երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Էդեն Գոլան (եբրայերեն՝ עדן גולן, հոկտեմբերի 5, 2003[1], Կֆար Սավա, Իսրայել[2]), իսրայելցի երգչուհի, Իսրայելի ներկայացուցիչը՝ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։
Էդեն Գոլան | |
---|---|
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ עדן גולן |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 2003[1] (20 տարեկան) Կֆար Սավա, Իսրայել[2] |
Երկիր | Իսրայել |
Մասնագիտություն | երգչուհի |
Կայք | edengolan.com |
Eden Golan Վիքիպահեստում |
Ծնվել է Կֆար Սավա քաղաքում՝ 2003 թվականի մայիսի 10-ին։ Մանկության տարիներին հոր աշխատանքի հետ կապված՝ ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ անցկացրել է 13 տարի։ Նրա հայրը՝ Էդդին ծագումով լատվիացի հրեա է, իսկ մայրը՝ Օլգան ուկրաինացի հրեա։ Էդենն ունի կրտսեր եղբայր՝ Շոնը։ Պապը՝ Յուրի Գոլան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և աշխատել «Սովետական երիտասարդություն» թերթում։
Ըստ Էդենի՝ նա հակասական զգացումներ է ունեցել Ռուսաստանում գտնվելու վերաբերյալ։ Նա մի կողմից երախտապարտ է իր երգարվեստի մեկնարկի համար, բայց միևնույն ժամանակ անհարմար էր զգում հակասեմականության հաճախակի դրսևորումների պատճառով[3]։
2015 թվականին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2015»-ի ընտրությանը։ Եզրափակչում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ վաստակելով 22 միավոր (8 միավորով պակաս՝ հաղթող Միխայիլ Սմիրնովից)։
2016 թվականին ելույթ է ունեցել Ղրիմում կայացած մանկական «Նոր ալիքում», որտեղ Նյուշայի հետ զուգերգով կատարելով է «Вою на Луну» երգը։
2018 թվականին Էդենը դարձել է «Ձայնը։ Երեխաներ» շոուի հինգերորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլի մասնակից (Պելագեայի թիմ)[4]։
Համագործակցում է Ինոն Յահելի հետ[5]։
Նախապատրաստվելով «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին՝ Իսրայելի հեռարձակման կորպորացիան որոշել է ևս մեկ անգամ ընտրել Իսրայելի ներկայացուցիչ մրցույթի համար՝ համագործակցելով «Keshet 12» հեռուստաալիքի և «The Next Star»-ի հետ[6]։ Էդեն Գոլանը հաղթել է շոուի բոլոր փուլերը՝ վերջին օրը կատարելով Ուիթնի Հյուսթոնի «I Have Nothing» երգը[7] և արդյունքում ընտրվել է Շվեդիայում անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլում երկիրը ներկայացնելու համար[8][9]։ Ավելի ուշ որպես մրցույթային երգ ընտրվել է «Hurricane»-ը։
Ըստ «Time Out» ամսագրի իսրայելական տարբերակի հրապարակախոս Ավիշայ Սելայի, որը կանխատեսել էր Գոլանի մասնակցությունը Եվրատեսիլին՝ «նա ունակ է երգել նույնիսկ հեռախոսային գիրքը»[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.