Էդմունդ Սպենսեր

From Wikipedia, the free encyclopedia

Էդմունդ Սպենսեր

Սպենսեր Էդմունդ (Edmund Spenser) (մոտ 1552[1] կամ 1553, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[2] - հունվարի 13 (23), 1599[3][4][5][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ։

Արագ փաստեր Էդմունդ Սպենսերանգլ.՝ Edmund Spenser, Ծնվել է ...
Փակել

Սովորել է Քեմբրիջի համալսարանում։ Ստացել է մագիստրոսի աստիճան։ Սպենսերի «Հովվի օրացույց» (1579) հովվերգություն է՝ բաղկացած 12 էկլոգից, որոնցից յուրաքանչյուրը կապված է տարվա մի ամսվա հետ։ Ավանդական այլաբանությունը Սպենսերը ծառայեցրել է նաև երգիծանքի նպատակին («Քոլին Քլաութի վերադարձը», 1591, «Սայր Հաբբարդի հեքիաթը», 1591)։ Նրա քնարերգությունը ներկայացված է հիմներով («Չորս հիմն», 1596), սոնետների շարքով («Սիրերգեր», 1591—1595)։ Սպենսերի ամենածավալուն գործը «Հավերժահարսների թագուհին» (1590—1596, անավարտ) այլաբանական պոեմն է։ Անգլիական տաղաչափության մեջ մտցրել է այսպես կոչված «սպենսերյան տուն» (ավանդական ութնյակի փոխարեն՝ ինը տողանոց տուն)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.