From Wikipedia, the free encyclopedia
Կեչազգիներ (լատին․՝ Betulaceae), երկշաքիլավորների դասին պատկանող բույսերի ընտանիք։
Կեչազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) Gray, 1822 |
Ծառեր կամ թփեր են։ Արական ծաղկաբույլը կատվիկանման կամ հասկանման է, մեկական, կամ 2-5 ծաղկաբույլ միասին։ Արական ծաղիկները մեկական են, երկուական կամ երեքական՝ ծածկող թեփի ծոցում, որի հետ միաձուլվում են, առէջները 2-12-ն են, ունեն 2-4 ծաղկակցիկ կամ դրանք չկան։ Ծաղկապատ չկա, կամ երկ-քառաբաժան է։ Իգական ծաղկաբույլը գլխիկաձև է կամ հասկանման։ Այն թփերը, որի ծոցում նստած են իգական ծաղիկները /2-3/, կազմվել է ծաղկակիցների և ծածկող թեփի միաձուլումից, կամ թե ծաղիկը նստած է պտղագավաթում, որն առաջացնում է հետագայում խիստ մեծացող միաձուլված ծաղկակիցներից։ Վարսանդը կազմված է 2 պտղաթերթից, սերմնարանը ցածրադիր է, երկբուն, յուրաքանչյուր բնում կա 1 սերմնասկզբնակ։ Պտուղը միասերմ ընկույզ կամ ընկուզիկ է, թևավոր է կամ ունի միաձուլված ծաղկակիցներից կազմված պտղագավաթ։
Ծաղկի բանաձևը։ ; [1].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.