ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Էժեն Էմանուել Վիոլե լե Դյուկ (ֆր.՝ Eugène Emmanuel Viollet-le-Duc), հունվարի 27, 1814[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - սեպտեմբերի 17, 1879[1][2][5][…], Լոզան, Շվեյցարիա[4]), ֆրանսիացի ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան։
Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ ֆր.՝ Eugène Viollet-le-Duc | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1814[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1879[1][2][5][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Լոզան, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Բուա դե Վո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Երկեր | Abbadia Castle?, Château de Montdardier?, Château de la Flachère?, Ազատության արձան և Q17491098? |
Մասնագիտություն | ճարտարապետ, գրող, գծագրող, արվեստագետ, ճարտարապետության պատմաբան, վերականգնող, castellologist և preface author |
Աշխատավայր | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Ծնողներ | հայր՝ Emmanuel Louis Nicolas Viollet-le-Duc? |
Զբաղեցրած պաշտոններ | Փարիզի մունիցիպալ խորհրդի անդամ և diocesan architect? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Eugène-Louis Viollet-le-Duc? |
Ստորագրություն | |
Eugène Viollet-le-Duc Վիքիպահեստում |
1836-1838 թվականներին Իտալիայում ուսումնասիրել է հունական և հռոմեական ճարտարապետությունը։ Ֆրանսիայում չափագրել, գծանկարել է բազմաթիվ ռոմանական և գոթական կառույցներ։ Վերականգնել է Փարիզի Սեն Շապել և Նոտր Դամ գոթական տաճարները (Ժ․ Բ․ Լասյույի հետ)։ Ամրացման-վերականգնման աշխատանքներ է կատարել Նարբոնում, Ռեյմսում, Թուլուզում, Շարտրում, Ամիենում, Կարկասոնում (միջնադարյան կենտրոնը, 1853) և այլն։
Վերականգնման աշխատանքների ժամանակ հավաքած նյութերը, հուշարձանների ռացիոնալ մեթոդով վերականգնումը և այդ տեսության մշակումը, ինչպես և ճարտարապետության ընդհանուր օրինաչափությունների, միջնադարյան արվեստի բնույթի, գոթական ճարտարապետության կոնստրուկտիվ նվաճումների (որոնց ուսումնասիրությունը հետագայում նպաստել է կարկասային կոնստրուկցիաների զարգացմանը) մասին իր տեսակետները ամփոփել է ճարտարապետության պատմությանը և տեսությանը նվիրված իր հիմնական աշխատություններում՝ «XI-XVI դարերի ֆրանսիական ճարտարապետության բացատրական բառարան» (10 հատորով, 1854-1868 թվականները), «Զրույցներ ճարտարապետության մասին» (երկհատորյակ, 1858-1868 թվականները), «Ռուսական արվեստ» (1877)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.