From Wikipedia, the free encyclopedia
Ճավացիներ (ꦮꦺꦴꦁꦗꦮ), Ինդոնեզիայի ամենախոշոր ժողովուրդը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 95-100 միլիոն։ Բնակվում են Ճավա կղզում (բացի արևմտյան մասից), Կալիմանտանի և Սումատրայի՝ Ճավային մոտ շրջաններում, ինչպես և Ինդոնեզիայի այլ շրջաններում և նրա սահմաններից դուրս։ Խոսում են ճավայերեն և ինդոնեզերեն։ Ճավացիների մեծ մասը դավանում է իսլամ (16-17-րդ դարերից), կան քրիստոնյաներ (20-րդ դարի կեսից), պահպանվել են հնդուիստական, բուդդայական, ոգեպաշտական հավատալիքների վերապրուկներ։ 17-րդ դարի սկզբից ճավացիներ գտնվում էին Նիդերլանդիայի գաղութային լծի ներքո, որից ազատվեցին 1945 թվականին։ Ճավացիների 80%-ից ավելին հողագործներ են, տնտեսական կարևոր դեր ունեն թռչնաբուծությունը, ձկնորսությունն ու ձկնաբուծությունը։ Ճավացիների մոտ հնուց ի վեր եղել են ազգային թատրոնի, երաժշտության, ճարտարապետության զանազան տեսակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 87)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճավացիներ» հոդվածին։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.