From Wikipedia, the free encyclopedia
Բոննի Ֆրանչեսկա Ռայթը (անգլ.՝ Bonnie Francesca Wright, փետրվարի 17, 1991[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3][2]), անգլիացի դերասանուհի է, ով հայտնի է Ջինի Ուիզլիի դերով Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերում։ Բոննին ավարտել է King Alfred School-ը Լոնդոնում։ Բոննին Էմմա Վաթսոնի մոտ ընկերուհին է։ Խաղացել է Հարրի Փոթերի մասին պատմող բոլոր ֆիլմերում։ Առաջին անգամ նկարահանվել է Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը ֆիլմում՝ մարմնավորելով Ռոն Ուիզլիի (Ռուպերտ Գրինթ) կրտսեր քրոջը Ջինի Ուիզլիին։
Բոննի Ռայթ անգլ.՝ Bonnie Wright | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1991[1][2] (33 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3][2] |
Կրթություն | Լոնդոնի արվեստի համալսարան և Քինգ Ալֆրեդ դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, մանկական դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, ձայնային դերասանուհի, սցենարիստ, մոդել, կինոդերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, հեղինակ և յություբեր |
Ընտրանի | Հարրի Փոթեր |
Համատեղ ապրող(ներ) | Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր և Սիմոն Համերստեյն |
Բոննի Ֆրանչեսկա Ռայթը ծնվել է 1991 թվականի փետրվարի 17-ին Լոնդոնում։ Նրա ծնողները` Շեյլա Թիգը և Հարի Ռայթը մասնագիտությամբ ոսկերիչներ են, ունեն իրենց սեփական ընկերությունը` Wright & Teague: Բոննին ունի իրենից երեք տարով մեծ եղբայր` Լյուիսը։ Ռայթը ավարտել է «Պրայոարևմտյան» դպրոցը, այնուհետև` Լոնդոնի «Քինգ-Ալֆրեդ» դպրոցը։ «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ընդունվել է Լոնդոնի համալսարանի արվեստի` կինոյի և հեռուստատեսության բաժինը, որն էլ ավարտել է 2012 թվականին[4]։
Ազատ ժամանակ Բոնին սիրում է պարել, նկարել, ճանապարհորդել և նվագել երաժշտակեան գործիքներ, ինչպիսիք են դաշնամուրը և ֆլեյտան։Բոնիին հետաքրքրում է ֆուտբոլը, լողը, թենիսը, ձիավարժությունը, ալիքասահքը և թեթև ատլետիկան[5]։ Նրա մոտ ընկերուհին Էմմա Վաթսոնն է։
Բոննին նրա եղբայրն է խորհուրդ տվել մասնակցել Ջինի Ուիզլիի դերի համար քասթինգին, ով էլ ասում էր որ Բոնին իրեն հիշեցնում է այդ հերոսուհուն[4]։
Արդյունքում ընտրում են հենց նրան, սակայն առաջին ֆիլմում` «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը», նա երևում է միայն մեկ դրվագում. լոնդոնյան «Քինգ-Քրոս» կայարանում։ Հաջորդ ֆիլմում («Հարի Փոթերը և Գաղտնի սենյակը») նրա դերը ավելի նկատելի է դառնում։ Հենց «գաղտնի սենյակում» է սկսվում նրա կրթութոյւնը Հոգվարթսում։ Նա գտնում է կախարդական օրագիրը, որն էլ «գերեվարում» է նրա հոգին և գիտակցությունը։
Ջինիի դերը «Ազկաբանի բանատրկյալ»-ում ինչպես «Փիլիսոփայական քար»-ում այդքան նկատելի չէ։ Հաջորդ ֆիլմերի թողարկումների հետ միաժամանակ նրա դերը ավելի առաջնային է դառնում։
«Հարի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմում Ջինի Ուիզլին ավելի քիչ է հանդես գալիս, սակայն «Փյունիկի միաբանություն»-ում նա սկսում է մասնակցել սյուժեի գլխավոր դեպքերին։ Այս ֆիլմում Ջինին «Դամբլդորի բանակ»-ում է սովորում և մասնակցություն է ունենում Մահվան խժռողների հետ կռվին` Մոգության նախարարությունում։
Վեցերորդ ֆիլմում («Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը») նրա դերը ավելի կարևոր է դառնում, ինչպես նախորդ ֆիլմում, սակայն հիմա Ջինին դառնում է Հարիի սիրելին։
Ռայթը խաղացել է երկու հեռուստաֆիլմերում. 2002 թվականին` «Հույսի կղզին» և 2004 թվականին` «Ագաթա Քրիստի. Կյանքը նկարներում», որտեղ նա մարմնավորել է երիտասարդ Ագաթա Քրիստիին[6]։
2010 թվականին Բոնին դարձել է իր ծնողների ընկերության գովազդային դեմքը[7],:
2010 թվականի սկզբին Բոնի Ռայթը նշել է, որ արդեն կես տարի է հանդիպում է Ջեյմ Քեմփբել Բաուերի հետ, ում հետ ծանոթացել է մի երեկությի ժամանակ և նրա հետ նկարահանվել է «Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1» և և «Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2» ֆիլմերում[8][9]։ Իսկ 2010 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ նա նշանված է և պատրաստվում է ամուսնությանը[10]։ Սակայն «Հարի Փոթերի կախարդական աշխարհ»-ի բացման ժամանակ նա հերքել է այդ լուրերը[11]։
Մեկ տարի անց` 2011 թվականի ապրիլին Ջեյմ Քեմփբել Բաուերը նշեց, որ ինքը և Բոնին նշանված են[12][13]։ 2012 թվականի հունիսին զույգը նշեց իրենց բաժանաման մասին[14].:
2013 թվականի կեսերից Բոնին հանդիպում է գիշերային ակումբի տնօրեն Սայմոն Համերշթերնի հետ, ով իրենից 13 տարով մեծ է[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.