From Wikipedia, the free encyclopedia
Լը Նեն (LeNain), ֆրանսիացի գեղանկարիչ եղբայրներ։
1620-ական թթ. վերջերին Փարիզում ունեցել են ընդհանուր արվեստանոց և հաճախ աշխատել միասին։ Անտուան Լը Նենին վերագրվող պղնձե թիթեղի վրա արված խմբադիմանկարները կոմպոզիցիայով և կերպարների բնութագրմամբ միօրինակ են («Ընտանեկան դիմանկար», 1642, Լուվր, Փարիզ)։
Անտուանի աշակերտ Լուի Լը Նեն 1630-ական թթ. կրել է կարավաջիզմի ազդեցությունը։ Հիմնականում նկարել է գեղջկական կյանքի տեսարաններ («Վերադարձ խոտհնձից», 1641, «Դարբնոց», երկուսն էլ Լուվրում, «Կաթնավաճառուհու ընտանիքը», 1640-ական թթ., Էրմիտաժ, Լենինգրադ)։
Մատիո Լը Նեն գեղջկական պատկերների և պալատական կենցաղից վերցրած մոտիվների հեղինակ է («Տրիկ–տրակ խաղացողները», Լուվր)։
Լուի Լը Նենի «Թռչունների բներ քանդողները» աշխատանքը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լը Նեն կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 595)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.