From Wikipedia, the free encyclopedia
Ռաուլ Օլիվեյրա Գազոլլա (պորտ.՝ Raul Gazolla, օգոստոսի 7, 1955, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1]), բրազիլացի դերասան[2]։ Հայտնի դերասանուհի Դանիելլա Պերեզի նախկին ամուսինը։
Ռաուլ Գազոլլա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Դանիելլա Պերեզ |
1989 թվականին սիրային կապի մեջ էր դերասանուհի Լուսելիա Սանթուսի հետ, որին հաջորդում է 1990 թվականի հարաբերությունները դերասանուհի Կլաուդիա Ռայայի հետ, երբ վերջինս դեռ ամուսնացած էր։ Դերասանը այդ մասին խոստավանել է նաև հեռուստաեթերում, սակայն նրա և Կլաուդիայի կապը տևեց ընդամենը 4 ամիս, այնուհետև նա մտերիմ հարաբերություններ սկսեց դերասանուհի Դանիելլա Պերեզի հետ և նույն թվականին էլ նրանք ամուսնացան։ Նրանք այդ ժամանակ բրազիլիայի ամենահայտնի և սիրված զույգն էին, միասին զբաղվում էին պարով և համատեղ ապրում էին մինչ 1992 թվականը, Դանիելլա Պերեզի սպանությունը։ Կնոջ Դանիելլայի սպանությունը դերասանի համար դառնում է մեծագույն ողբերգություն, նա հեռանում է հեռուստաէկրաններից, քանի որ ունենում է խորը ընկճախտ, և երկար տարիներ բուժվում հոգեբանի մոտ։ Ստիպված է լինում նաև թողնել մարզվելը, քանի որ սրտամկանի 3 ինֆարկտ է տանում։ Հեռուստաէկրաններ է վերադառնում միայն իր սիրելի կնոջ մոր` Գլորիա Պերեզի հրավերով մասնակցություն ունենալու Կլոն (2001) սերիալի նկարահանումներին։ 2005 թվականին նկարահանվել է նաև Ամերիկա (սերիալ)ում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.