Remove ads
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Շենաթաղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Շենաթաղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Շինաթաղ | ||
Մակերես | 43,84 կմ² | ||
ԲԾՄ | 1760 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 389[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | շենաթաղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գյուղի պաշտոնական անունը Շենաթաղ է։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Շինաթաղ։ 1940 թվականին վերանվել է Լեռնաշեն, իսկ 1991 թվականին՝ Շենաթաղ։
գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիանից մոտ 16 կմ հարավ-արևելք, Լորաձոր գետի հովտում, ծովի մակարդակից մոտ 1760 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 119 կմ։
Գյուղի շրջակայքում են կառուցվել Տատան և Սագու կոչվող ամրոցները։ Գյուղի կենտրոնում պահպանվել է Սուրբ Մարտիրոս եկեղեցին՝ կառուցված 1704 թվականին։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շենաթաղի մշտական բնակչությունը կազմել է 389, առկա բնակչությունը՝ 313 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3], որոնց նախնիների մի մասը գաղթել է Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից, ինչպես նաև` Նախիջևանի Ղազանչի և Արցախի Հարար բնակավայրերից[4]։ Ստորև ներկայացված է Շենաթաղ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը։ Ներկա պահին գյուղատնտեսությամբ է զբաղվում 146 տնային տնտեսություն։ Բավականին զարգացած է մեղվաբուծությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.