Երնջակաբերդ
From Wikipedia, the free encyclopedia
Երնջակ բարդ (հայտնի է նաև Երնջակաբերդ, ադրբ.՝ Əlincə qalası, Ալինջաքալա), հնագույն ամրոց, բերդաքաղաք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։
![]() Նկարագրություն | |
Տեսակ | կառույց |
Տեղագրություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Վարչական միավոր | Ջուղայի շրջան և Պարոնտեր |
Երկիր | Ադրբեջան |
Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
Əlincə qalası Վիքիպահեստում |
Ունի հնագույն պատմություն։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է կարևորագույն դերակատարություն։ Գոյություն է ունեցել առնվազն մ․թ․ա․ 5-4-րդ դարերից։ Եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի հայտնի բերդերից, որը գտնվել է Երնջակ գավառում[1]։
Նախիջևանի ադրբեջանականացմանը զուգահեռ բերդի պատմությունը վերափոխվել է, իսկ արդեն 2000-ական թվականներին այն հիմնովին վերակառուցվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ կորցնելով իր պատմական նկարագիրը։
Անուն
Բերդը տարբեր ժամանակներում հայտնի է եղել մի շարք անուններով[1]։
Տեղադրություն, ճարտարապետական նկարագրություն
Երնջակ բերդը մինչև օրս էլ հանդիսանում է դժվարամատչելի, իսկ հնում եղել է գրեթե անառիկ։ Գտնվում է Երնջակ գետի ափին գտնվող բարձր սրածայր ժայռի լայնեզր և բավականին ընդարձակ տարածության բարձրադիր մասում։ Ժայռը ծովի մակարդակից բարձր է 1610 մ։ Գագաթնամասում ճյաղավորված է երկու մասի, որոնց վրա, կողերին և փեշերին էլ կառուցվել է բերդ-ապարանքը[1]։
Բերդն հնարավոր է եղել բարձրանալ ընդամենը երկու ճանապարհով` լեռան հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան կողմերից, որոնցից վերջինը հանդիսացել է բերդի գլխավոր ճանապարհը։ Այն իր պարիսպներից ներս ունեցել է բազմաթիվ և տարբեր նշանակության շինություններ[1]։
Իշխանական պալատ
Լեռան ճյուղերից մեկի` դեպի հյուսիս-արևմուտք նայող ճյուղի վրա, կառուցված է եղել իշխանական պալատը, որը մի կողմից իշխող դիրք է ունեցել բերդի նկատմամբ, իսկ մյուս կողմից էլ, որպես ճարտարապետական կոմպոզիցիա, իր ծավալատարածական լուծումով ձուլվել ու կարծես ավարտական տեսք է հաղորդել բնական բարձունքին[1]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.