Remove ads
բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Ծնեբեկ կամ ծնեփակ (լատին․՝ Aspáragus), շուշանազգիների ընտանիքի բազմամյա թփերի կամ լիանանման բույսերի ցեղ։ Ունի բազմամյա, խիստ ճյուղավորված կիսաթփեր ու լիաններ։ Բազմացողուն է, խիստ ճյուղավորվող։ Հայաստանում հայտնի է 7 վայրի տեսակ, որոնք տարածված են գրեթե բոլոր շրջաններում։
Ծնեբեկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Ծնեբեկազգիներ (Asparagaceae) |
Ենթաընտանիք | Ծնեբեկայիններ (Asparagoideae) |
Ցեղ | Ծնեբեկ (Asparagus) L., 1753 |
Կոճղարմատավոր բույս է։ Ցողունի բարձրությունը 120-150 սմ է։ Կանաչ ընձյուղերը պատված են թեփուկանման տերևներով։ Ծաղիկները պոլիգամ են, մանր, բաց կանաչավուն, երբեմն՝ դեղնավուն։ Ծաղկում է մայիսի վերջերից հուլիս։ Պտուղը գնդաձև, եռաբուն հատապտուղ է, սերմերը՝ սև, փայլուն։ Բոլոր տեսակների ընձյուղներն օգտագործվում են սննդի մեջ (խաշած, տապակած, պահածոյած)։
Բույսի արմատներում հայտնաբերված են ասպարագին, արգինին, խելիդոնաթթու, ստերոիդ սապոնին, ճարպայուղ, եթերայուղ, խոլին, մինչև 41% շաքար, ընձյուղներում՝ 1,6-1,7% սպիրտներ (ասպարագին, թիրոզին, լիզին), արսենի հետքեր, շաքար, սաթաթթու, խելիդոնաթթու, գլիկոզիդ կոնիֆերին, ալկալոիդների հետքեր, վանիլին, կումարին, միկրոտարրերից՝ K, Na, Ca, Mg, P և Fe, վիտամիններից՝ B1, B2, PP, C, կարոտին։ Սերմերը պարունակում են վանիլի հոտ ունեցող մինչև 16% ճարպայուղ։
Պարունակում են վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր, հանք, աղեր և այլն։ Դեղատու ծնեբեկի արմատները և մատղաշ ընձյուղները դեղամիջոց են. պարունակում են ասպարագին ալկալոիդը։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ։ Հասուն պտուղները պարունակում են շաքարներ, խնձորաթթու, կարոտին (A-նախավիտամին), իսկ սերմերը՝ ճարպեր։
Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ, ջեմ, պովիդլո և այլն)։ Ունի համային, սննդային և բուժիչ հատկանիշներ։ Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ, բուրավետ և կենսաբանական ակտիվ նյութեր։ Մշակովի սորտերի մեծ մասի կորիզի միջուկը քաղցր է։ Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը։
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, կիսաանապատներում, քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում և այլն (800-2500 մ բարձրություններում)։ Ծնեբեկի հայտնի սորտեր են` Մերի Վաշինգտոն, Ձնե գլխիկ, Արժենտելյան վաղահաս, Բերքառատ 6, Արժենտելյան ուշահաս։
Հայտնի է 300, Հայաստանում՝ 3 տեսակ՝
Բուժման նպատակով օգտագործում են բույսի արմատը, կոճղարմատը և մատղաշ ընձյուղները։ Արմատը և կոճղարմատը հանում են վաղ գարնանը կամ աշնանը, լվանում, չորացնում բացօթյա, պահում հերմետիկ փակվող տուփերի մեջ, իսկ ընձյուղները հավաքում են վաղ գարնանը և հիմնականում օգտագործում թարմ վիճակում։
Հնդկական բժշկության մեջ կոճղարմատը հայտնի է որպես հակադիզենտերային միջոց։ Չինական բժշկության մեջ արմատի եփուկը համարվում է միզամուղ, ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող, արյան շրջանառությունը և մարսողությունը կարգավորող միջոց։ Կիրառվում է պոդագրայի, ռևմատիզմի, շաքարային դիաբետի և իմպոտենցիայի ժամանակ։
Արմատը կտրում է ատամի ցավը, սպեղանու ձևով բուժում է դեմքի ցանավորումը, բացում դաշտանը, միզակապությունը, իջեցնում խուխի հետ կապված բարձր ջերմությունը, նպաստում ծննդաբերության հեշտացմանը։ Դեղաբույսի պատրաստուկներն օծելու ձևով օգնում են մեջքի ցավին, մորմի կծածին։ Ներքին ընդունման ձևով սերմերը «հովացնում են ստամոքսը», վերացնում քրտինքի տհաճ հոտը։
Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկներն օգտագործում են երակների խցանումը բացելու համար, լյարդի և երիկամների հիվանդությունների, գոտկացավի, ատամնացավի, աղեփքանքի ժամանակ և այլն։
Ֆրանսիայում կոճղարմատը և մատղաշ ընձյուղները համարում են արդյունավետ միզամուղ միջոց։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատը օգտագործվում է միզաքարային հիվանդության դեպքում, իսկ հայրենական ժողովրդական բժշկության մեջ՝ ջրգողության, միզապարկի բորբոքումների, դիսուրիայի, սրտխփոցների, ռևմատիզմի, գեղձախտի և էպիլեպսիայի ժամանակ։ Արտաքին ձևով դեղաբույսն օգտագործվում է մաշկային տարբեր բնույթի ցանավորումների ժամանակ։
Դեղաբույսի փորձարարական կիրառումները ցույց են տվել, որ այն իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, ուժեղացնում սրտի կծկումները, դանդաղեցնում նրա ռիթմը, լայնացնում ծայրամասային անոթները, ավելացնում դիուրեզը, լավացնում երիկամների ֆունկցիաները։ Թբիլիսիի գիտահետազոտական ինստիտուտում հիմնավորվել է դեղաբույսի ընձյուղների չափավոր միզամուղ հատկությունը։
Շնորհիվ բույսի մեջ պարունակվող զգալի քանակությամբ ասպարագինի, նրա պատրաստուկները սրտի վրա ցուցաբերում են հանգստացնող ազդեցություն, ինչպես նաև վերացնում միզապարկի պարեզը։ Դեղաբույսի պատրաստուկները կործանարար ներգործություն են ցուցաբերում նախակենդանիների վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.