Թոմաս Էնդրյու «Թոմ» Ֆելթոն (անգլ.՝ Thomas Andrew «Tom» Felton, սեպտեմբերի 22, 1987[1], Էպսոն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]), բրիտանացի դերասան, երգիչ։ Իր առաջին լուրջ դերը Թոմը խաղացել է Աննան և թագավորը ֆիլմում, սակայն նա ավելի մեծ ճանաչում ունեցավ այն ժամանակ, երբ խաղաց Դրակո Մալֆոյի դերը Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերում։
Թոմ Ֆելթոն Tom Felton | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Էպսոն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրթություն | Howard of Effingham School? |
Երկեր | Հարրի Փոթեր |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հնչյունավորող, երգիչ և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | tomfelton.com |
Tom Felton Վիքիպահեստում |
Կենսագրություն
Թոմը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 22-ին Լոնդոնում, Մեծ Բրիտանիա, իսկ ներկայումս բնակվում է Դորկինգ քաղաքում, Սուրեյ կոմսությունում։
Վաղ տարիներ
Թոմը ծնվել է Լոնդոնում, Մեծ Բրիտանիայում։ Այժմ ապրում է Դորքինգ քաղաքում։ Թոմն ունի երեք եղբայր` Ջոնաթանը, Քրիսը և Էշլին[4]։ Թոմը իր ընտանիքի ամենափոքր զավակն է։
Փոքր ժամանակ Թոմը երգել է չորս երգչախմբերում, որոնցից առաջինը եկեղեցական է եղել և ընդունվել է 7 տարեկան հասակում։ 11 տարեկանում զբաղել է ձկնորսությամբ։
Սովորել է «West Horsley’s Cranmore School»-ում, այնուհետև` «Howard of Effingham School» ընդհանուր դպրոցում։
Ես իրականում գյուղացի տղա եմ,- ասում է Թոմը։ - Ապրում եմ ամայի մի վայրում և դա ինձ դուր է գալիս։ Ինձ համար այն շատ լավ է. երեկոյան տուն գալ և վայելել գյուղական տարածքի լռությունը։ |
Կարիերան
Թոմը փոքր տարիքից տաղանդավոր է եղել դերասանական վարպետության և երգեցողության մեջ։ 10 տարեկանում իր ընտանիքին ծանոթ մի դերասանուհու շնորհիվ Թոմը կինոստուդիա է հաճախել, որից հետո երկու շաբաթ անց դեր է ստացել «Գողերը» ֆիլմում (անգլ.՝ «The Burrowers»)։
Թոմը հայտնի է դարձել «Հարի Փոթեր» ֆիլմերի շնորհիվ, որտեղ խաղացել է Լուցիուս Մալֆոյի որդու` Դրաքո Մալֆոյի դերը։ Նա եղել է ազնվական ընտանիքից և Լորդ Վոլդեմորթի հետևորդներից մեկը։ Ավելի ուշ այդ դերի պատճառով Թոմը ձեռք է բերել գոռոզ և ամբարտավան տղայի կերպար, որն է որոշ չափով ազդել է կինոյում հետագա առաջարկներ ունենալու վրա։ Ամբողջ աշխարհում սկսեցին հայտնվել Թոմ Ֆելթոնի երկրպագուների կայքերը, սակայն դա նրան չխանգարեց ապրել սովորական դեռահասի կյանքով։ «Հարի Փոթեր» գրքի հիման վրա նկարահանված առաջին ֆիլմից հետո Թոմը ուներ իրեն չսիրող շատ մարդիկ, կախարդական աշխարհից երկրպագուներ, ովքեր շատ լուրջ էին ընդունել էկրանավորումը և այն վերածել էին իրական կյանքի։ Մի շարք երեխաներ բացահայտ վախենում էին Թոմից, երբ նա եկել էր պրեմիերային, նրա խոսքերով դա նրան միևնույն ժամանակ զվարճացրել էր և խանգարել[5][6]։ Ժամանակի ընթացքում հերոսների և իրենց երկրպագուների մեծանալու հետ այդ վերաբերմունքը փոխվեց, և Թոմին սկեցին ընդունել այնքան ջերմ, որքան մյուս դերասաններին։
Տարիներ առաջ Ֆելթոնը հայտնի է եղել նաև «Աննան և թագավորը» ֆիլմում, որտեղ կատարել է Ջոդի Ֆոսթերի որդու դերը։ Այնտեղ նույնպես չար կերպար է դրսևորել։
2006 թվականին Թոմասը որոշում է ընդունվել համալսարան` «ձկնորսության» ֆակուլտետ։ Եվ նախատեսում է այն դարձնել հիմնական մասնագիտություն` ասելով, որ դերասական կարիերան իրենը չէ։ Սակայն ավելի ուշ հերքում է իր ասածները։
2008 թվականին Թոմասը իր մասնակցությունն է ունենում «Emma of Lulworth Cove» ֆիլմում, որի նկարահանումները այժմ դադարեցվել են ֆինանսավորման չբավականացնելու պատճառով[7][8][9]։
Ֆելթոնը նկարահանվել է նաև «The Disappeared» (հայերեն՝ Անհետացածը) ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2008 թվականի նոյեմբերի 8-ին[10][11] Պրեմիերան կայացել է 2008 թվականի նոյեմբերի 8-ին.[12]: Այս ֆիլմում Թոմը խաղում է գլխավոր հերոսի լավագույն ընկերներից մեկի դերը։ Ինչպես նաև ավելի ուշ նկարահանվել է «13 ժամ» սարսափ ֆիլմում, որտեղ գլխավոր դերերից մեկն է խաղացել։
2011 թվականի օգոստոսին Լոս Անջելեսում Թոմը ֆոտոսեսիայի է մասնակցել իր ընկերոջ` Ռուպերտ Գրինտի հետ` «Band of Outsiders» ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի համար[13]
Ֆիլմագրություն
Տարի | Հայերեն | Անգլերեն | Դեր | Պրեմիերա |
---|---|---|---|---|
1997 | «Փոքրիկ գողերը» | The Borrowers | Պիգրին Քլոք | 5 դեկտեմբեր 1997 |
1998 | Bugs | Ջեյմս | 1998, 1 էպիզոդ | |
«Ամենավատ կախարդուհին» | The Worst Witch | Ալեքսանդր Ջոնս | 1998, 1 էպիզոդ | |
1999 | «Մարգարեություն» | Second Sight | Թոմաս Ինգհեմ | 1998, 1 էպիզոդ |
«Աննան և թագավորը» | Anna and the King | Լուիս Լեոնոուենս | 6 դեկտեմբեր 1999 | |
2000 | «Երկրորդ տեսանկյուն։Տափկենոցի» | Second Sight: Hide and Seek | Թոմաս Ինգհեմ | |
2001 | «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» | Harry Potter and the Sorcerer’s Stone | Դրակո Մալֆոյ | 4 նոյեմբեր 2001 |
2002 | «Հարրի Փոթթերը և գաղտնի սենյակը» | Harry Potter and the Chamber of Secrets | 3 նոյեմբեր 2002 | |
2004 | «Հարրի Փոթթերը և Ազկաբանի բանտարկյալը» | Harry Potter and the Prisoner of Azkaban | 31 մայիս 2004 | |
2005 | «Հարրի Փոթթերը և կրակե գավաթը» | Harry Potter and the Goblet of Fire | 6 նոյեմբեր 2005 | |
Home Farm Twins | Ադամ Բեյքեր | 2005, անհայտ էպիզոդ | ||
2007 | «Հարրի Փոթթերը և Ֆենիքսի հավաքը» | Harry Potter and the Order of the Phoenix | Դրակո Մալֆոյ | 28 հունիս 2007 |
2008 | «Կորածը» | The Disappeared | Սեյմոն | 20 օգոստոս 2008 |
2009 | «Հարրի Փոթթերը և կիսարյուն արքայազնը» | Harry Potter and the Half-Blood Prince | Դրակո Մալֆոյ | 15 հուլիս 2009 |
2010 | «13 ժամ» | 13 Hrs | Գերի Էշբայ | 28 օգոստոս 2010 |
White Other | White Other | Ռեյ Մարդսեն | 4 նոյեմբեր 2010 | |
Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1 | Harry Potter and the Deathly Hallows: Part 1 | Դրակո Մալֆոյ | 17 նոյեմբեր 2010 | |
2011 | From the Rough | From the Rough | Էդվարդ | սպասվում է |
Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2 | Harry Potter and the Deathly Hallows: Part 2 | Դրակո Մալֆոյ | 13 հուլիս 2011 | |
«Հոգի» | The Apparition | Պատրիկ | 9 սեպտեմբեր 2011 | |
«Կապիկների ապստամբությունը» | Rise of the Planet of the Apes | Դոջ | 5 օգոստոս 2011 | |
Արտոնություն և վտանգ | Grace and Danger | Կարնաբի | սպասվում է | |
Evac | Evac | սպասվում է | ||
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք էջը(անգլ.)
- Պաշտոնական էջ Արխիվացված 2011-08-17 Wayback Machine(անգլ.)
- Tom Felton Music — բլոգ «Feltbeats»-ից Արխիվացված 2010-01-09 Wayback Machine(անգլ.)
- Հարցազրույց.
- Հարցազրույց BBC հեռուստաալիքին(անգլ.)
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.