From Wikipedia, the free encyclopedia
Ժոզեֆ Լուի Լագրանժ (ֆր.՝ Joseph Louis Lagrange, հունվարի 25, 1736[1][2][3][…], Թուրին, Սարդինիայի թագավորություն[4][5][6][…] - ապրիլի 10, 1813[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[5][7]), ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ, մշակել է վարիացիոն հաշվի հիմնական հասկացությունները։
Նա մաթեմատիկան ուսումնասիրել է ինքնուրույն և արդեն 19 տարեկանում Տուրնիի հրետանային դպրոցի պրոֆեսոր էր։
1759 թվականին ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1766 - 1787 թվականներին եղել է այդ ակադեմիայի մաթեմատիկական դասարանի տնօրեն։ 1787 թվականին տեղափոխվել է Փարիզ, 1795 թվականին դարձել է նորմալ դպրոցի, իսկ 1797 թվականին՝ Պոլիտեխնիկական դպրոցի տնօրեն։
Լագրանժի ամենակարևոր աշխատանքները վերաբերում են վարիացիոն հաշվին. նա առաջարկել է վարիացիոն խնդիրների լուծման ընդհանուր անալիտիկ մեթոդ, որոնք կոչվել են Լագրանժի խնդիրներ։ Նա շարժման հավասարումներին տվել է նոր ձև, որոնք կոչվում են Լագրանժի հավասարումներ։ «Անալիտիկ մեխանիկա» (1788 թվական) դասական աշխատությունում նա ստատիկայի հիմքում դրել է հնարավոր տեղափոխությունների սկզբունքը, այնուհետև այդ սկզբունքը զուգակցելով ֆրանսիացի գիտնական Դ՛Ալամբերի սկզբունքների հետ՝ կառուցել է նաև դինամիկան. (Դ՛Ալամբերի - Լագրանժի սկզբունք)։
Լագրանժը արժեքավոր հետազոտություններ է կատարել նաև մաթեմատիկական անալիզի, թվերի տեսության, հանրահաշվի, դիֆերենցիալ հավասարումների, մաթեմատիկական քարտեզագրության, աստղագիտության և այլ գիտությունների ոլորտում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.