From Wikipedia, the free encyclopedia
Իվենթոտը միջոցառումների ագրեգատոր է, որն ինֆորմացիա է հավաքում, կատեգորիզացնում և հրապարակում աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում կայանալիք միջոցառումների մասին։ Այն նախատեսված է միջոցառումների որոնումն ավելի համակարգված և դյուրին դարձնելու համար։
Նախագիծն ստեղծվել է 2011 թվականին Հայաստանում, ծրագրավորողներ Վահե Հովհաննիսյանի և Արշակ Ուլուբաբյանի կողմից[1]։ Ներկայումս այն միջոցառումների կազմակերպման և որոնման համակարգերի շուկայում ամենադինամիկ զարգացող նախագծերից մեկն է և ունի ակտուալ միջոցառումների ամենամեծ շտեմարանն աշխարհում[2], որը համալրում են օրական 10 000-ից ավելի նոր միջոցառումներ[1]։
Կայքի այցելուների մեծ մասն ԱՄՆ-ից են, այնուհետև՝ Եվրոպայից և Ռուսաստանից[3][4]։
Իվենթոտում տեղադրված տեղայնացման համակարգի շնորհիվ այցելուն տեսնում է այն քաղաքի միջոցառումները, որտեղ գտնվում է նրա համակարգիչը։ Սակայն կա նաև հնարավորություն՝ ընտրել և դիտել ցանկացած երկրում և քաղաքում սպասվող միջոցառումները։
Որոնման համակարգը, բաժինները, պիտակները և օրացույցը այցելուներին հնարավորություն են տալիս գտնել իրենց հետաքրքրություններին և կարիքներին համապատասխան միջոցառումներ։
Այցելուները կայքում կարող են տեսնել նաև կոնկրետ վայրում (համալսարան, հյուրանոց, գիշերային ակումբ, զբոսայգի և այլն) կազմակերպվող և նախկինում կազմակերպված միջոցառումները։
Կայքը հնարավորություն է տալիս նաև քարտեզի վրա տեսնել հետաքրքրող միջոցառման անցկացման վայրը, ինչպես նաև տեղեկանալ, թե ովքեր են պատրաստվում մասնակցել տվյալ միջոցառմանը։
Միջոցառումների էջերում տեղադրված է նաև տվյալ միջոցառման QR կոդը, միջոցառման մասին ինֆորմացիան նաև սմարթֆոնների միջոցով հեշտությամբ պահելու և տարածելու համար։
Իվենթոտի հավելյալ հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում կամ մուտք գործել «Ֆեյսբուք լոգինի» միջոցով։
Հաշվի առնելով միջոցառումների մասին ինֆորմացիայի հավաքման փորձ արած մի շարք ձախողված նախագծերի փորձը և ռեսուրսների սահմանափակությունը Իվենթոտի հիմնադիրները իբրև նախագծի զարգացման հիմնական ուղղություն ընտրել են պրոցեսների լիակատար ավտոմատացումը, մարդկային մոդերացիայի գործոնը մոտեցնելով նվազագույնի[1][5]։
Հիմնադիրները նախատեսում են Իվենթոտը վերածել անփոխարինելի, օգտակար գործիքի միջոցառումների կազմակերպիչների (event manager), երաժիշտների և լուսանկարիչների համար։
Ներկայումս Իվենթոտում լիովին բացակայում է վճարովի գովազդը։ Ապագայում գովազդի համար տեղ հատկացնելու դեպքում հիմնադիրները խոստանում են տեղադրել միայն «Իվենթ արդյունաբերությանը» վերաբերվող և այցելուներին հետաքրքիր լրացուցիչ ինֆորմացիա պարունակող գովազդ։
2013 թ. փետրվարի 13–ին, Իվենթոտը գործարկեց սպամի դեմ պայքարի նոր ալգորիթմ, որը կոչված է զտել անորակ ինֆորմացիան և օգտատերերին տրամադրել տեղեկատվություն միայն իրապես սպասվող, որակյալ միջոցառումների մասին։ Նախագծի համահիմնադիր Արշակ Ուլուբաբյանը, մեկնաբանելով նոր ալգորիթմի գործարկումը, ասաց, որ այն առավել կարևոր է խոշոր մեգապոլիսների համար, որտեղ օրական հազարավոր միջոցառումներ են կազմակերպվում, որոնց մեծ մասը ներկայացվում է eventot-ում։ Սակայն մինչև այժմ ներկայացվող միջոցառումներից ոչ բոլորն էին որակյալ և հաճախ օգտատերերի համար դժվար էր գտնել այն, ինչ իրենց կհետաքրքրի։ Նոր ալգորիթմի գործարկումը կոչված է որոշակիորեն լուծելու այս խնդիրը[6][7][8]։
2012 թ. հունիս–սեպտեմբեր ամիսներին Իվենթոտը կազմակերպեց հեծանվային միջոցառումների շարք «Գիշերը հեծանիվով» խորագրով, որի նպատակը, ըստ կազմակերպիչների, Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզչությունն ու «հեծանվային մշակույթի» արմատավորումն է։ 2012 թ. վերջին՝ յոթերորդ միջոցառումը, որին մասնակցում էր ավելի քան 150 հեծանվորդ, տեղի ունեցավ սեպտեմբերի 15-16 գիշերը։ Վերջին «Գիշերը հեծանիվով»–ի մասնակիցները արևածագը դիմավորեցին Էրեբունի ամրոցի մոտ լեռնային հեծանվավազքով (mountain biking) և յոգայով[9][10][11]։
2012 թ. Ապրիլի 27-ից 29-ը Ծաղկաձորում Google Technology User Group Armenia-ի (GTUG) և Հայկական սոցիալական մեդիա ասոցիացիայի (Armenian Social Media Association) համատեղ կազմակերպած gt hackathon Armenia 2012 միջոցառմանը, որի նպատակն էր ստեղծել ծրագրեր, որոնք աշխատում են Անդրոիդ օպերացիոն համակարգի վրա և հավելումներ (extensions/apps) Google Chrome բրաուզերի համար, Իվենթոտի ներկայացրած Eventot Android App–ը հատուկ խրախուսական մրցանակի արժանացավ Անդրոիդ անվանակարգում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.