From Wikipedia, the free encyclopedia
Կարմրան, մոշայ, իրղուն (լատին․՝ Támarix), կարմրանազգիների ընտանիքի բույսերի ցեղ։
Կարմրան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Կարմրանազգիներ (Tamaricaceae) |
Ցեղ | Կարմրան (Tamarix) L., 1753 |
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 6 մ, ընձյուղները՝ բարակ, կարմրավուն։ Տերևները թեփուկանման են, հերթադիր, նստադիր, կապտականաչավուն կամ մոխրագույն։ Ծաղկաբույլը կողային պարզ ողկույզ է կամ գագաթնային խոշոր հուրան, ծաղիկները՝ երկսեռ (հազվադեպ՝ երկտուն), սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն։ Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն։ Պտուղը բազմասերմ, եռակող տուփիկ է։ Սերմերը մանր են, հակառակ ձվաձև։ Ծառեր կամ թփեր են, բարձրությունը՝ 6-10, երկար, բարակ, կարմիր ընձյուղներով։ Տերևները մանր են, թեփուկանման. կապտականաչավուն կամ մոխրագույն։ Ծաղիկները մանր են, սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն։ Բազմաճյուղ կարմրան ծաղկափթթությունները կողային պարզ ողկույզներ են կամ գագաթնային խոշոր հուրաններ։ Աճում է արագ, լուսասեր է, երաշտակայուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, որոշ տեսակներ աղադիմացկուն են։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով։
Տարածված է Արարատի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է աղուտ-ալկալի հողերում, չորացած գետերի հուներում, գետափերին, խոնավ վայրերում և այլն։
Որոշ տեսակներ պարունակում են աղաղանյութեր, տոկոֆերոլներ, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ ևն, որոշները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ՝ դեղնախտի, ռևմատիզմի, փայծաղի հիվանդությունների բուժման ժամանակ և որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով։ Լուսասեր է, երաշտակայուն, գեղազարդիչ և մեղրատու։ Կարելի է օգտագործել աղուտ և ալկալի հողերի և ավազուտների կանաչապատման նպատակով։
Հայտնի 35[1], հետագայում նրանց թիվը հասավ մոտ 90-ի[2],նրանցից մի քանիսը[3]՝ (այլ տվյալներով՝ 54) տեսակը, աճում է Հարավային Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի անապատներում, կիսաանապատներում ու տափաստաններում։ ԽՍՀՄ նախկին տարածքում տարածված է 24, Հայաստանում՝ 6 տեսակ, հիմնականում կենտրոնացված է Արարատյան դաշտում։ Հայաստանում ամենատարածված տեսակը բազմաճյուղ կարմրանն է (T. ramosissima), որը հանդիպում է նաև Մեղրիում, Իջևանում։ Մեղրատու է, ունի նաև դեկորատիվ նշանակություն։
ՀՀ-ում՝ 8 (9) տեսակ՝
Կարմրան պայծառը (T. florida) հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Մեղրի), աճում է գետափերին, կավոտ և ավազոտ վայրերում), Մեյերի կարմրան՝ Արարատի (գյուղ Երասխ), Արմավիրի (գյուղ Եղեգնուտ) և Սյունիքի (Ագարակ, Մեղրի) մարզերում՝ փուխր աղուտներում և առափնյա ավազուտներում։
Կարմրան ութառէջը (T. octandra)՝ Արարատի (Երասխ, Արարատ), Արմավիրի (գյուղ Մարգարա) մարզերում՝ աղուտներում և գետափերին։ Այս հազվագյուտ տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.