From Wikipedia, the free encyclopedia
Կապիտալի հաշիվ (անգլ.՝ Capital account), վճարային հաշվեկշռի երկու հիմնական բաղադրիչներից մեկը, որտեղ գրանցվում են գործարքների զուտ հոսքը դեպի տնտեսություն։ Կապիտալի հաշվի մնացորդը տնտեսագետներին տեղեկացնում է՝ երկիրը կապիտալի զուտ ներմուծող է, թե՞ զուտ արտահանող[1]։ Հաշվապահության մեջ կապիտալի հաշիվը ցույց է տալիս սեփականատերերի կամ բաժնետերերի կողմից ձեռնարկությունում ներդրված միջոցների և ակտիվների քանակը՝ ներառյալ չբաշխված շահույթը[2]։
Միջազգային մակրոտնտեսության մեջ կապիտալի հաշիվը ներքին ներդրումների և խնայողությունների տարբերությունն է[3]։ Կապիտալի հաշիվը ցույց է տալիս՝ երկիրը ներմուծում է կապիտալ,թե՞ արտահանում։ Կապիտալ հաշվի պրոֆիցիտը նշանակում է դրամական միջոցների ներհոսք երկիր, այսինքն՝ ներկայացնում են փոխառությունների կամ ակտիվների վաճառք։ Կապիտալ հաշվի դեֆիցիտը նշանակում է դրամական միջոցների արտահոսք երկրից, այսինքն՝ մեծանում է օտարերկրյա ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը։ Կապիտալի հաշվի փոփոխություններից կարելի է հասկանալ, թե որքան է տվյալ երկիրը գրավիչ օտարերկրյա ներդրողների համար[4]։ Հաշվապահական հաշվառման մեջ կապիտալի հաշիվը օգտագործվում է ընկերության սեփականատերերի իրավունքները գրանցելու համար։ Այն արտացոլվում է հաշվեկշռում և յուրաքանչյուր ֆինանսական տարվա վերջում զուտ շահույթը կամ զուտ վնասը սեփականատիրոջ սեփականության իրավունքին համամասնորեն, համապատասխանաբար ավելացվում կամ հանվում են կապիտալի հաշվից[5]։
Ընթացիկ և կապիտալ հաշիվները երկրի վճարային հաշվեկշռի մասերն են։ Եթե վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվեկշիռն արտացոլում է երկրի զուտ եկամուտը, ապա կապիտալի հաշիվն արտացոլում է ազգային ակտիվների սեփականության զուտ փոփոխությունը։Տնտեսական տեսակետից ընթացիկ հաշիվը վերաբերվում է դրամական միջոցների վճարմանը, կապիտալի հաշիվն արտացոլում է կապիտալի աղբյուրներն ու օգտագործումը։ Վճարային հաշվեկշռում արտացոլված ընթացիկ հաշվի և կապիտալի հաշվի հանրագումարը միշտ կլինի զրո։ Վճարային հաշվեկշռի փոփոխությունները պատկերացում են տալիս երկրի տնտեսական համակարգի և ապագա կայունության հարաբերական մակարդակի մասին[6]։
Հաշվապահական հաշվառման մեջ կապիտալի հաշիվն օգտագործվում է ընկերության շահույթի կուտակային գումարը, սեփականատերերի ներդրված կապիտալը և չբաշխված շահույթը գրանցելու համար։ Մասնավոր սեփականության դեպքում այն անվանում են սեփական կապիտալ, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ բաժնետիրական կապիտալ(բաժնետոմսեր, լրացուցիչ վճարված կապիտալ, չբաշխվաշ շահույթ)[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.