Զիա Գյոքալփ

թուրք բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia

Զիա Գյոքալփ

Զիյա Գյոքալփ (թուրքZiya Gökalp, ծնված որպես Մեհմեդ Զիյա [Mehmed Ziya], մարտի 23, 1876(1876-03-23)[1][2], Դիարբեքիր, Թուրքիա և Վաղարշակուպոլիս, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 25, 1924(1924-10-25)[1][2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք բանաստեղծ, գրող, սոցիոլոգ և քաղաքական գործիչ, պանթյուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարախոս։ Երիտթուրքերի կողմից երկիրը սահմանադրական միապետության վերածելուց հետո ընդունել է Գյոքալփ («Երկնքի հերոս») անունը։

Արագ փաստեր Զիա Գյոքալփ Ziya GökalpMehmed Ziya, Ծնվել է ...
Զիա Գյոքալփ
Ziya Gökalp
Mehmed Ziya
Thumb
Ծնվել էմարտի 23, 1876(1876-03-23)[1][2]
Ծննդավայր Ջերմուկ, Դիարբեքիրի վիլայեթ,
Օսմանյան Թուրքիա
Մահացել էհոկտեմբերի 25, 1924(1924-10-25)[1][2] (48 տարեկան)
Մահվան վայր Ստամբուլ, Թուրքիա
ԳերեզմանÇemberlitaş
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
ԱզգությունԹուրք
ԿրթությունՍտամբուլի համալսարան և veterinary education?
Ազդվել էՊանթյուրքիզմ
Երկեր«Թուրքիզմի սկզբունքները»
«Կըզըլելմա»
«Քրդական ցեղերի պատմությունը»
Մասնագիտությունսոցիոլոգ, գրող, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, թուրքագետ, բանաստեղծ և փիլիսոփա
ԱշխատանքՍոցիոլոգ, գրող, քաղաքական
գործիչ
ԱշխատատուՍտամբուլի համալսարան և Դար ուլ Ֆունուն
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
 Ziya Gökalp Վիքիպահեստում
Փակել

Գյոքալփն ազգային արժեքները միշտ վեր է դասել կրոնականներից՝ գտնելով, որ իսլամը վաղուց սպառել է իրեն և արգելակում է թուրք հասարակության առաջընթացը։ Յուրաքանչյուր ազգ, ըստ Գյոքալփի, պետք է զարգանա սեփական մշակույթի վրա հենվելով, հետևաբար թուրքական ազգայնականությունը պետք է հենվի թուրք մշակույթի ավանդույթների վրա։ Այդ քարոզն ուղղված էր Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների դեմ, որոնք առաջատար դեր ունեին կայսրության տնտեսական, մշակութային-լուսավորական կյանքում։ Գյոքալփիի գլխավոր նպատակը թուրք ազգի տնտեսական գերազանցության ապահովումն էր։ Գյոքալփը գտնում էր, որ երկրի առաջադիմությունը կարելի է ապահովել թուրք գործարար մարդիկ նախապատրաստելով, արտասահմանում մեքենաներ և սարքավորումներ գնելով, երկրի տնտեսական կյանքից ոչ թուրք բուրժուազիային դուրս մղելով։ Հետագայում դարձել է Թալեաթ փաշայի տեղակալը և ձեռնամուխ եղել սեփական գաղափարների իրականացմանը։ Գյոքալփի գաղափարները տեսական հիմք հանդիսացան երիտթուրքերի համար՝ իրագործելու հայերի ցեղասպանությունը, որի ընթացքում ոչնչացվեց նաև հայ գործարար խավը, իսկ հայերի ունեցվածքը յուրացվեց թուրքերի կողմից։

1919 թվականին աքսորվել է Մալթա։

Աշխատություններ

  • «Թուրքիզմի սկզբունքները»
  • «Թուրքական քաղաքակրթության պատմությունը»
  • «Կըզըլելմա» (բանաստեղծությունների ժողովածու)
  • «Պանթուրքիզմ, պանիսլամիզմ և մոդեռնիզմ»
  • «Քրդական ցեղերի պատմությունը»

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.