Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1

From Wikipedia, the free encyclopedia

Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1
Remove ads

«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները։ Մաս 1» (անգլ.՝ Harry Potter and the Deathly Hallows: Part I), Հարրի Փոթերի մասին յոթերորդ գրքի էկրանիզացիայի առաջին մասը։

Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
Remove ads

Եզրափակիչ ֆիլմի նկարահանումները սկսվել են 2009 թվականի փետրվարին և վերջացել են 2010 թվականի հունիսի կեսին։

«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները։ Մաս 1» ֆիլմի միջազգային ցուցադրման առաջին ուիքենդի համար նկարահանողները ստացել են 330 միլիոն ԱՄՆ դոլար (241, 5 միլիոն եվրո), որից $125 միլիոն՝ Հյուսիսային Ամերիկայում և $205 միլիոն՝ մնացած երկրներում[8]։

«Փոթերիանայի» յոթերորդ մասի ընդհանուր շահույթը կազմել է $954 միլիոն, ինչը թույլ է տվել ֆիլմին զբաղեցնել կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաշահույթային ֆիլմերի ցանկում զբաղեցնել 11-րդ հորիզոնականը։

Remove ads

Սյուժե

Հարրիի 17-ամյակը մոտենում էր, իսկ դա նշանակում է , որ նրա մոր տված պաշտպանությունը շուտով անհետանալու էր։ Սև լորդը պլանավորում է հարձակում գործել տղայի վրա , երբ նա հեռանա Դրզլիների տնից։ Խևաչք Մուդիի և Մանդանգուս Ֆլեչերի մտահաղացմամբ կատարվում է «յոթ փոթերներ» օպերացիան, որի ժամանակ Ռոնը,Հերմայոնին,Բիլը,Ֆրեդը,Ջորջը և Ֆլերը խառնահյութ թուրմի միջոցով ընդունում են Հարրիի տեսքը, և ամեն մեկը մի պահապանի հետ նստում ավելի կամ թեսթրալի վրա, որպեսզի ուղևորվեին Բարոու՝ Վիզլիների տուն: Թռիչքի ժամանակ սպանվում են Հեդվիգը և Ալասթոր Մուդին, Ջորջը ծանր վիրավորվում է : Հարրին դեմ առ դեմ հանդիպում է Լորդ Վոլդեմորի հետ և մազապուրծ լինում:

Վիզլիների տուն հյուր է գալիս Մոգության նախարարը և Հարրիին , Ռոնին և Հերմայոնիին հանձնում Դամբլդորի ժառանգությունը ։ Ըստ կտակի՝ Հարրին ստանում է ոսկե սնիչը, Հերմայոնին՝ «Քնարերգու Բիդլի հեքիաթները», իսկ Ռոնը՝ լուսամարիչը: Բիլի և Ֆլերի հարսանիքի ժամանակ Հարրին խոսակցություն է ունենում Դամբլդորի վաղեմի ընկերոջ՝ Էլֆիաս Դոջի և տիկին Վիզլիի մորաքույր՝ Մյուրիելի հետ: Հանկարծ հայտնվում է Քինգզլիի պատրոնուսը, որը հայտնում է այն մասին,որ նախարարությունը տապալվել է, իսկ նախարարը՝ սպանվել: Մահակերները հարձակվում են հարսանեկան վրանի վրա, Հարրին,Ռոնն ու Հերմայոնին աներևութանում են և հեռահայտնվում Տոտենհեմ Քորթ Րոուդում: Սրճարանում մահակերների հետ մարտից հետո նրանք տեղափոխվում են միաբանության նախկին շտաբ՝ Գրիմոլդ Փլեյս։ Այստեղ նրանք բացահայտում են Ռ.Ա.Բ. գրությամբ կախազարդի առեղծվածը. Քրիչեր էլֆը գտնում է հորքրուքսի գողին, սակայն պարզվում է , որ նա արդեն վաճառել է մեդալիոնը Դոլորես Ամբրիջին: Հարրին,Ռոնն ու Հերմայոնին կերպարանափոխվում են և գնում Մոգության նախարարություն և դատական նիստի ժամանակ Ամբրիջից գողանում եմ կախազարդը և տեղափոխվում Դին անտառ. Ռոնը Հարրիից և Հերմայոնիից առանձնանում է . մյուս երկուսը որոշում են գնալ Գոդրիքի հովիտ, այն տուն, որտեղ որ մահացել էին Հարրիի ծնողները. այստեղ նրանք հանդիպում են Բաթիլդա Բեգշոթի հետ, ով,ինչպես պարզվում է , Վոլդեմորի կերպարանափոխված օձն էր՝ Նագինին: Հարրին և Հերմայոնին մի կերպ են փրկվում:

Մի գիշեր՝ Հարրին վրանից դուրս գալով նկատում է մի պատրոնուս՝ արծաթյա եղնիկի տեսքով։ Այն իրեն ուղեկցում է դեպի լիճը , որտեղից նա վերցնում է Գրիֆինդորի թուրը, նրան փրկելու է գալիս Ռոնը: Միասին նրանք վերացնում են հորքրուքսը:

Վերամիավորումից հետո Հարրին , Հերմայոնին և Ռոնը որոշում են այցելել Քսենոֆիլիուս Լավգուդին, որպեսզի հարցուփորձ անեն մի նշանի մասին, որը անընդհատ հայտնվում էր նրանց առջև: Քսենոֆիլիուսը նրանց պատմում է մահվան պարգևների մասին և նրանք ընթերցում են մի հեքիաթ Հերմայոնիի գրքից այդ մասին: Ըստ պատմության՝ մահվան պարգևները երեքն էին՝ ավաց փայտիկը, աներևույթ թիկնոցը և վերակենդանացնող քարը: Թեյախմությունը ընդհատվում է մահակերների կողմից հարձակմամբ. Փախչելուց հետո Հարրին մի տեսիլք է ունենում Վոլդեմորի մասին, նա գտել էր ավագ փայտիկը, որն այդքան ժամանակ փնտրում էր ։ Հարրին օգտագործում է «Վոլդեմոր» անունը , ինչը հանգեցնում է սնեչերների կողմից հարձակման։ Հասկանալով , որ այլ ելք չկա՝ Հերմայոնին խայթող հմայությամբ կախարդում է Հարրիին , որպեսզի նա անճանաչելի դառնա: Սքեբիորն ու Ֆենրիր Գրեյբեքը նրանց հասցնում են Մալֆոյների կալվածատուն:

Մալֆոյների կալվածքում Լյուսիուս Մալֆոյն ու Բելաթրիքս Լեսթրեյնջը փորձում են պարզել Հարրիի ով լինելը, ապա կանչել Սև լորդին, սակայն մի խոչնդոտ է առաջանում: Բելաթրիքսը գտնում է Գրիֆինդորի սուրը, որն,ըստ իրեն, գտնվում էր Գրինգոթսի իր պահոցում. նա տանջում է Գրիփուք գոբլինին և Հերմայոնիին , սակայն ոչինչ չի պարզում. Դոբի տնապայ էլֆը ճիշտ ժամանակին հայտնվում է և տարհանում Լունային և պարոն Օլիվանդերին: Ապա նա արձակում է հյուրասենյակի ջահը և փրկում Հերմայոնիին. Հարրին,Ռոնը,Գրիփուքը,Դոբին և Հերմայոնի աներևութանում են , սակայն նրանց հետ հեռահայտնվում է նաև Բելաթրիքսի նետած դաշույնը,որը սպանում է Դոբիին: Նրանք տեղափոխվում են Բիլի և Ֆլերի ծովափնյա քոթեջը և թաղում էլֆին:

Ֆիլմն ավարտվում է Վոլդեմորի ՝ ավագ փայտիկը գտնելու տեսարանով. նա գողանում է փայտիկը Դամբլդորի գերեզմանից և դառնում ամենահզոր փայտիկի տիրակալը…

Remove ads

Դերերում

Մանրամասն տեղեկատվություն Դերասան, Դեր ...
Remove ads

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads