Լան (ֆր.՝ Laon), քաղաք և համայնք Ֆրանսիայի Օ դը Ֆրանս տարածաշրջանում։ Էնա դեպարտամենտի վարչական կենտրոնն է և եպիսկոպոսանիստ բնակավայր։ Քաղաքի խորհրդանիշ-հուշարձանը միջնադարում գոթիկա ճարտարապետական ոճով կառուցված Աստվածամոր տաճարն է՝ Լանի եպիսկոպոսների հին աթոռանիստը[4]։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 25.745[5]: Քաղաքը գտնվում է Փարիզից 125 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք[6], Ամյենից 105 կիլոմետր դեպի արևմուտք և Լիլից 155 կիլոմետր դեպի հարավ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
Լանը ֆրանկական հին բնակավայր է։ Ավելի վաղ՝ հինհռոմեացիները այստեղ ամրություններ են ստեղծել և անվանել «Laudunum», որից էլ առաջացել է քաղաքի անվանումը՝ Լան։
487—1790 թվականներին Լանը եղել է եպիսկոպոսական աթոռանիստ, կառավարվել եպիսկոպոսների կողմից, որոնք ունեցել են Ֆրանսիայի պերի, հերցոգի ազնվականական տիտղոս[7]։
Ծնունդով Լանից էին Կառլոս Մեծ արքայի մայրը՝ Բերտրադան, ինչպես նաև թագավորներ Լոթար Երրորդը, Լյուդովիկոս Չորրորդը։ Լանը երկրի փաստացի մայրաքաղաքն է եղել մինչև 997 թվականը, երբ ֆրանկների Հուգո Կապետ արքան քաղաքամայր ոստան է դարձրել Փարիզը։
Լանի մատույցներում 1813 թվականի մարտի 9-10 տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտի զորքը պարտություն է կրել Գերհարդ Լեբերեխտ ֆոն Բլյուխերի զորքից։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1914 թվականին, Լանը ներառված է եղել Փարիզի թիկունքն ապահովող ամրությունների համակարգում, սակայն առանց չնչին դիմադրություն իսկ ցույց տալու հանձնվել է։
2010 թվականի տվյալներով՝ Լանի բնակիչների տարեկան միջին եկամուտը կազմել է 14.522 եվրո[8][9]։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.[10][11]
- Բերտրադա - Կառլոս Մեծի մայրը, ֆրանկների թագուհի
- Լյուդովիկոս Չորրորդ - ֆրանկների թագավոր
- Լոթար Երրորդ - ֆրանկների թագավոր
- Վիլլար դը Օննեկուր (մոտ. 1195 — 1266) - ժարտարապետ
- Լուի Լենեն (1593—1648) - նկարիչ
- Նիկոլյա Լեբեգ (1631—1702) — կոմպոզիտոր, երգեհոնահար
- Լը Նեն եղբայրներ (նկարիչներ).
- Անտուան (1600-1648)
- Լուի (1600-1648)
- Մաթյո (1607-1677)
- Ժակ Մարկետե (1637-1675) - միսիոներ, ճանապարհորդ. Լուի Ժոլիեի հետ հայտնաբերել է Միսիսիպի գետը
- Ժան Մաթյո Ֆիլբեր Սեռուրիե (1742-1819), ֆրանսիական բանակի մարշալ
- Պիեռ Մեշեն (1744-1804), աստղագետ, գեոդեզիստ
- Ժյուլ Շանֆլյորի (1821-1899), գրող, արվեստաբան
- Անդրե Դևո (1894-1981), թեթևաթլետ, վազորդ, օլիմպիական մրցանակակիր (4 x 400 մ փոխանցումավազքում)
- Աստվածամոր տաճար (Լանի Նոտր Դամ) — 12-13-րդ դարերի նշանակալից կառույց, համարվում է ֆրանսիական գոթիկայի կատարյալ նմուշներից մեկը
- Սբ Մարտինի եկեղեցին - 12-13-րդ դար
- Արդոնյան դարպաս (porte d’Ardon) - 13-րդ դարի վերջ
- Եպիսկոպոսների պալատ
- Սբ. Վինսենի և սբ. Ժանի աբբայություն
- Քաղաքային թանգարանում ցուցադրված են միջնադարյան հազվագյուտ իրեր, լանցի նկարիչներ Լը Նեն եղբայրների գեղանկարչական աշխատանքներներ։ Թանգարանի բակում է գտնվում 12-րդ դարում տաճարականների՝ Քրիստոսի աղքատ ասպետների ուխտի (օրդենի) հետևորդների կառուցած մատուռը։
Լանը երկու անգամ հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի համանքների միջև անցկացվող «Ծաղկուն բնակավայրեր» մրցույթում և արժանացել մրցանակների[12]։
- Michel Bur (Hrsg.): Histoire de Laon et du Laonnois. Toulouse 1987 (= Pays et villes de Frances).
- Antoine Richard[13],
- Mémoires de ce qui s'est passé à Laon depuis les dernières guerres civiles jusqu'en l'année 1596.
- Mémoires sur la Ligue dans le Laonnois.
- Jean Laurent[14]
- Abrégé de l'histoire de Laon, 1645,
- Extrait de quelques chapitres du dessin de l'histoire de Laon, Paris, Bechet, 1645.
- Claude Leleu[15], Mémoire pour servir à l'histoire de Laon et du pays laonnois, 1722..
- Jacques François Laurent Devisme, Histoire de la ville de Laon, tome premier et tome second, 1822.
- R. de La-Tour-du-Pin Chambly, Anciennes familles militaires du Laonnois, 1903.
- Lucien Broche, Laon in Guide du congrès de Reims en 1911, Société française d'archéologie, Caen, 1911.
- Maxime de Sars, Laon : huit cents ans de municipalité, 1933.
- M. Bur, dir. Histoire de Laon et du Laonnois, 1987.
- Victor Dessain : Laon : 1790-1945, Éditions Les Archives, 1991.
- J. Lusse, Naissance d’une cité : Laon et le Laonnois du , 1992.
- A. Saint-Denis, Apogée d’une cité : Laon et le Laonnois aux , 1994.
- D. Montagne Les Souterrains de Laon, 1998.
- J.-P. Jorrand, Laon dans « Archéologie des villes. Démarches et exemples en Picardie ». *Revue Archéologique de Picardie, 1999
- M. Plouvier
- Laon. Une Acropole à la française,
- Laon. Belle île en terre, « Cahier du patrimoine », volume 1 et 2.
Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
Gaetano Moroni, "Laon" in Dizionario di erudizione storico-ecclesiastica, Venezia, Tipografia Emiliana, 1840, Vol. XXXVII, p. 125-7
«Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
|auteur=|titre=Le palmarès des villes et villages fleuris|date=5 juillet 2008|journal=Le Courrier picard édition de l'Oise}}
Contrôleur du grenier à sel de Laon.
Avocat au parlement et au présidial de Laon.
Docteur de Sorbonne, achidiacre et chanoine en l'église de Laon.