From Wikipedia, the free encyclopedia
«Կանացի անուրջներ» (շվեդ.՝ Kvinnodröm, Կանացի երազանքներ), շվեդ կինոռեժիսոր Ինգմար Բերգմանի կողմից 1955 թվականին նկարահանված գեղարվեստական կինոնկար։ Սյուժեի հիմքում ընկած է երկու կանանց` երիտասարդ նորաձևության մոդելի և իր ղեկավարի կյանքի մեկ օրը։
Կանացի անուրջներ շվեդ.՝ Kvinnodröm | |
---|---|
Երկիր | Շվեդիա |
Ժանր | դրամա և կինոկատակերգություն |
Թվական | 1955 |
Լեզու | շվեդերեն |
Ռեժիսոր | Ինգմար Բերգման |
Պրոդյուսեր | Ռունե Վալդեկրանց |
Սցենարի հեղինակ | Ինգմար Բերգման |
Դերակատարներ | Էվա Դալբեկ, Հերիետ Անդերսոն, Գուննար Բյորնստրանդ, Ռենե Բյորլինգ, Ուլֆ Պալմե, Ինգա Լանդգրե, Բենկտ-Օկե Բենկտսոն, Սվեն Լինդբերգ, Աստա Բեքման[1], Ինգմար Բերգման[1], Նայմա Վիֆսթրանդ[1], Գյոստլա Պրյուզելիուս[1] և Կարլ-Գուստաֆ Լինդստեդտ[1] |
Օպերատոր | Հիլդինգ Բլադ |
Երաժշտություն | Էրիկ Նուրդգրեն |
Պատմվածքի վայր | Շվեդիա |
Տևողություն | 87 րոպե |
Dreams (1955 film) Վիքիպահեստում |
Ստոկհոլմի լուսանկարչական ստուդիայի սեփականատեր Սյուզաննան (Էվա Դալբեկ) պատրաստվում է մեկնել Գյոթեբորգ՝ ենթադրաբար ֆոտոշարք կազմակերպելու նպատակով։ Բայց նրա բոլոր ենթակաները տեղյակ են ուղևորության իրական նպատակի մասին, Սյուզաննան կազմակերպել է այն որպեսզի հանդիպի ամուսնացած տղամարդու՝ Հենրիկի հետ, ումից բաժանվել էր մի քանի ամիս առաջ։ Սյուզանի հետ միասին պետք է գնար նաև Դորիսը (Հարիեթ Անդերսոն), նորաձևության մոդել, երիտասարդ և թեթևամիտ մի աղջիկ։
Պալլեն (Սվեն Լինդբերգ) փորձում է համոզել նրան հրաժարվելու ուղևորությունից, որպեսզի նշեն` իր քննությունները հաջող հանձնելը, բայց Դորիսը վիճում է նրա հետ և հայտարարում, որ իրենց միջև ամեն ինչ ավարտված է։ Երեկոյան ճանապարհին, Սյուզաննան ցանկանում է բացել մեքենայի դուռը և նետվել կողքով անցնող գնացքի տակ։
Դորիսը զբոսնում է Գյոթեբորգում նայելով հագուստի և զարդերի թանկարժեք խանութների ցուցափեղկերին։ Խանութներից մեկի ցուցափեղկի մոտ նրա հետ ծանոթանում է տարեց գեղեցիկ հագնված Օտտո Սանդերբին (Գուննար Բյորնստրանդ), որը առաջարկում է նրա համար գնել իր նախընտրած զգեստը։ Երկար համոզումներից հետո նա համաձայնում է։ Օտտոն հագուստը և կոշիկը պատվիրում է ատելիեում, իսկ զարդերի խանութում` մարգարիտե վզնոցը։ Հրապուրված լինելով հանդերձանքով՝ Դորիսը մոռանում է պլանավորված նկարահանման մասին։ Հրապարակում, որտեղ լուսանկարիչները և Սուսաննան սպասում էին Դորիսին, նա հայտնվում է մեկ ժամ ուշացումով։ Զայրացած Սյուզաննան չեղյալ է համարում նկարահանումները և հեռացնում Դորիսին։ Օտտոն գտնում է նրան և միասին գնում են սրճարան, զվարճանքի պուրակ, այնուհետև նրա առանձնատուն։ Առանձնատանը Դորիսը պատին նկատում է իրեն նման գեղեցիկ տեսք ունեցող երիտասարդ կնոջ դիմանկար։ Օտտոն բացատրում է, որ դա իր կնոջ դիմանկարն է, որը քսաներեք տարի գտնվում է հոգեբուժարանում, որտեղ նա տեղափոխվել է դստեր ծնվելուց հետո։ Շուտով բերում են առավոտյան գնումները և Օտտոն հեշտությամբ համոզում է Դորիսին դրանք հագնել։ Նա բացում է շամպայնը և Դորիսին տալիս թանկարժեք քարերով ապարանջանը։ Նրանց աշխույժ զրույցը ընդհատվում է դստեր Մարիաննայի (Կրեստին Հեդեբիի) այցով։ Նա հոր հանդեպ անթաքույց արհամարհանք և ատելություն էր զգում և հաճախակի նրանից գումար էր պահանջում։ Օտտոն անհաջող կերպով փորձում է թույլ չտալ Մարիաննային մտնել այն ննջարան, որտեղ թաքնվում էր Դորիսը։ Մարիաննան, մի քանի վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս հայրիկի և Դորիսի հասցեին, վերցնում է ձեռնաշղթան, ապտակելով նրան թողնում է և հեռանում։ Նվաստացած Օտտոյի սկանդալային և կոպիտ վերաբերմունքից, Դորիսը վերադարձնում է բոլոր նվերները և հեռանում։
Ֆոտոշարքի չեղյալ հայտարարվելուց հետո Սյուզաննան զանգահարում է Հենրիկին և հանդիպում խնդրում։ Երեկոյան Հենրիկը գալիս է նրա հյուրանոցային համար, բայց շուտով նրանց տեսակցությունն ընդհատվում է Հենրիկի կնոջ Մարթայի (Ինգա Լանդգրե) այցով։ Խանդոտ տեսարանի փոխարեն, նա հանգիստ ձայնով պատմում է Սյուզաննային, որ Հենրիկը չափազանց թույլ է, որպեսզի ամեն ինչ նորից սկսի ՝ կնոջը երկու երեխաների հետ թողնելով, և ֆինանսապես Մարթայից կախված լինելով՝ իր ընկերության մոտալուտ սնանկության պատճառով։ Ավելի ուշ Դորիսը գալիս է Սյուզանի սենյակ՝ լաց լինելով և պատմում սարսափելի օրվա մասին։ Սյուզանը համաձայնվում է նրան հետ վերցնել։
Ստոկհոլմ. Դորիսը հաշտվում է Պալեի հետ և շարունակում է աշխատել ֆոտոստուդիայում։ Սուսաննան պատռում է Հենրիկի նամակը, որտեղ նա գրում է, որ պատրաստ է շարունակել հանդիպել նրա հետ, չնայած Գյոթեբորգում տեղի ունեցած տհաճ միջադեպին։
Դերասան | Դեր |
---|---|
Էվա Դալբեկ | Սյուզաննա Ֆրանկ |
Հարրիետ Անդերսոն | Դորիս |
Գուննար Բյորնստրանդ | Օտտո Սյոնդերբի |
Ուլֆ Պալմե | Հենրիկ Լոբելիուս |
Ինգա Լանդգրե | Մարթա Լոբելիուս՝ Հենրիկի կինը |
Սվեն Լինդբերգ | Պալլե՝ Դորիսի փեսացուն |
Նայմա Վիֆստրանդ | տիկին Արեն |
Բենկտ-Օկե Բենկտսոն | Մագնուս՝ մոդելային գործակալության տնօրեն |
Գիտ Գեյ | ատելիեի տիրուհի |
Վիոլա Սունդբերգ | ֆոտոմոդել |
Լուդդե Գենցել | Ֆերդինանդ Սունդստրյոմ, լուսանկարիչ Գյոտեբորգ |
Չերստին Հեդեբյու | Մարիանա՝ Սյոնդերբի դուստրը |
«Կանացի անուրջներ»-ը նկարահանվել է 1954 թվականի հունիսից օգոստոս, լրացուցիչ տեսարանները վերանկարահանվել են 1955 թվականի փետրվարին[2]։ Ֆիլմը ընկալվում էր որպես փոխհատուցում պրոդյուսեր Ռունե Վալդեկրանցին, «Սանդրև» ստուդիայում Բերգմանի կողմից նկարահանված՝ «Կատակների երեկոներ» նախորդ ֆիլմի կոմերցիոն ձախողման համար[3]։ Ռեժիսորը հիշեցնում է, որ անհրաժեշտ է աշխատել ամենախիստ տնտեսման պայմաններում[5]:
«Կանանցի անուրջներում» Ինգմար Բերգմանը շարունակում է զարգացնել սեռերի պատերազմի թեման[6][7][8]։ «Կանայք սպասում են» ֆիլմում (1952), «Կանանց երազներ» և «Ամառային գիշերվա ժպիտներ» ֆիլմերում (1955) այս պատերազմը դեռևս ողբերգական բնույթ է կրում, պատերազմող կողմերը գնում են ամեն տեսակի հնարքների, բայց մինչ օրս նրանք գրոհում են առանց նահանջլու և կապիտուլյացիայի ուշացումը անուղղելի հետևանքներ կարող է ունենալ։
Բերգմանի հետ զրույցի ընթացքում կինոքննադատ Տուրստեն Մաննսը նրա ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Օտտո Սանդերբիի Դորիսի նկատմամբ հետաքրքրության հիմքը սեռական հետաքրքրությունը չէ, այլ կարեկցանքը, որ անհնարին է դաձել նրան ատող դստեր` Մարիաննայի հետ նորմալ շփումները[9]։ Այս սյուժետային գծի երկակիությունը մնում է չբացահայտված մինչև Մարիանայի հանդես գալու տեսարանը, և Օտտոն կատակերգական կերպարից, հարուստ ծեր գայթակղիչից վերածվում է ողբերգական, միայնակ ծերուկի, ով կորցնում է իր կնոջն ու դստերը։
Շվեդիայում ֆիլմը հանրության շրջանում և վարձույթում հաջողություն չունեցավ[7][10]։ Այն ցուցադրվել է Ֆրանսիայում 1958 թվականին՝ որպես Բերգմանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության մի մաս, բայց քննադատների ուշադրությունը չի գրավել, բացառությամբ Էրիկ Ռոմերի։
ԱՄՆ-ում «Կանանց անուրջները» հայտնվեցին միայն 1960 թվականին՝ «Յոթերորդ կնիքը» և «Մորու բացատը» ֆիլմերից հետո, որն իր ազդեցությունը թողեց քննադատների գնահատականի վրա։ Աբե Ուեյլերը New Yourk Times-ի համար գրած իր գրախոսականում բարձր գնահատեց Եվա Դալբեկին, Հարիետ Անդերսոնին, Ինգա Լանդգրեին և Ուլֆ Պալմեին՝ որպես լավ խաղացող, բայց նշեց, որ ֆիլմում բացակայում են վերջին կինոնկարների սիմվոլիզմն ու պոեզիան, որոնք նրան հայտնի դարձրին[11]։
Ինգմար Բերգմանը ինքը «Կանանցի անուրջները» համարեց անցողիկ ֆիլմ.
... ֆիլմը ձանձրալի էր ստացվել։ Այդ ժամանակ ես շատ հոգնած էի, դա իմ կյանքի ոչ շատ ուրախ ժամանակաշրջանն էր։ - Հարցազրույց Ինգմար Բերգմանի հետ[12] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.