Remove ads
ռուս ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Իգորևիչ Պորտնյագին (ռուս.՝ Игорь Игоревич Портнягин, հունվարի 7, 1989[1], Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, որ հանդես է գալիս կիսապաշտպանի ու հարձակվողի դիրքերում։
Իգոր Պորտնյագին ռուս.՝ Игорь Портнягин | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 7, 1989[1] (35 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 191 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 74 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լոկոմոտիվ (Մոսկվա) | |||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իգոր Պորտնյագինը ֆուտբոլով զբաղվել սկսել է Վլադիվոստոկում։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է Իժևսկի «ՍՈՅՈՒԶ-Գազպրոմ» ակումբի հետ 2005 թվականին[2]։ Իժևսկի ակումբի կազմում Իգոր Պորտնյագինը խաղացել է երեք մրցաշրջան։
2008 մրցաշրջանից առաջ Իգոր Պորտնյագինը տեղափոխվել է Կազանի «Ռուբին», որի հիմնական կազմում նրա նորամուտը կայացել է 2008 թվականի օգոստոսի 5-ին՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ «Սմենա» (Կոմսոմոլսկ նա Ամուրե) ակումբի դեմ խաղում[3]։ Պրեմիեր լիգայում իր առաջին հանդիպումը հարձակվողն անցկացրել է 2009 թվականի ապրիլի 4-ին, երբ խաղադաշտ է դուրս եկել «Մոսկվա» ակումբի դեմ խաղում[4]։ 2009 թվականին հուլիսի 15-ին Իգոր Պորտնյագինը խփել է իր առաջին գոլերն ակումբի կազմում՝ դուբլ ձևակերպելով Գավաթի խաղարկության՝ Տվերի «Վոլգա» ակումբի դեմ խաղում[5]։ 2009 թվականի նոյեմբերի 29-ին նա, փոխարինման դուրս գալով «Կուբան» ակումբի դեմ խաղում, խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում[6]։ 2010 թվականին Իգոր Պորտնյագինը «Ռուբինի» կազմում դարձել է Համագործակցության չեմպիոնների գավաթի խաղարկության հաղթող[7]։ 2010 թվականի մարտի 10-ին տեղի է ունեցել Իգոր Պորտնյագինի նորամուտը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայում. նա խաղադաշտ է դուրս եկել 1/8 եզրափակչի՝ գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբի դեմ խաղի 85-րդ րոպեին՝ փոխարինելով Ալան Կասաևին[8]։ 2008 թվականից մինչև 2010 թվականը Իգոր Պորտնյագինը «Ռուբինի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի վեց հանդիպման՝ խփելով մեկ գոլ։
2011/12 մրցաշրջանի սկզբում Իգոր Պորտնյագինը վարձավճարով տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ» կես տարի ժամկետով[9]։ Նալչիկի ակումբում անցկացրած կես մրցաշրջանի ընթացքում նա խաղադաշտ է դուրս եկել 14 անգամ և խփել մեկ գոլ։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա վերադարձել է «Ռուբին»[10], սակայն մասնակցելով Ռուսաստանի առաջնության մեկ խաղի՝ ընդդեմ Կազանի ակումբի, օգոստոսի 31-ին վարձավճարային հիմունքներով կրկին տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ»[11]։
2012 թվականի փետրվարի 20-ին հայտարարվել է, որ ֆուտբոլիստը վարձավճարային պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ կես տարով[12]։ Տոմսկի ակումբի կազմում նա մասնակցել է 8 խաղի, սակայն գոլերով աչքի չի ընկել։
2012 թվականի ամռանը Իգոր Պորտնյագինը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկ» ակումբ[13], որի կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականի հուլիսի 10-ին՝ Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության առաջին տուրի՝ Նովոկուզնեցկի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում[14]։ Մրցաշրջանի առաջին կեսին ֆուտբոլիստը «Նեֆտեխիմիկի» կազմում խփել է 16 գոլ Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 19 խաղերում, ինչից հետո վերադարձել է «Ռուբին» և ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Ռուսաստանի առաջնությանն ու Եվրոպայի լիգային[15]։
Փետրվարի 25-ին Իգոր Պորտնյագինը վարձավճարով տեղափոխվել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբ, որի կազմում խփել է երկու գոլ յոթ հանդիպման ընթացքում։ 2013 թվականի հունիսին նա վերադարձել է «Ռուբին»[16]։
2013 թվականի հուլիսի 8-ին Իգոր Պորտնյագինն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ վարձավճարով տեղափոխվել է «Տոմ»[17]։
2016 թվականի օգոստոսի 31-ին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հետ[18]։
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում Իգոր Պորտնյագինը 2010 թվականին մասնակցել է մեկ խաղի ընդդեմ Բելառուսի՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։
2014 թվականի հոկտեմբերի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում Ավստրիայի և Հունգարիայի հավաքականների դեմ խաղերից առաջ[19]։ 2015 թվականի մարտի 20-ին Իգոր Պորտնյագինը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտարական փուլի՝ Չեռնոգորիայի դեմ խաղին[20]։ Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2015 թվականի մարտի 31-ին՝ մասնակցելով Ղազախստանի դեմ խաղին (0։0)։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
ՍՈՅՈՒԶ-Գազպրոմ | 2005 | 6 | 1 | 0 | 0 | — | — | — | — | 6 | 1 |
2006 | 10 | 0 | 2 | 0 | — | — | — | — | 12 | 0 | |
2007 | 10 | 2 | 1 | 0 | — | — | — | — | 11 | 2 | |
Ընդհանուր | 26 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 3 | |
Ռուբին | 2008 | 0 | 0 | 1 | 0 | — | — | — | — | 1 | 0 |
2009 | 2 | 1 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 3 | |
2010 | 4 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
2011/12 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 1 | 0 | |
2014/15 | 26 | 11 | 2 | 1 | — | — | — | — | 28 | 12 | |
2015/16 | 11 | 1 | 0 | 0 | 7 | 1 | — | — | 18 | 2 | |
Ընդհանուր | 44 | 13 | 4 | 3 | 8 | 1 | 0 | 0 | 56 | 17 | |
→ Սպարտակ Նալչիկ | 2011/12 | 19 | 1 | 0 | 0 | — | — | — | — | 19 | 1 |
Ընդհանուր | 19 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 1 | |
→ Տոմ | 2011/12 | 8 | 0 | 0 | 0 | — | — | — | — | 8 | 0 |
2013/14 | 28 | 4 | 2 | 2 | — | — | 2 | 1 | 32 | 7 | |
Ընդհանուր | 36 | 4 | 2 | 2 | 0 | 0 | 2 | 1 | 40 | 7 | |
→ Նեֆտեխիմիկ | 2012/13 | 19 | 16 | 1 | 0 | — | — | — | — | 20 | 16 |
Ընդհանուր | 19 | 16 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 16 | |
→ Կռիլյա Սովետով | 2012/13 | 5 | 0 | 0 | 0 | — | — | 2 | 2 | 7 | 2 |
Ընդհանուր | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 2 | 7 | 2 | |
→ Ռուբին-2 | 2014/15 | 4 | 0 | 0 | 0 | — | — | — | — | 4 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 153 | 36 | 10 | 5 | 8 | 1 | 4 | 3 | 175 | 45 |
Պորտնյագինի խաղերն ու գոլերը Ռուսաստանի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Պորտնյագինի գոլերը | Մրցաշար | |
1 | 31 մարտի, 2015 | Ղազախստան | 0։0 | - | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 1 խաղ / 0 գոլ, 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն
Թիմային
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.