Երևանում հայտնի ծաղկավաճառ ծերունի From Wikipedia, the free encyclopedia
Ստեփան Հարությունյան (առավել հայտնի որպես «Կարա Բալա», Կարաբալա, Ղարաբալա, թուրքերեն՝ Kara Bala, «սև տղա», 1900, Երևան, Ռուսական կայսրություն - 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծաղկավաճառ, 20-րդ դարի Երևանի բնակիչ։
Ստեփան Հարությունյան Կարա Բալա | |
---|---|
Ծնվել է | 1900 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1970 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Գործունեություն | ծաղկավաճառություն |
Ամուսին | Աշխեն |
Երեխաներ | Ժորժիկ Հարությունյան |
Karabala statue (Yerevan) Վիքիպահեստում |
Կարա Բալան (իսկական անունը՝ Ստեփան Հարությունյան[1]) ծնվել է 1900 թվականին[2], Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում։ Ստեփանի ընտանիքն ֆլորայի այգիների սեփականատերն է եղել, որտեղ այսօր Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանն է։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա ընտանիքը կորցրեց հարստությունը։
1926 թվականին ամուսնացել է Աշխեն անունով կնոջ հետ, ունեցել է Ժորժիկ անունով որդի։
Նա սիրահարված է եղել հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանին, որն աշխատանքի էր գնում Աբովյան փողոցով։ 1926 թվականի մի օր Կարա Բալան դանակահարում է թուրք երիտասարդի, որը հետապնդում էր Արուս Ոսկանյանին[3]։ Նա ձերբակալվում և տարվում է Երևանի ուղղիչ տուն, որտեղ նույն հոդվածով նույն թվականին բերվեց նաև Եղիշե Չարենցը։
«… Երգեցին ու պարեցին մի շարք կալանավորներ… Ղարաբալան, Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը, որ Ուղղիչ Տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար…» - Եղիշե Չարենց, «Երևանի Ուղղիչ տնից» |
Կարաբալան հայտնի է դարձել Երևանի փողոցներում ծաղիկ վաճառելով (նվիրելով)։ Մահացել է ենթադրաբար 1965 թվականին։
Վերջին տարիներին Կարա-Բալան ապրում էր Հանրախանութի պահեստում։ Մի օր այնտեղ պետք է ստուգումներ կատարվեին, և Հանրախանութի տնօրենը Կարա-Բալային ասաց, որ նա 2-3 օրով ազատի պահեստը։ Ցուրտ օրեր էին կանգնած, և նա ցրտահարվեց, Հանրախանութի մոտից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ և մահացավ։
Ծաղկավաճառ ծերունին դարձավ Հին Երևանի խորհրդանիշերից մեկը, ինչի շնորհիվ տարբեր ժամանակներում նրան նվիրվեցին գրական և արվեստի մի շարք ստեղծագործություններում։
Կարա Բալային նվիրված բանաստեղծություններ են գրել Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը և Համո Սահյանը։
«Ծաղիկ ծախող Կարաբալան
Հայտնի մարդ է Երևանում, Ամենքի հետ քեֆ է անում Ծաղիկ ծախող Կարաբալան։» |
Հագնում էր նա մեկ մակինթոշ,
Մեկ էլ տեսար` չուլ ու փալաս, Չգիտեիր` արտի՞ստ է նա, Թե՞ ծաղիկ ծախող Կարա-Բալա։ |
Կարա Բալայի մասին գրվել են երգեր։ Նրա մասին երգ ունի Պապին Պողոսյանը։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Papin Poghosyan, Kara Bala |
1981 թվականին «Հայֆիլմի» նկարահանած «Մեր պապերի քայլերգը» ֆիլմում Կարա Բալային մարմնավորել է Ազատ Շերենցը։
1995 թվականին Երևանում տեղադրվել է Կարա Բալայի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է։ Այժմ արձանը գտնվում է Աբովյան փողոցի սկզբնամասում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.