Լինգվա ֆրանկա /ˌlɪŋɡwə ˈfræŋkə/[1], հայտնի է նաև որպես՝ կամուրջ լեզու, ընդհանուր լեզու կամ երրորդ լեզու, լեզու կամ բարբառ, որը համակարգված օգտագործվում է տարբեր մայրենի լեզու կամ բարբառ ունեցող մարդկանց շփումը հնարավոր դարձնելու համար[2]։
Լինգվա ֆրանկան զարգացել է ամբողջ աշխարհում մարդկության պատմության ընթացքում, սովորաբար առևտրային պատճառներով (այսպես կոչված արևտրային լեզու), բայց նաև մշակութային, կրոնական, դիվանագիտական և վարչական պատճառներով, ինչպես նաև տարբեր ազգությունների գիտնականների միջև տեղեկության փոխանցման համար։ Եզրը ծագում է այսպիսի լեզուներից մեկի՝ միջերկրական լինգուա ֆրանկայի անվանից։
Օրինակներ
Զանազան լեզուներ օգտագործվել են որպես լինգվա ֆրանկան հնագույն ժամանակներից։ Այսպես` լատիներենը և հունարենը լինգվա ֆրանկա էին Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների համար։ Աքքադերենը և արամեերենը Մերձավոր Արևելքի որոշ երկրներում եղել են լինգվա ֆրանկա[3]։ Լինգվա ֆրանկայի բազմաթիվ օրինակներ կան բոլոր մայրցամաքներում։ 21-րդ դարի ամենավառ օրինակներից է անգլերենը։ Մասնավոր շրջաններում կան շատ այլ լինգվա ֆրանկաներ, ինչպես օրինակ՝ ֆրանսերենը, հինդիը, պորտուգալերենը, իսպաներենը, ռուսերենը, արաբերենը, չինարենը և սուահիլին։
Որոշ երկրներում լինգվա ֆրանկան նաև ազգային լեզու է, օրինակ՝ ուրդուն Պակիստանում և՛ լինգվա ֆրանկա է, և՛ ազգային լեզու։ Ինդոնեզերենը Ինդոնեզիայում ունի նույն կարգավիճակը, չնայած ճավայերենն ավելի շատ լեզվակիր ունի, ինդոնեզերենը միակ պաշտոնական լեզուն է և գործածվում է ամբողջ երկրում (հաճախ որպես երկրորդ լեզու)։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.