From Wikipedia, the free encyclopedia
Իմրե Ամոշ (հունգ.՝ Ámos Imre, դեկտեմբերի 7, 1907[1][2][3][…], Նադկալլո, Nagykálló District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա - 1944[4][2][5][…], Ohrdruf concentration camp, Ohrdruf, Gotha, Թուրինգիա, Գերմանիա), հրեական ծագմամբ հունգար նկարիչ։
Իմրե Ամոշ հունգ.՝ Imre Ámos | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Նադկալլո, Nagykálló District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա |
Վախճանվել է | 1944[4][2][5][…] |
Մահվան վայր | Ohrdruf concentration camp, Ohrdruf, Gotha, Թուրինգիա, Գերմանիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Կերպարվեստ[6] |
Ամուսին | Margit Anna?[7] |
Imre Ámos Վիքիպահեստում |
Իմրե Ամոշը ծնվել է 1907 թվականին Հունգարիայի Նադկալլո քաղաքում։ 1930-ական թվականների սկզբին սովորել է կերպարվեստի դպրոցում։ Նրա ուսուցիչն էր Դյուլա Ռուդնային։ Ամուսնացել է նկարչուհի Մարգիտ Աննեի հետ։ 1936 թվականին դարձել է «Նկարիչների նոր հասարակությության» անդամ։ Ամռանը ապրել և աշխատել է Սենտենդրում։ 1937 թվականին այցելել է Փարիզ, որտեղ հանդիպել է ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալի հետ։
1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ուղարկվել է Վոյեվոդինայի աշխաատանքնային ճամբար, իսկ 1944 թվականին արտաքսվել է Թյուրինգիայի Օրդրուֆ համակենտրոնացման ճամբարը, որտեղ և մահացել է 37 տարեկան հասակում[8]։
1930-ական թվականների կեսերին իր ստեղծագործությունները գտնվում էին Մարկ Շագալի ազդեցության տակ։ 1940-ականներին նկարել է պատերազմների սարսափների մասին։ Այդ նկարներից են՝ «Մութ ժամանակներ», «Խուսափելով», «Պատերազմ»։
Սենտենդրում բացվել է Իմրե Ամոշի և Մարգիտ Աննեի թանգարանը, որտեղ ցուցադրվում է նրանց կողմից նկարված որոշ նկարներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.