նիգերիացի խեցեգործ, մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Լադի Կուալի(մարտի 16, 1925 կամ 1925[1], Կվալի, Federal Capital Territory, Նիգերիա - օգոստոսի 12, 1984[2][3], Միննա, Նիգերիա[2]), նիգերիացի բրուտ, խեցեգործ և մանկավարժ[4]։
Լադի Կուալին ծնվել է Հյուսիսային Նիգերիայի Գբարի շրջանի Կուալի գյուղում, որտեղ խեցեգործությունը կանանց շրջանում տարածված զբաղմունք էր[5]։ Կավագործությունը նա սովորել է մանկուց մորաքրոջ մոտ՝ ոլորելու ավանդական եղանակով։ Նա պատրաստում էր մեծ ամաններ, ջրի կարասներ, ճաշի կաթսաներ, պնակներ և կոլբաներ կավե գնդերից, որոնք ներսից հարթեցնում էին հարթ փայտե թիակով։ Դրանք զարդարված էին փորված երկրաչափական և ոճավորված պատկերավոր նախշերով, այդ թվում՝ կարիճներ, մողեսներ, կոկորդիլոսներ, քամելեոններ, օձեր, թռչուններ և ձկներ[6]։
Նրա պատրաստած ամանները աչքի էին ընկնում ձևի և ոճի գեղեցկությամբ, և նա տարածաշրջանում ճանաչվեց որպես շնորհալի և նշանավոր խեցեգործուհի[7]։ Լադիի պատրաստած խեցեղենից որոշ իրեր ձեռք է բերել Աբուջայի էմիր Ալհաջի Սուլեյման Բարաուն[8], Մայքլ Քարդյուն դրանք տեսել է նրա տանը 1950 թվականին։
Մայքլ Քարդյուն 1951 թվականին նշանակվել է Նիգերիայի գաղութատիրական կառավարության առևտրի և արդյունաբերության դեպարտամենտի սպայի պաշտոնում, հիմնեց կավագործության ուսումնական կենտրոն, որն հետագայում վերանվանվեց Աբուջա։ 1952-1954 թվականին Լադի Կուալին միանում է Աբուջա կենտրոնին՝ որպես առաջին կին բրուտագործ[9] : Այնտեղ նա սովորեց աշխատել բրուտի անիվով, ջնարակում, վառարանով թրծում, ի վերջո ստանձնեց կենտրոնի հրահանգչի դերը։ Նա պատրաստում էր գավաթներ sgraffito-ի զարդարանքով, որը ներառում էր անոթները կարմիր կամ սպիտակ նախշերով զարդարելը, այնուհետև փորագրում էր խազերով՝ օգտագործելով մացառախոզի փուշը[6] :
Կուալին ծնվել էր Կուալի փոքրիկ գյուղում(ներկայիս Դաշնային մայրաքաղաքի տարածքի Կուալիի տարածքային խորհուրդ), 1925 թվականին (այլ պատմաբաններ նշում են, որ նրա ծննդյան տարեթիվը իրականում 1920 թվականն է[8])։ Նա մեծացել էր մի ընտանիքում, որը պահպանում էր խեցեգործության ֆոլկլորային կանացի ավանդույթները[8]։
Լադի Կուալիի կրտսեր եղբայրը՝ Մալլամ Մեկանիկի Կիբեսեն, ասել է․
Նույնիսկ խեցեգործությամբ զբաղվելու սկզբնական տարիներին Լադի Կուալին գերազանցում էր բոլորին այդ արհեստում, և նրա պատրաստած իրերը հաճախ վաճառվում էին նույնիսկ շուկա տանելուց առաջ[8] |
Իր մասնագիտական գործունեության առաջին տարիներին ավանդական մշակութային միջավայրը նրան ոգեշնչեցին ստեղծել խեցեղեն, որն ազդված էր Գբագայի ավանդույթներից։ Նրա մոտեցումը կավին մաթեմատիկական ճշտությամբ էր, դա հատկապես տեսանելի էր դառնում սիմետրիայի շարունակական դրսևորմամբ[8]։
Այն ժամանակ, երբ Քարդյուն թողեց իր պաշտոնը 1965 թվականին, Կենտրոնը ներգրավել էր չորս կանանց Գուարիից՝ Հալիմա Աուդուն, Լամի Տոտոն, Ասիբի Իդդո և Կանդե Ուշաֆա[5]։ Այս կանայք միասին աշխատում էին արհեստանոցներից մեկում, որը նրանք անվանում էին Dakin Gwari (Գուարիի սենյակ), ջրի մեծ կաթսաներ էին պատրաստում[6]։
1954 թվականին Կուալիի աշխատանքները ցուցադրվեցին Աբուջայի խեցեղենի միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպել էր Մայքլ Քարդյուն։
Կվալին 1963 թվականին պարգեւատրվել է որպես Բրիտանական կայսրության շքանշանի անդամ[10][11]։
1977 թվականին նրան շնորհվել է Զարիայի Ահմադու Բելլո համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
1980 թվականին Նիգերիայի կառավարությունը Կուալիին պարգևատրել է Նիգերիայի ազգային՝ «Վաստակի համար» շքանշանով(NNOM- Nigerian National Order of Merit Award)[12][13]:
1981 թվականին Կուալին արժանացել է ազգային պատվի՝ ստանալով Նիգերիայի սպայի շքանշան (OON- Order of the Niger)[13]:
Կուալիի նկարը ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ է նիգերիական 20 Նայրա թղթադրամի վրա[13]։
Աբուջայի գլխավոր փողոցը կոչվում է «Լադի Կուալիի ճանապարհ»[13]։
«Շերատոն» հյուրանոցում տեղակայված է «Լադի Կուալի» կոնվենցիոն կենտրոնը, որը Աբուջայի ամենամեծ կոնֆերանսների կենտրոններից մեկն է՝ բաղկացած է տասը սենյակներից և չորս պարահանդեսների դահլիճից[13]։
Նրա աշխատանքները պահվում են հավաքածուներում ամբողջ աշխարհում, ինչպիսիք են Սմիթսոնյան Աֆրիկական արվեստի ազգային թանգարանը ԱՄՆ-ում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը և Aberystwyth University Ceramics Gallery-ն Միացյալ Թագավորությունում։
2022 թվականին Two Temple Place Body Vessel Clay, Black Women, Ceramics & Contemporary Art ցուցահանդեսում Կուալին ընտրվել է որպես ելակետ՝ սևամորթ կին արվեստագետների ստեղծած կերամիկական արվեստի 70 տարվա համապատկերը ներկայացնելիս[14]։
2022 թվականի մարտի 16-ի Google Doodle-ը Կուալիի պատվին էր[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.