Էլիկում Օրբելյան
իշխան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էլիկում Օրբելյան (ծննդյան թվական անհայտ - 1184, Գանձակ), Իշխան Վրաց թագավորությունում, Նախիջևանի Երնջակ բերդի, Ճահուկ ավանի և Քալասրահի իշխան, Ելտկուզյանների ենթակայությամբ։ Լիպարիտ Օրբելիի որդին, Սմբատ Օրբելիի թոռը, Լիպարիտ Օրբելիի թոռան թոռը, Օրբելիների իշխանական տոհմից, Օրբելյանների իշխանական տոհմի հիմնադիրը։
Remove ads
Remove ads
Կենսագրություն
Իր հայրենի երկրից և Ափխազիայի թագավորից հեռանալով՝ Էլիկում Օրբելյանը գնում է Ատրպատականի աթաբեկ Շամսադդին Ելտկուզի մոտ։ Աթաբեկ Ելտկուզը մեծ սիրով ընդունում է նրան և պարգևում Համիան քաղաքը։
Էլիկում Օրբելյանը համարվում է Օրբելյանների նշանավոր իշխանական տոհմի հիմնադիրը Հայաստանում։
1184 թվականին Էլիկումը գնում է Գանձակ, Շամսադդին Ելտկուզի կրտսեր որդուն՝ Մուհամմեդ Ջահան Փահլավանին օգնության, ուր և մահանում է Գանձակի ճակատամարտում։
Remove ads
Ընտանիքը
Էլիկում Օրբելյանի կինն էր իշխան Աբաս Ճահկեցու դուստրը՝ Խաթունը.
Զավակներն էին՝
- Լիպարիտ Օրբելյան - Իշխանաց իշխան, Տարսայիճ Օրբելյանի հայրը
- Զենա Օրբելյան
- Իվանե Օրբելյան
Էլիկումի որդին՝ Լիպարիտը Զաքարյան Իվանե Ա աթաբեկից ստանում է ընդարձակ հողեր Վայոց ձորում և այլ վայրերում։
Արտաքին հղումներ
- «Օրբելյանների իշխանական տունը XIV-XV դդ.», Գեղամ Կիրակոսյան(չաշխատող հղում)
Աղբյուրներ
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 100
- «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Կարապետ Շահնազարյան, 1859, Փարիզ, Հատոր Բ, Գլուխ Կդ (էջ 91)
- «Սիւնիքի պատմութիւն», Ստեփաննոս Օրբելյան, Գլուխ Կդ
- «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 187
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads