Ճավայերեն

From Wikipedia, the free encyclopedia

Ճավայերեն /dʒɑːvəˈniːz/[5] (ꦧꦱꦗꦮ, basa jawa; IPA: [bɔsɔ dʒɔwɔ]) (խոսակցականում հայտնի է նաև՝ ꦕꦫꦗꦮ, cara jawa; IPA: [tjɔrɔ dʒɔwɔ]), Ինդոնեզիայի Ճավա կղզու կենտրոնական և արևելյան մասերի ճավացիների լեզուն։ Ճավայերեն խոսողներ կան նաև Ճավա կղզու հյուսիսարևմտյան ափերին։ Ավելի քան 98 միլիոն մարդու համար համարվում է մայրենի լեզու[6] (Ինդոնեզիայի բնակչության ավելի քան 42%-ը)։

Արագ փաստեր Ճավայերեն ꦧꦱꦗꦮBasa Jawa, Տեսակ ...
Ճավայերեն
ꦧꦱꦗꦮ
Basa Jawa
Thumb
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասՄալայա-պոլինեզյան լեզուներ
Երկրներ Ինդոնեզիա[1][2] և  Մալայզիա[3][4]
Խոսողների քանակ68 300 000 մարդ (2019)[3]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ
Գրերի համակարգլատինական այբուբեն[3], Pegon alphabet?, Kawi script?, Javanese script?[3] և Formal Javanese Spelling?
IETFjv
ԳՕՍՏ 7.75–97ява 860
ISO 639-1jv
ISO 639-2jav
ISO 639-3jav
 Javanese language Վիքիպահեստում
Փակել

Պատկանում է Ավստրոնեզյան լեզվաընտանիքին, սակայն շատ է տարբերվում լեզվաընտանիքի այլ լեզուներից և դժվար է այն դասակարգել։ Ամենամոտ ազգակիցները հարևան լեզուններն են, ինչպես օրինակ՝ սունդաներեն, մադուրերեն և բալիերեն։ Ինդոնեզիայում լեզվակիրների մեծ մասը նաև խոսում է ինդոնեզերեն, մալայերենի ստանդարտացված տարբերակով՝ պաշտոնական և առևտրային պատճառներով, ինչպես նաև ճավայերենով չխոսող ինդոնեզիացիների հետ հաղորդակցվելու համար։

Ճավայերենով խոսողներ կան Մալազիայում (հիմնականում Սելանգոր և Ջոհոր նահանգներում) և Սինգապուրում։

Լեզվակիրներ

Thumb
Jawa (Ճավա) բառը՝ գրված ճավայերենի տառերով

Լեզվով խոսում են Կենտրոնական և Արևելյան Ճավայում, ինչպես նաև Արևմտյան Ճավայի հյուսիսային ափին։ Այն նաև գործածվում է ճավացիների կողմից Ինդոնեզիայի այլ նահանգներում, որոնք շատ են՝ պայմանավորված 20-րդ դրում կառավարության արտոնած վերբնակեցմամբ։

Սուրինամ նահանգում 19-րդ դարում Հոլանդիայի բերած ներգաղթիալների ժառանգները խոսում են գաղթածին ճամայերենով։ Մադուրա, Բալի, Լոմբոկ և Սունդա նահանգներում յան նաև գործածվում է որպես գրական լեզու։ Այն Պալեմբանգում և Հյուսիսային Սումատրայում կառավարական լեզու էր մինչև 18-րդ դարը։

Ճավայերենը օգտագործում է լատիներենի, ճավայերենի և արաբերենի գրերը[7]։ Ներկայումս լատիներենի գրեգրը գերակշռում են, այնուամենայնիվ ճավայերենի գիրը դեռ պարտադիր ուսուցանվում է Կենտրոնական և Արևելյան Ճավայի տարրական և ավագ դպրոցներում։

Ճավայերենը աշխարհի 10-րդ ամենաշատ լեզվակիր ունեցող և պետական կարգավիճակ չունեցող ամենամեծ լեզուն է։ Լեզվով խոսում կամ հասկանում են մոտ 100 միլիոն մարդ։ Ինդոնեզիայի բնակչության առնվազն 45%-ը ունի ճավայական ծագում կամ ապրում է ապրում է շրջաններում, որտեղ ճավայերենը գերիշխող լեզու է։ 1945 թվականից սկսած Ինդոնեզիայի բոլոր յոթ նախագահները ունեն ճավայական ծագում[8]։ Ուստի զարմանալի չէ, որ ճավայերենը խորը ազդեցություն է ունեցել Ինդոնեզիայի ազգային լեզվի՝ ինդոնեզերենի վրա։

Ժամանակակից լեզուն ունի երեք հիմնական ճյուղ․ կենտրոնական ճավայերեն, արևելյան ճավայերեն և արևմտյան ճավայերեն։ Ճավայերենի բոլոր բարբառները ավել կամ պակաս փոխհասկանալի են։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.