From Wikipedia, the free encyclopedia
Զձիսլավ Բեկսինսկի (պետք արտասանել [ˈzdʑiswaf bɛkˈɕiɲskʲi], փետրվարի 24, 1929[1][2][3][…], Սանոկ, Լեհաստան - փետրվարի 21, 2005[1][3][4], Վարշավա, Լեհաստան), լեհ նկարիչ, լուսանկարիչ, քանդակագործ, մասնագիտացած մռայլ սյուրռեալիզմի ոճում։ Բեկսինսկին իր ստեղծագործական ուղղությունը նկարագրում էր որպես Բարոկկո կամ Գոթական ոճ։ Աշխատանքները հիմնականում բաժանվում են երկու շրջանի։ Առաջին ստեղծագործական շրջանին բնորոշ են էքսպրեսիոնիստական գույնը, ուտոպիական ռեալիզմի կայուն ոճայնությամբ և սյուրռեալիստական ճարտարապետությունը։ Երկրորդ փուլն ամփոփում է մեծ մասամբ ավելի աբստրակտ ստեղծագործություններ, հիմնականում ֆորմալիզմին բնորոշ հատկանիշներով[6]։
Զձիսլավ Բեկսինսկի լեհ.՝ Zdzisław Beksiński | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանոկ, Լեհաստան |
Վախճանվել է | փետրվարի 21, 2005[1][3][4] (75 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Faculty of Architecture, Technical University of Cracow? (1952) և Queen Sophia Gymnasium in Sanok? (1947) |
Մասնագիտություն | նկարիչ, լուսանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և գծանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[5], ճարտարապետություն[5], գրաֆիկա[5], քանդակագործություն[5] և լուսանկարչություն[5] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Association of Polish Artists and Designers? և Polish Photographic Society (1948–1961)? |
Հայր | Stanisław Beksiński? |
Ամուսին | Zofia Beksińska? |
Զավակներ | Tomasz Beksiński? |
Կայք | beksinski.com.pl(լեհ.)(անգլ.) |
ստորագրություն | |
Zdzisław Beksiński Վիքիպահեստում |
Զ. Բեկսինսկին 2005 թվականի փետրվարին 19-ամյա երիտասարդի կողմից դանակահարությամբ սպանվել է Վարշավայի իր տանը։ Սպանության պատճառ է նշվում իբր այն, որ նա սպառնացել է և հրաժարվել երիտասարդին պարտքով գումար տալ[7]։
Զ. Բեկսինսկին ծնվել է հարավային Լեհաստանի Սանոկ քաղաքում։ Կրակովում ուսանել է ճարտարապետություն։ 1955 թ. վերջացնելով ուսումը վերադարձել է հայրենի քաղաք, աշխատել որպես շինարարության ղեկավար, սակայն հասկացել, որ աշխատանքը հաճույք չի պատճառում։ Այս շրջանում հետաքրքրվում է մոնտաժային լուսանկարչությամբ։ Նրա հիմնական կենտրոնացումն աբստրակցիոնիզմի ուղղությամբ էր, չնայած 1960-ական թթ. նրա ստեղծագործությունները ազդված են սյուրռեալիզմից [6]:
Զ. Բեկսինսկին նկարչական ֆորմալ կրթություն չի ստացել, ունեցել է ճարտարապետի մասնագիտություն[7]։ Նկարելու համար հիմնականում օգտագործել է յուղաներկ և ստելաժային վահանակներ, փորձարկել է նաև ակրիլային ներկեր։ Ստեղծագործելու ընթացքում հիմնականում լսում էր դասական երաժշտություն, գնահատում էր նաև ռոք երաժշտությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.