From Wikipedia, the free encyclopedia
Կառլո Կրիվելի, իտալացի նկարիչ։ Ծնվել է 1430 կամ 1435 թվականին Վենետիկում։ Մահացել է 1495 թվականին Ասկոլի Պիչենոում։ Ծնվել է նկարիչների ընտանիքում։ Սովորել է Վենետիկում և Պադովայում։ Կյանքի մեծ մասը անցկացրել է Մարկեում, Ասկոլի Պիչենոում և Դալմաթիայում։ Կրիվելին միշտ շեշտում էր իր ծագումը, ստորագրելով իր աշխատանքները՝ «Կառլո Կրիվելի Վենտիկցի» (իտալ.՝ Carolus Crivellus Venetus):
Կառլո Կրիվելի | |
---|---|
Ծնվել է | 1430 կամ 1435 |
Ծննդավայր | Վենետիկ |
Վախճանվել է | 1495 |
Մահվան վայր | Ասկոլի Պիչենոում |
Ազգություն | Իտալացի |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | Նկարիչ |
Ոճ | Գոթիկա |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Սրբապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Տիրամայրը և մանուկը, Ավետում |
Ուսուցիչ | ենթադր. Ֆրանչեսկո Սկվարչոնե և Ջոկոբելո դել Ֆիորե |
Աշակերտներ | Nicola Filotesio? |
Հայր | Յակոբո Կրիվելի |
Եղբայր | Վիտորիո Կրիվելի |
ստորագրություն | |
Carlo Crivelli Վիքիպահեստում |
Կառլո Կրիվելին վենետիկցի նկարիչ՝ Յակոբո Կրիվելի, որդին է։ Վերջինիս նկարներն այժմ հայտնի չեն, նա ապրել է Սուրբ Մավսէսի ծխական համայնքում։ 1444 թվականի փաստաթղթերում կա հիշեցում Կառլոի փոքր եղբոր՝ Վիտորիո Կրիվելի մասին։ Կառլոի ծննդյան ամսաթիվը հայտնի չէ։ 1457 թվականին նա արդեն չափահաս էր, քանի որ Վենետիկում դատապարտվել էր մեղադրվելով ամուսնական անհավատարմության մեջ, որ կատարել էր Տարսիեում նավաստի Ֆրանչեսկո Կորտեզեի կնոջ հետ, ենթարկվելով 6 ամիս ազատազրկման և վճարելով դրամական տուգանք։ Կրիվելիի ուսման հետ կապված փաստացի հաստատված տվյալներ չկան։ Բայց ելնելով նրա առաջին ստորագրված նկարից, կարելի է տեսնել ժամանակակից պադովական դպրոցի, առաջին հերթին Սկվարչոնեի և ապա Վերածնունդի գաղափարների ազդեցությունը, որոնց հետ նրան ծանոթացրել էին Լիպպին և Դոնատելլոն։ Կարևոր է, որ Կառլոն եղել է Անտոնիո Վիվարինիի, Ջովանի դե Ալեմանայի և Բարտալամեո Վիվարինի աշակերտը։ Երկու նոտարական ակտեր (1463 թվականի հունիսի 23 և 1465 թվականի սեպտեմբերի 11) վկայում են նկարչի Զադար քաղաքի քաղաքացիությունը, որտեղ իր հետ ապրել և աշխատել է եղըայրը՝ Վիտտորիոն։ 1468 թվականին տեղափոխվել է Մարկե շրջան և աշխատել է այնտեղ մինչև կյանքի վերջ։ Ուշ գոթական ոճի, կրոնական թեմաներով նկարների հեղինակ Կրիվելին աշխարհիկ նկարներ գրեթե չի նկարել։ Նկարների մեջ ընդգծված է ֆեոդալական, ասպետական մշակույթը։ Հեղինակը հարուստ է դեկորատիվ խորանային նկարներով, տիրամոր իդեալական պատկերներով և նրբագեղ հագնված սրբապատկերներով։
Այս տարօրինակ խստաբարո գեղանկարիչը նախընտրում է դնել իր դաժան, քթավոր, ճիշտ փայտից կերտված, մեղրագույն հագուստի մեջ խցկած կերպարները, ոսեգույն փայլուն ֆոնոի մեջ, երբեմն էլ նա հետվի օդային տարածքը լցնում է, իսկ և իսկ քարից կտրված քերովբեներով[1]։ |
Կրիվելին երկար ժամանակ եղել է մոռացված և նորից հիշվել է 19-րդ դարում, մեծապես շնորհիվ երկու իտալացի հետազոտողների՝ Աբբատ Լանցի (Abbot Lanzi) և Ամիկո Ռաչիի (Amico Ricci)[2]։ Նրա աշխատանքների մեծ մասը գտնվում են Լոնդոնի ազգային պատկերասրահում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.