From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆին Էլիզաբեթ Բաթլեր, օրիորդական ազգանունը՝ Գրեյ (անգլ.՝ Josephine Elizabeth Butler, ապրիլի 13, 1828[1][2][3][…], Glendale, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Milfield, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] - դեկտեմբերի 30, 1906[1][2][3][…], Wooler, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), անգլիացի ֆեմինիստուհի, ապրել է Վիկտորյական դարաշրջանում։ Պաշտպանել է կանանց ընտրական իրավունքը, կանանց՝ ավելի լավ կրթություն ստանալու իրավունքը, ամուսնացած կանանց իրավունքները, մանկական մարմնավաճառության դեմ պայքարը և երիտասարդ կանանց և երեխաների թրաֆիքինգը՝ Անգլիայից Մայրցամաքային Եվրոպա սեռական ստրկության նպատակով[9]։
Ջոզեֆին Բաթլեր անգլ.՝ Josephine Elizabeth Butler | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1828[1][2][3][…] |
Ծննդավայր | Glendale, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] կամ Milfield, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Մահացել է | դեկտեմբերի 30, 1906[1][2][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Wooler, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] |
Գերեզման | Kirknewton |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Երկեր | The Education and Employment of Women? |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան և սոցիալական բարեփոխիչ |
Ամուսին | George Butler?[7][8][5][…] |
Ծնողներ | հայր՝ John Grey?[8], մայր՝ Hannah Eliza Annett?[8] |
Երեխաներ | Evangeline Grey Butler?[8], Arthur Stanley Butler?[8], George Grey Butler?[8] և Charles Augustine Vaughan Butler?[8] |
Josephine Butler Վիքիպահեստում |
Ծնվել է 1828 թվականի ապրիլի 13-ին[10] ունևոր և առաջադեմ ընտանիքում։ Ամուսնացել է քահանա և դպրոցի ուսուցիչ Ջորջ Բաթլերի հետ։ Ունեն 4 երեխա, որոնցից վերջինը՝ Եվան, մահացել է դժբախտ պատահարից։ Երեխայի մահը շրջադարձային է եղել Բաթլերի համար։ Այդ դեպքից հետո նա երեխաներին օգնելու համար ուղղել է իր ջանքերը՝ սկսելով տեղական ապաստարանների բնակիչներից[11]։
Միևնույն ժամանակ Ժոզեֆինը քարոզարշաֆ է սկսել՝ բրիտանական օրենսդրության մեջ կանանց իրավունքների պաշտպանության համար։ 1869 թվականին նա սկսել է քարոզարշավ՝ կոչ անելով վերացնել վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ակտերը, որոնցով փորձել են վերահսկել սեռական ճանապարհով փոխանցվող վարակների տարածումը, մասնավորապես, Բրիտանական բանակում և Թագավորական նավատորմում. այնտեղ տեղի է ունեցել զինվորների և նավաստիների հետ մարմնավաճառությամբ զբաղվող կանանց հարկադիր բժշկական հետազոտությունների գործընթաց (գործընթավ, որը նա բնորոշել է որպես վիրաբուժական բռնաբարություն)։ Արշավը հաջողություն է ունեցել 1886 թվականին և ավարտվել է ակտերի վերացմամբ[12]։
Բաթլերն ստեղծել է Ստրկամարտության միջազգային ֆեդերացիա (International Abolitionist Federation)[13], որը թրաֆիքինգի և մարմնավաճառության դեմ պայքաի համաեվրոպական կազմակերպություն է[11]։
Ուսումնասիրելով ակտերի ազդեցությունը հասարակության վրա՝ Բաթլերը զարմացել է, որ որոշ աղջիկներ 12 տարեկանում գնում էին մարմնավաճառության, և որ առկա էր բաց ստրկավաճառություն այն երիտասարդ կանանց և երեխաների մեջ, որոնք մարմնավաճառության նպատակով Անգլիայից վաճառվում էին մայրցամաք։ Թրաֆիքինգի դեմ պայքարի արշավը հանգեցրել է Բելգիայի մաքսային ոստիկանության նախագահի պաշտոնանկությանը, կանանց և թրաֆիքինգի մեջ ներգրավված 12 հասարակաց տների սեփականատերերի դատավարությանը և բանտարկությանը[14]։
Բաթլերը պայքարել է մանկական մարմնավաճառության դեմ, օրինակ՝ «The Pall Mall» լրագրի խմբագիր Ուիլյամ Թոմաս Սթեդի օգնությամբ, որն արշավի շրջանակներում արտոնյալ կերպով իր մորից 13-ամյա աղջիկ էր գնել 5 ֆունտ ստեռլինգով[15]։ Դրանից հետո տեղի ունեցած սկանդալը հանգեցրել է 1885 թվականին քրեական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու ընդունմանը, Մեծ Բրիտանիայում համաձայնության տարիքն ավելացել է 13-ից 16 տարեկան, ինչպես նաև երեխաներին մարմնավաճառ չդարձնելու համար ձեռնարկվել են միջոցներ[16]։ Բաթլերի գլխավորած վերջին արշավը տեղի է ունեցել 1890-ականների վերջին և վերաբերել վարակիչ հիվանդությունների ակտերին, որոնք շարունակում էին գործել Բրիտանական Հնդկաստանում։
Իր կյանքի ընթացքում Բաթլերը գրել է ավելի քան 90 գիրք և բրոշյուր, որոնցից մեծամասնությունն ուղարկվել են իր արշավներին աջակցության։ Անգլիկան եկեղեցին մեծարել է Բաթլերին՝ եկեղեցական օրացույցում ընդգրկելով (մայիսի 30-ին) և նրա պատկերն ավելացնելով Լիվերպուլի և Լոնդոնի Սուրբ Օլաֆ եկեղեցու Մայր տաճարի ապակենկարներում։ Դարհեմի համալսարանն իր քոլեջներից մեկն անվանել է Բաթլերի անունով։
Ռազմավարությունները, որոնք Ժոզեֆին Բաթլերն իր արշավներում օգտագործել է, ազդում էին ֆեմինիստների և սուֆրաժիստների միջև պայքարի հետագա ձևերի և միջոցների վրա, նույնիսկ նրա աշխատանքը քաղաքականություն էր բերում այն մարդկանց, որոնք նախկինում քաղաքական գործունեություն չեն ծավալել[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.