումնասիրել իրավաբանությունը, նա շուտով ուղևորվում է Ալֆրեդո Մեսկիտի դրամատիկական դպրոց պրոֆեսիոնալ դերասան դառնալու նպատակով, այս մասնագիտության մեջ Ֆրանսիսկուն գտել է իր իսկական ճանաչումը[1]։ Սկսելով 1963 թվականին իր կարիերան հեռուստասերիալներում դերակատարում ունենալով բրազիլական ամենաերկար հեռուստասերիալի մեջ («Քավում», 596 սերիա՝ 2 տարի եթերում[2]), նա դառնում է բրազիլական ամենագլխավոր «հեռուստատեսության կավալերներից» մեկը[3]։
1970 թվականին, տեղափոխվելով հեռուստաալիք «Գլոբո», Ֆրանսիսկուն դառնում է այդ հեռուստաալիքով ընթացող հեռուստանովելներից մեկի գլխավոր սցենարիստուհիներից մեկի՝ Ժանետի Կլերի սիրելին. նրա վիճակվում է գլխավոր դերեր Ժանետիի համարյա բոլոր սերիլաներում մինչև սցենարիստուհու մահը (1983 թվական)։ Հենց Ժանետի Կլերի սերիլաներում է Ֆրանսիսկուն կատարում իր գլխավոր դերերը, շնորհիվ որոնց Բրազիլիան ճանաչում և հիշում է նրան։ Քարե անտառը սերիալին, որում Ֆրանսիսկուն ունեցել է իր դերակատարումը, վերագրվում է բրազիլական հեռուստատեսական հայտնության ռեկորդը. սերիալի վերջին սերիան դիտել են բրազիլացի հեռուստադիտողների համարյա 100 %-ը։
Չնայած իր մի քանի ֆիլմերում ունեցած մասնակցության, Ֆրանսիսկուն նախընտրում է աշխատել հեռուստատեսությունում։
Ավելի քան 20 տարի դերասանը ամունացած է եղել Ժինե Ռոդրիգեսի հետ։ Նրանք այդ տարիների ընթացքում ունեցել են երեք երեխա՝ Տատյանա Ռոդրիգես, Ռոդրիգու Ռոդրիգես և Դիոգու Ռոդրիգես։ Տատյանան ապրում է Լոնդոնում։ Ֆրանսիսկուն ապահարզանից հետո պահպանում է ընկերական հարաբերություններ իր նախկին կնոջ հետ։ Իր կոլեգաներից շատերը դերասանի բնավորությանը անրադառնալիս բացառապես արտահայտվել են դրական կողմերով[3]։ 2008 թվականի նոյեմբերին ամուսնանում է դերասանի մեծ որդին՝ Ռոդրիգուն[4], իսկ 2009 թվականի մարտին կրտսեր որդի Դիոգուն։ Դիոգու Կուոկուի և իր հարսնացու Ժուլիանի Ֆերայոլոյի ամուսնության պաշտոնական տոնակատարությունը տեղի է ունեցել մարտի 28-ին Ռիո դե Ժաներյոյի Ազգային պատմական թանգարանում[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.