Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գլյուկոզ (հուն․՝ γλευχος՝ քաղցր գինի[1]), խաղողաշաքար, ալդոհեքսոզ, դեքստրոզ, C6H12O6, ածխաջուր (միաշաքար)։ Անգույն բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 146,5 °C։ Լավ լուծվում է ջրում։ Ջրային լուծույթներում հանդես է գալիս որպես ά և այլ ձևերի խառնուրդ։ Օպտիկապես ակտիվ է։ Գլյուկոզ պարունակվում է պտուղներում, ծաղիկներում և բույսերի այլ օրգաններում, ինչպես նաև կենդանական հյուսվածքներում (արյուն, ուղեղ )։ Տալիս է ալդեհիդներին բնորոշ ռեակցիաներ։ Վերականգնելիս ստացվում է վեցատոմ սպիրտ՝ սորբիտ, օքսիդացնելիս՝ գլյուկոնաթթու, ավելի խորը օքսիդացնելիս՝ շաքարաթթու, իսկ միայն առաջնային սպիրտային խմբի օքսիդացումով՝ գլյուկուրոնաթթու։ Բույսերը և որոշ մանրէներ գլյուկոզը սինթեզում են անօրգանական նյութերից։ ά-գլյուկոզը բոլոր կենդանի օրգանիզմների (վիրուսներ, բարձրակարգ բույսեր և ողնաշարավորներ) խիստ անհրաժեշտ բաղադրամասերից է։ Գլյուկոզը շատ մանրէների համար էներգիայի միակ աղբյուրն է և մասնակցում է նյութափոխանակության ռեակցիաներին։ Արտադրության մեջ ստանում են օսլայի թթվային հիդրոլիզով։ Օգտագործվում է բժշկության մեջ, հրուշակեղենի և տեքստիլ արդյունաբերություններում։ Ելանյութ է ասկորբինաթթվի (վիտամին «С») ստացման համար։ Գլյուկոզայի խմորմամբ ստացվում է էթիլալկոհոլ։
Գլյուկոզ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | 6-(հիդրօքսիմեթիլ)օքսան -2,3,4,5-տետրոլ, (2R,3S,4R,5R)-6 -(հիդրօքսիմեթիլ)տետրահիդրո-2H-պիրան-2,3,4,5-տետրաոլ |
Քիմիական բանաձև | C₆H₁₂O₆ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | α-D-գլյուկոզ՝ 146 °C β-D-գլյուկոզ՝ 150 °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 50-99-7 |
EINECS համար | 200-075-1 |
ЕС | 200-075-1 |
RTECS | LZ6600000 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.