Թբիլիսիի կենդանաբանական այգի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Թբիլիսիի կենդանաբանական այգի (վրաց.՝ თბილისის ზოოპარკი), կենդանաբանական այգի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Թբիլիսիի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1927 թվականի փետրվարի 10-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ։ Կենդանաբանական այգու շինարարության համար Վրաստանի կառավարությունը հատկացրել է 100 հա տարածք։
Տեսակ | կենդանաբանական այգի |
---|---|
Երկիր | Վրաստան |
Վարչատարածք | Թբիլիսի |
Հիմնվել է | 1927 թվական |
Մակերես | 100 հա |
Սեփականատեր | Զուրաբ Գուրիելիձե |
Անդամակցություն | Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միություն |
Կենդանաբանական այգին կառուցվել է Վրաստանի Վերե գետի կիրճում (հոսում է քաղաքի կենտրոնով)։ Կենդանաբանական այգու հատակագիծը գծված և մշակված է հատուկ հանձնաժողովի կողմից, որը գլխավորել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգու հետազոտող պրոֆեսոր Ա.Վ. Մանտեիֆելյան։
Կենդանաբանական այգում ըստ որոշման պետք է ստեղծեին հետևյալ բաժինները.
2015 թվականին գետի վարարման և անձրևների հետևանքով Թբիլիսիի կենդանաբանական այգին խոշոր վնասներ է կրել։ Թբիլիսիում ջրհեղեղի պատճառած վնասը գնահատվել է 40 մլն լարի (մոտ 18 մլն դոլար)։
Վերե կիրճի ճանապարհից բացի մնացած հիմնական մասը այսօր ուշ գիշերին բաց կլինի, որպեսզի առավոտյան երթևեկությունը հնարավոր լինի։ Վնասը կազմում է մոտ 40 մլն լարի, սակայն վնասի չափը պարզվում է, քանի որ վնասված տների մասին տեղեկությունները պարզվում են։ Ինչպես նաև կենդանաբանական այգին և փողոցները մաքրելուց հետո մենք կտեսնենք, թե ինչ վիճակում են դրան - Թբիլիսիի քաղաքապետ |
Ջրհեղեղի հետևանքով լրջորեն վնասել է կենդանաբանական այգին։ Կենդանաբանական այգու 600 կենդանատեսակներից 300-ը սատկել են կամ դիմել են փախուստի։ Փախած կենդանիները վնասներ են հասցրել մարդկանց (Օրինակ` սպիտակ վագրը սպանել է երեխայի)։ Կենդանաբանական այգու մյուս կենդանիները կարճ ժամանակահատվածով տեղափոխվել են Մոսկվայի և Երևանի կենդանաբանական այգի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.