From Wikipedia, the free encyclopedia
Էլի Վիզել (իդիշ՝ אלי וויזל, ֆր.՝ Elie Wiesel, սեպտեմբերի 30, 1928[1][2][3][…], Սիգետու Մարմացիեյ, Մարամուրեշ, Ռումինիայի թագավորություն[4] - հուլիսի 2, 2016[5][1][2][…], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի և ֆրանսիացի ազգությամբ հրեա գրող, լրագրող, հասարակական գործիչ, պրոֆեսոր։ Խաղաղության Նոբելյան մրցանակի 1986 թվականի դափնեկիր։ Գրել է իդիշ, եբրայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով։ Էլի Վիզելը հայտնի է Հոլոքոստի, ցեղասպանագիտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններով, բազմիցս հանդես է եկել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով։ Հանդիսանում էր «Ավրորա» առաջին մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ։
Էլի Վիզել անգլ.՝ Elie Wiesel | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Սիգետու Մարմացիեյ, Մարամուրեշ, Ռումինիայի թագավորություն[4] |
Մահացել է | հուլիսի 2, 2016[5][1][2][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Քենսիկո և Sharon Gardens Cemetery[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Ռումինիայի թագավորություն և Հունգարիայի Թագավորություն |
Մայրենի լեզու | իդիշ[7][8] |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Փարիզի արվեստների ֆակուլտետ |
Երկեր | Night? |
Մասնագիտություն | գրող, քաղաքական ակտիվիստ, Judaic scholar, վիպասան, ինքնակենսագիր, համալսարանի դասախոս, թարգմանիչ, լրագրող, մարդասեր, փիլիսոփա և դրամատուրգ |
Աշխատավայր | Yedioth Ahronoth?, Բոստոնի համալսարան և Նյու Յորքի քաղաքային համալսարան |
Ամուսին | Marion Wiesel? |
Ծնողներ | հայր՝ Shlomo Wiesel?[9], մայր՝ Sarah Feig?[9] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Elisha Wiesel? |
Elie Wiesel Վիքիպահեստում |
Ծագում է Հոլոքոստը վերապրած կրոնական ավանդապահ հրեական ընտանիքից։ Վիզելը նացիստական համակենտրոնացման Օսվենցիմ և Բուխենվալդ ճամբարների գերիներից էր։ Այնուհետև դարձել է նշանավոր ցեղասպանագետ և եվրոպական հրեկանության Աղետի մասնագետ[20]։
1985-ին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալով։ Նշանավորվել է նաև բազմաթիվ այլ պարգևներով գրական, հասարակական և քարոզչական գործունեության համար
:Ծնվել է Հյուսիսային Տրանսիլվանիայնի Սիգետ քաղաքում, հանդիսացել է վիժնիցյան հասիդական հուդայականության հետևորդ։ Ունեցել է երեք քույր, ստացել հրեական կրոնական կրթություն։
1940 թվականին Սիգետը կցվել է Հունգարիային, 1944 թվականի մայիսին Նացիստական Գերմանիայի ճնշման տակ քաղաքի բոլոր հրեաները, այդ թվում՝ Վիզելը քույրերի և ծնողների հետ արտաքսվում են Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար։ Նրա դաջվածքային համարն էր «A-7713»: Ճամբարում նրան հոր հետ բաժանում են մորից և քույրերից։ Մայրը և քույրերից փոքրը զոհվում են Օսվենցիմում, իսկ հայրը ուտելիքի կռվի պատճառով ծեծվում և սպանվում է Բուխենվալդի ճամբարում (1945 թվական), մյուս գերիների կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.