Խորեն Գալֆայան

հայ խմբագիր, թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ, ուսուցիչ From Wikipedia, the free encyclopedia

Խորեն Գալֆայան (Նար Պեյ Լուսինյան) հոկտեմբերի 1, 1831(1831-10-01)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 4, 1892(1892-11-04)[1][2]), հայ բանաստեղծ, թատերագիր։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Խորեն Գալֆայան, Ծննդյան անուն ...
Փակել

Կենսագրություն

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից իր եղբոր՝ Ամբրոսիոս Գալֆայանի հետ ուղարկվել է Վենետիկ, Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը։

Thumb
Խարեն Գալֆայանը եղբոր՝ Ամբրոսիոս Գալֆայանի հետ

Պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի Մուրադյան վարժարանում։ Փարիզում, Գաբրիել Այվազովսկու հետ 1855-1858 թվականներին խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։ 1856 թվականին հրաժարվել է կաթոլիկական դավանանքից ու Մխիթարյան միաբանությունից, դարձել Փարիզի Հայկազյան վարժարանի տնօրեն։

Այդ պաշտոնը նա վարել է 1857-1859 թվականներին։ Փարիզում անձամբ ծանոթացել է ու մտերմացել է Ալֆոնս դը Լամարթինի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունը, որը հրատարակել է 1859 թվականաին «Դաշնակք Լամարթինեայ» խորագրով, ամենախրթին գրաբարով։

Հայկազյան վարժարանի փակումից հետո վերադարձել է Պոլիս, ապա մեկնել է Թեոդոսիա, որպես ուսուցիչ պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել Փարիզից այնտեղ տեղափոխած «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։ Թեոդոսիայում տպագրել է իր մի շարք երկերը, ինչպես՝ «Արշակ Բ» ողբերգությունը (1861), «Ալաֆրանկա» կատակերգությունը (1862), «Վարդենիք» բանաստեղծությունների ժողովածուն (1863), որը սուր քննադատության է ենթարկել Միքայել Նալբանդյանը իր «Աղցմիք» պարոդիայում։

1864 թ. մեկնել է Պոլիս, զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել քաղաքական գործունեություն, Մկրտիչ Խրիմյանի հետ մեկնել է Բեռլին, հայկական հարցի հրահրման առիթով։

Թարգմանություններ

Այս շրջանում ֆրանսերենից թարգմանել է Հովհաննես Դարդելի «Տարեգրությունը», Հոմերոսի «Իլիականից» որոշ հատվածներ։ Հրատարակել է «Ստվերք հայկական» խորագրով մի ժողովածու, որը պարունակում է պատմական անցյալի դրվագները ներկայացնող պոեմներ։ Առանձին գրքերով հրատարակած մյուս երկերն են «Քնար պանդխտին» (բանաստեղծությունների ժողովածու, 1868), «Հանգարան» և այլն[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.