Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն From Wikipedia, the free encyclopedia
Կանադայի թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է առաքելական կանադահայության մի մասի հոգևոր կյանքը[Ն 1]։ Կենտրոնը Մոնրեալ քաղաքի սուրբ Հակոբ տաճարն է[2]։ Թեմի առաջնորդներից է եղել Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը, 2022 թվականից առաջնորդն է Բաբկեն Չարյանը։
Կանադայի թեմն առանձնացել է 21֊րդ դարի սկզբին՝ 1957 թվականին կազմավորված Հյուսիսային Ամերիկայի արևելյան նահանգների և Կանադայի թեմից, որն այդ ժամանակ վերաձևակերպվել է երկու ինքնուրույն թեմի։ Կանադայում Էջմիածնի ենթակայությամբ գործող թեմի գոյության պայմաններում մեկ այլ թեմի հիմնումը տարաձայնություններ առաջացրեց երկու կաթողիկոսությունների միջև[3][4]։ Ավելին, երկու տարի անց Գարեգին Բ-ն նորաստեղծ թեմը համարեց «հակականոնական»[5]։ Հունաստանի և Միացալ նահանգների շարքում Կանադան դարձավ երրորդը, որտեղ գոյություն ունեն երկու նույնանուն հայ առաքելական եկեղեցիներ։ Այդուհանդերձ, Կիլիկիո կաթողիկոսությունը թեմական ներքին բաժանումները համարում է իր ներքին գործը։ Թեմը ներգրավված է ոչ միայն Քվեբեկում ֆրանսերենը որպես երկրորդ լեզու համարող լիբանանահայերի հոգևոր կյանքում, այլև Օնտարիոյում։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պարբերաբար այցելում է Կանադա՝ մասնակցելու ոչ միայն Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի խնդիրների քննարկմանը, այլև հանդիպելու քաղաքական առաջնորդների ու դիվանագետների հետ։ 2023 թվականի հունիսին կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և հայտնել այն մասին, որ կաթողիկոսությունը, ինչպես հարյուր տարի առաջ, հիմա ևս աթոռի դեգերումների մեջ է։ Դրան ի պատասխան վարչապետը վստահեցրել է, որ կանադահայությունը ուժեղ է և կենսունակ[6]։ Նման դեգերումների պատճառը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում ու իր հարևան Սիրիայում, Թուրքիայում, Իսրայելում ու Պաղեստինում տեղի ունեցող ռազմական գործողություններն են, որոնք հաճախակի էին դարձել 20-րդ դարի վերջին քառորդից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.