Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լիամ Ջեյմզ Փեյն (անգլ.՝ Liam James Payne, օգոստոսի 29, 1993[2], Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 16, 2024[3][4], Պալերմո, Բուենոս Այրես[4][5])[8], անգլիացի երգիչ, երգահան և պրոդյուսեր, One Direction հայտնի խմբի անդամ։ Կարիերան սկսել է 2008 թվականին մասնակցելով անգլիական "Իքս Ֆակտոր" նախագծին։ Նախագծից դուրս մնալուց հետո Փեյնը 2010 թվականին ևս մեկ անգամ մասնակցում է նախագծին, որտեղ միանալով 4 տղաների, ստեղծվում է One Direction խումբը[9][10]։
Լիամ Ջեյմս Փեյն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Liam Payne |
Ի ծնե անուն | անգլ.՝ Liam James Payne[1] |
Նաև հայտնի է որպես | Payno |
Ծնվել է | օգոստոսի 29, 1993[2] Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Մահացել է | հոկտեմբերի 16, 2024[3][4] (31 տարեկան) Պալերմո, Բուենոս Այրես[4][5] |
Գերեզման | Amersham[6] |
Ժանրեր | փոփ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | երգիչ,երգահան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Capitol Records, Syco Music, Columbia Records և Republic Records |
Կրթություն | City of Wolverhampton College? և St Peter's Collegiate School? |
Անդամակցություն | One direction |
Կապված | One Direction |
Պարգևներ | |
Կայք | liampayneofficial.com |
Ստորագրություն | |
Liam Payne Վիքիպահեստում |
Փեյնը նաև ֆիլմերի և սերիալների մեջ է հայտնվել, որոնցից են iCarly սերիալը[11] և One Direction-ի ինքնակենսագրական ֆիլմ This is us-ը։
Օne Direction-ի անդամ դառնալուց ի վեր, Փեյնը խմբի մյուս անդամներ Նայլ Հորանի, Հարրի Սթայլսի, Լուի Թոմլինսոնի և նախկին անդամ Զեյն Մալիկի հետ, չորս հաջողակ ալբոմ են թողարկել, համաշխարհային շրջագայությունների ժամանակ ելույթ ունեցել, շահել բազմաթիվ մրցանակներ։ Նրանց “What Makes You Beautiful” սինգլը համարվում է “ամենաշատ վաճառված” սինգլներից մեկը։
Փեյնը հայտնվել է "Attitude Magazine"-ի շապիկին, "Տարվա ամենակրքոտ տղամարդ" մրցանակին արժանանալուց հետո։
Փեյնը մահացել է 2024 թվականի հոկտեմբերի 16-ին՝ 31 տարեկան հասակում ընկնելով Արգենտինայի Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում գտնվող հյուրանոցի երրորդ հարկի պատշգամբից։
Փեյնը ծնվել է Վոլվհամփթոնում Քարեն և Ջեոֆ Փեյների ընտանիքում։ ՈՒնի երկու քույր՝ Նիքոլան և Ռութը։ Մինչև 4 տարեկան Փեյնը հաճախակի բուժզննումներ էր անցնում հիվանդանոցում, քանի որ նրա երիկամներից մեկը չէր գործում։ Որպեսզի կարողանա ցավը հաղթահարել, Փեյնը օրական 32 պատվաստում էր ստանում թևերին։ Աշակերտական տարիներին Փեյնը մեծ արդյունքների է հասել սպորտի մեջ։ Աչքի է ընկել «Վազք» մարզաոճում։ Նրա անունը հայտնվել է Անգլիայի ազգային հավաքականի մարզիկների շարքում, որոնք մասկացելու էին 2012 թվականի Օլիմպիական Խաղերին։ Փեյնը ծաղրվել է դպրոցում, որի պատճառով էլ հաճախել է բռցքամարտի։ Հանձնել է 11 GCSE թեստ, որից հետո էլ թևակոխել է երաժշտական ասպարեզ։ 14 տարեկան հասակում երգել է 26,000-անոց հանդիսատեսի առաջ, ֆուտբոլային խաղի ժամանակ։ Ըստ Փեյնի Ֆարել Վիլլիամսը և Ջասթին Թիմբերլեյքը մեծ ազդեցություն ունեն երաժշտական ասպարեզի վրա։ Փեյնը ասել է "Ֆարել Վիլլիամսը մի մարդ է, ով ինձ շատ է ոգեշնչել։ Մի քանի շաբաթ առաջ իր պրոդյուսերի հետ էի զրուցում և հարցրի թե ինչպիսինն էր Ֆարելը երիտասարդ հասակում։ Իսկ նա ասաց, որ իմ տարիքում դաշնամուրի կլավիատուրա անգամ չէր կարողանում սեղմել։ Եվ դա ինձ հրաշալի թվաց, քանի էր ես կարծում էի, որ ես գիթար սովորելու համար բավական մեծ եմ:"
Իքս Ֆակտոր Սկզբում Փեյնը մասնկացել է Իքս ֆակտորին 2008 թվականին, 14 տարեկան հասակում։ Նա անցավ երկրորդ փուլ Ֆրանկ Սինատրայի "Fly me to the moon" երգը կատարելուց հետո։ Նա դուրս մնաց "Boot camp"ից, սակայն Սայմոն Քովելը միտքը փոխելով Փեյնին խնդրում է վերադառնալ "Judge's house": Այս դեպքից հետո Փեյնը ստանում է "Վերադարձած երեխա" մականունը[12]։ Փեյնը դուրս է մնում այս փուլում ևս, իսկ Սայմոն Քովելը նրան առաջարկում է վերադառնալ հաջորդ տարիներին։ Փեյնը վեռադառնում է 2010 թվականին կատարելով Ջուլի Լոնդոնի "Cry me a river" երգը, որով նա արժանանում է Քովելի հոտնկայս ծափահարությանը և 4 դրական ձայնի։ "Judge's house-ում" անհաջողության մատնվելուց հետո Նիքոլ Շերզինգերի առաջարկությամբ Փեյնը ուրիշ 4 տղաների հետ խումբ են կազմում և դառնում "Խումբ" կատեգորիայի մասնակից[13]։ Երկու շաբաթ ծանոթանալուց և փորձ անելուց հետո, նրանք հանդես են գալիս "Torn" երգով։ Նրանք մի անգամից հայտնի են դառնում Անգլիայում և գրավում երրորդ տեղը[14][15]։
“Իքս Ֆակտորից” հետո One Direction-ը Սայմոն Քովելի Syco Records ընկերության հետ պայմանագիր ստորագրեց[16]։ Նրանք իրենց առաջին ալբոմը թողարկեցին 2011 թվականին, անունը ՝ Up All Night, որին հետևեց նրանց երկրորդ ՝ Take me home ալբոմը ՝ 2012 թ.-ին։ Նրանք 2013 թվականին նկարահանեցին կենսագրական ֆիլմ կոչելով այն “this is us”: ՖԻլմը առաջին մեկ շաբաթում մոտ 30 միլիոն դոլար եկմաուտ ստացավ։ Երրորդ ալբոմ “Midnight Memories”-ը թողարկվեց 2013 թվականին, իսկ 2014 թվականին խումբը թողարկեց իրենց չորրորդ ՝”four” ալբոմը[17]։ One Direction-ը 58 տարվա մեջ առաջին խումբն է, ում առաջին չորս ալբոմները Billboard Hot 200 աղյուսակում առաջին հորիզոնականում են[18]։ Նրանց հինգերորդ ալբոմ "Made in the AM-ը" թողարկվելու է նոյմեբերի 13-ին, 2015։ Նրանց Take me home շրջագայության ժամանակ նրանք կատարել են Վեաթուսի "Teenage Dirtbag" երգը։ Երգում երգիչը մի հատված աղջկա ձայնով է կատարում։ Փեյնը երգի այս մասը կատարել է ֆալսեթթոով։ Երգիչը Փեյնին ասել է "Դու կարող ես իմ աղկջա մասը անել, երբ ցանկանաս"[19][20] Խմբի անդամ Զեյն Մալիկի գնալուց հետո, Փեյնը նրա վոկալների մասը վերցրել է իր վրա[21]։ Հարրի Սթայլսը ասել է, որ Լիամը իր վրա է վերցրել բոլոր "բարձր նոտաները": Փեյնը երգերի գրառման մեջ մեծ դեր է խաղում։ Նա մասնակցել է երրորդ և չորրորդ ալբոմների գրառման աշխատանքերին[22][23]։
Փեյնը սկսեց ժամադրել Իքս Ֆակտորի պարուհի և մոդել Դանիել Փիզերին 2010 թվականին։ Նրանք բաժանվեցին 2012 թվականի սեպտեմբերին, ապա ետ միացան դեկտեմբերին։ Նրանք վերջնականապես ավարտեցին հարաբերությունները 2013 ապրիլին[24][25]։ Փեյնը սկսեց ժամադրել նախկին դասարանցի Սոֆիա Սմիթին 2013 թվականին[26]։ Փեյնը ունի երեք շուն։ Alaskan Klee Kai Լոկի անունով, Great Dane Ուաթսոն անունով և մեկ փոքր շուն Ռալֆ անունով։ Փեյնը իր լավագույն ընկեր Էնդի Սամուելսին փրկել է կրակից 2013 թվականի օգոստոսին[27]։ Փեյնը նաև պաշտպանել է մի մատուցողուհու, որի նկատմամբ անբարոյական քայլեր էին ձեռնարկվել[28][29]։ Փեյնը նաև փրկել է Քելվին Հարրիսին մի սարսափելի միջադեպից Մայլի Սայրուսի ծննդյան միջոցառման ժամանակ 2013 թվականին։ Փեյնը անգլիացի արտիստ Քեթի Վաիսելի ընկերն է, ում մխիթարել է նրա բաժանման ժամանակ[30]։ Burger King ռեստորանը իր Chicken Fries-ը ետ ճաշացանկ մտցնելուց հետո, հատուկ շնորհակալություն է հայտնել Փեյնին, որպես այս քայլի գլխավոր ոգեշնչող։
Մահացել է 2024 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Արգենտինայի Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասի CasaSur հյուրանոցի երրորդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո (31 տարեկան հասակում)[31][32][33][34]։ Ոստիկանները հյուրանոց են եկել հյուրանոցի մենեջերի շտապ կանչից հետո, որը հայտնել է «ագրեսիվ տղամարդու մասին, որը հնարավոր է, որ եղել է թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ»[31][35]։ Զանգի մեջ մենեջերը նշել է, որ «երբ նա գիտակցության մեջ է սկսում է քանդել ամբողջ սենյակը և մեզ պետք է, որ ինչ-որ մեկին ուղարկեք», նշելով, որ տղամարդու կյանքը վտանգված է սենյակի պատշգամբ ունենալու պատճառով[35][36]։ Փեյնն ընկել է պատշգամբից շտապ օգնության ծառայության ժամանումից անմիջապես հետո[37]։ Նրա մահը հաստատվել է Արգենտինայի ժամանակով 17:11-ին ( UTC−03:00 )[31][38]։ Հյուրանոց ժամանած շտապ օգնության բժշկական խումբը հայտնել է «գանգուղեղի կոտրվածքի և ծայրահեղ ծանր վնասվածքների» մասին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ[33][39]։
Բուենոս Այրեսի հանրային շտապ բժշկական ծառայության տնօրեն Ալբերտո Քրեսենտին արգենտինական TN լրատվական ալիքով հայտնել է Փեյնի մահվան մասին՝ նշելով, որ ընկել է մոտավորապես 13-14 մետրից և որ Փեյնը ստացել է «կենսական նշանակության շատ լուրջ վնասվածքներ», որոնք «վերակենդանացման հնարավորություն չեն թողել»[40][41]։ Քրեսենտին հրաժարվել է մեկնաբանել այն ենթադրությունը, որ արդյոք մահը ինքնասպանություն է եղել, թե դժբախտ պատահար[41][42]։ Բուենոս Այրեսի անվտանգության նախարարության կապի տնօրեն Պաբլո Պոլիցիչիոն հայտարարել է, որ Փեյնը «ցատկել է իր սենյակի պատշգամբից»։ Իշխանությունները հետաքննում են Փեյնի մահը և կատարվում է դիահերձում[41]։ Ոստիկանությունն ավելի ուշ ասել է, որ նրա սենյակում հայտնաբերվել են մի քանի դեղամիջոցներ և էներգետիկ հավելումներ, այդ թվում՝ կլոնազեպամ և որ բակում, որտեղ հայտնաբերվել է նրա մարմինը, հայտնաբերվել է վիսկիի շիշ[43]։ Նախնական դիահերձումը ցույց է տվել, որ Փեյնը մահացել է ներքին և արտաքին արյունահոսություններից և բազմաթիվ տրավմատիկ վնասվածքներից[43][44]։ Դատաբժշկական փորձագետները հայտնել են ընկնելու հետևանքով առաջացած 25 վնասվածքների մասին և հայտարարել են, որ Փեյնի ուղեղի տրավմատիկ վնասվածքները «բավական են մահվան պատճառ դառնալու համար», որի մահվանը նպաստել են նաև նրա գլխի և վերին մարմնի արյունահոսությունը: Փորձաքննությունը կռվի հետքեր չի հայտնաբերել և նշել է, որ Փեյնը իր մահվան պահին սենյակում մենակ է եղել[45][46]։
Ամերիկյան TMZ տաբլոիդ կայքը ձեռք է բերել Փեյնի դիակի լուսանկարները և հրապարակել կտրված նկարներ, որոնք ցույց են տվել նրա ձեռքն ու գոտկատեղը[47][48]։ Լուսանկարները հրապարակելու նրանց որոշումը քննադատության է ենթարկվել մի շարք երկրպագուների և հասարակական գործիչների կողմից, ինչը դրդել է լրատվամիջոցին հեռացնել նկարները[49]։
Լուի Թոմլինսոն
«Ես անչափ վշտացած եմ այս գրելուց, բայց երեկ ես կորցրի եղբորս։ Լիամը մեկն էր, ում ամեն օր նայում էի, այնքան դրական, զվարճալի և բարի հոգի: Ես առաջին անգամ հանդիպեցի Լիամի հետ, երբ նա 16 տարեկան էր, իսկ ես՝ 18, ես անմիջապես զարմացա նրա ձայնից, բայց ավելի կարևորը, որ ժամանակի ընթացքում ես հնարավորություն ստացա տեսնելու այն բարի եղբորը, որին ես փափագում էի ամբողջ կյանքում: Լիամը անհավանական երգահան էր՝ մեղեդու հիանալի զգացումով, մենք հաճախ էինք խոսում միասին ստուդիա վերադառնալու մասին, որպեսզի փորձենք վերստեղծել գրելու քիմիան, որը ստեղծել էինք խմբում։ Եվ ի դեպ, Լիամը, իմ կարծիքով, One Direction-ի ամենակարևոր մասն էր։ Նրա փորձառությունը երիտասարդ տարիքից,նրա կատարյալ բարձրությունը,բեմական ներկայությունը, գրելու շնորհը: Ցուցակը շարունակվում է: Շնորհակալություն մեզ ձևավորելու համար Լիամ: Ուղերձ քեզ Լիամ, եթե լսում ես. Ես ինձ անսահման բախտավոր եմ զգում, որ ունեցել եմ քեզ իմ կյանքում, բայց ես իսկապես պայքարում եմ հրաժեշտ տալու գաղափարի հետ: Ես այնքան երախտապարտ եմ, որ մենք ավելի մտերմացանք խմբից հետո՝ ժամերով խոսելով հեռախոսով,վերհիշելն այն հազարավոր զարմանալի հիշողությունների մասին,որոնք մենք ունեցանք միասին,շքեղություն է,որը ես կարծում էի,որ ամբողջ կյանքում քեզ հետ կունենամ: Ես կցանկանայի նորից կիսվել բեմով քեզ հետ,բայց այդպես չեղավ: Ես ուզում եմ, որ իմանաս,որ եթե քո որդին Bear-ը երբևէ իմ կարիքը ունենա, ես կլինեմ այն հորեղբայրը,որը նրան պետք է իր կյանքում և կը պատմեմ նրան,թե որքան հրաշալի էր նրա հայրը։ Կցանկանայի,որ հնարավորություն ունենայի հրաժեշտ տալ և ևս մեկ անգամ ասել, թե որքան շատ եմ քեզ սիրում։ Փեյնո,իմ տղաս,իմ լավագույն ընկերներից մեկը,եղբայրս,սիրում եմ քեզ իմ ընկեր:Լավ քնիր X։
Հարրի Ստայլս
Ես իսկապես տխուր եմ Լիամի մահից: Նրա ամենամեծ ուրախությունը ուրիշներին ուրախացնելն էր և պատիվ էր նրա հետ լինելը: Նա ջերմ էր, աջակցող և աներևակայելի սիրված»: Միասին անցկացրած տարիները հավերժ կմնան իմ կյանքի ամենաթանկ տարիներից:Ես միշտ կարոտելու եմ նրան, իմ սիրելի ընկեր»։ Երգիչն հավելում է, որ իր սիրտը փայփայում է Փեյն ընտանիքի՝ «Կարեն, Գեոգ, Նիկոլա և Ռութ՝ եւ նրա որդի Բերը»։ Եվ նաև «աշխարհում գտնվող նրանք, ովքեր ճանաչում և սիրում էին նրան, ինչպես ես»:
Նայլ Հորան
Ես լիովին ավերված եմ իմ հրաշալի ընկերոջ՝ Լիամի մահից: Դա պարզապես իրական տեսք չունի, գրել է ” Horan-ը իր Instagram-ում՝։ Լիամ-ն ուներ էներգիա կյանքի համար եւ կիրք աշխատանքի հանդեպ,որը վարակիչ էր:Նա ամենախելացին էր յուրաքանչյուր սենյակում եւ միշտ ստիպում էր բոլորին երջանիկ եւ ապահով զգալ։ Այն ամբողջ ծիծաղը,որը մենք ունեցել ենք տարիների ընթացքում, երբեմն ամենապարզ բաների մասին, անընդհատ գալիս է տխրությունից:Մենք միասին ապրել ենք մեր ամենադաժան երազանքները, եւ ես կփայփայեմ մեր հավերժ պահերը: Կապն ու բարեկամությունը, որը մենք հաճախ ունեինք, կյանքի ընթացքում տեղի չի ունենում:”Ես այնքան երջանիկ եմ զգում, որ վերջերս տեսա նրան։ Ցավոք, չգիտեի, որ այդ գիշեր հրաժեշտ տալուց եւ գրկելուց հետո ընդմիշտ հրաժեշտ կտայի: Սրտաճմլիկ է, գրել է ” Horan-ը: Իմ սերն ու ցավակցությունները Ջեֆին, Կարենին, Ռութին, Նիկոլային եւ, իհարկե, նրա որդուն՝ Բերին: Շնորհակալություն ամեն ինչի համար, Փեյնո:Սիրում եմ քեզ եղբայր:
Զեյն Մալիկ
Լիամ, հասկացա որ անկախ բարձրաձայն խոսումեմ քեզ հետ, այն հույսով որ ինձ կը կլսես, ես չեմ կարող ազատվել այն եսասիրական մտքից, որ մեր կյանքում դեռ շատ խոսակցություններ կային": Ես երբեք շնորհակալություն չեմ հայտնել քեզ իմ կյանքի ամենադժվար պահերին ինձ աջակցելու համար: Երբ ես 17 տարեկան էի,եւ կարոտում էի մեր տունը, և դու միշտ այնտեղ էիր, դրական հայացքով և հուսադրող ժպիտով, և դու հասկացնում էիր, որ դու իմ ընկերն ես, և ես սիրում էի քեզ": նույնիսկ եթե դու ինձնից փոքր էիր, դու միշտ ինձանից իմաստուն էիր, համառ էիր, ինքնավստահ և ոչ մի բանի մասին չէիր մտածում: Ես սիրում էի քեզ, և դու ինձ մարդկանց ասելով, երբ նրանք սխալ էին: Չնայած մենք մի քանի անգամ անցել ենք դրա միջով, ես միշտ գաղտնի հարգել եմ քեզ:"Ես կորցրեցի եղբորս, երբ դու հեռացար մեզանից, և ես չեմ կարող քեզ բացատրել, թե ինչ եմ պատրաստվում տալ քեզ վերջին անգամ, հրաժեշտ տալ և ասել, որ ես սիրում և հարգում էի քեզ":
Մալիկն ավելացրեց, որ" հիշելու է " Փեյնի մասին իր հիշողությունները: "Չկան բառեր, որոնք կարդարացնեն կամ կբացատրեն այն, ինչ ես զգում եմ այս պահին, բացի այն, որ ես չափազանց ավերված եմ: ես չեմ կարող ասել, թե ինչ եմ զգում": Հուսով եմ, որ դու լավ ես անում, որտեղ էլ որ լինես հիմա, և դու հանգիստ ես և գիտես, թե որքան եմ քեզ սիրում":
Էլեոնորա Կալդեր
Ես վստահ չէի, որ այստեղ ինչ-որ բան կտեղադրեմ, քանի որ սովորաբար ինքս ինձ հետ կորուստ և վիշտ եմ ապրում, բայց ինձ համար տարօրինակ է թվում, որ դա չանեմ: Լիամի մահը ծանր հարված էր ինձ համար ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Լիամն ինձ համար հսկայական աջակցություն է եղել, և ես կցանկանայի մտածել, որ ես նույնպես աջակցել եմ նրան ։ Նա պարբերաբար այցելում էր ինձ ՝ հարցնելու, թե ինչպես եմ զգում ինձ և արդյոք լավ եմ: Երբ ես նոր էի տեղափոխվել իմ Բնակարան, նա պատերին նկարեց իմ և իմ շների դիմանկարները. նա ասաց, որ հույս ունի, որ դա կօգնի ինձ զգալ ինչպես տանը":
Բացի այդ, Կալդերը նրա համար կատարած անհատական աշխատանքը անվանել է"իր բարության և ստեղծագործականության բազմաթիվ օրինակներից մեկը":
Ես կարող եմ միայն հուսալ, որ նա այժմ խաղաղություն է գտել և միշտ կցանկանաի, որ իր պատմությունն այլ կերպ ավարտվեր:Ես անկեղծորեն կարեկցում եմ նրանց, ովքեր ճանաչում և սիրում էին նրան այնպես, ինչպես նա էր":
Տարի | Անուն | Երգիչ | Ալբոմ | Նշումներ |
---|---|---|---|---|
2011 | "Taken" | One Direction | Up All Night | Համահեղինակ |
"Everything About You" | ||||
"Same Mistakes" | ||||
2012 | "Back for You" | Take Me Home | ||
"Last First Kiss" | ||||
"Summer Love" | ||||
"Still the One" | ||||
"Irresistible" | ||||
2013 | "Story of My Life" | Midnight Memories | ||
"Diana" | ||||
"Midnight Memories" | ||||
"Right Now" | ||||
"Little Black Dress" | ||||
"Through the Dark" | ||||
"Little White Lies" | ||||
"Better Than Words" | ||||
"Does He Know?" | ||||
2014 | "Steal My Girl" | Four | ||
"Fireproof" | ||||
"Ready to Run" | ||||
"Fool's Gold" | ||||
"Spaces" | ||||
"Clouds" | ||||
"Change Your Ticket" | ||||
"Illusion" | ||||
"I Won't Break" | Cheryl | Only Human | ||
2015 | "End Of The Day" | One Direction | Made in the A.M. | |
"A.M." | ||||
"The Night We Met" | Hometown (band) | Cry for Help | Համահեղինակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.