հայ արձակագիր, դրամատուրգ From Wikipedia, the free encyclopedia
Զարզանդ Դարյան (Զարզանդ Մովսեսի Մովսիսյան, փետրվարի 25, 1912[1], Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա[1] - հոկտեմբերի 28, 1984[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ արձակագիր, դրամատուրգ։
Զարզանդ Դարյան | |
---|---|
Ծննդյան անուն | Զարզանդ Մովսեսի Մովսիսյան |
Ծնվել է | փետրվարի 25, 1912[1] |
Ծննդավայր | Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 1984[2] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բուժական |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1939)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Ավանգարդ[1] և Գրական թերթ[1] |
Պարգևներ | |
Զարզանդ Դարյան Վիքիդարանում |
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Կոփ գյուղում։ 1931 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և մի քանի տարի ուսուցչություն արել։ 1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-1954 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի, «Գրական թերթի», «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագրություններում։ 1970 թվականին Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Հանրապետության նախագահը» պիեսը։ Թարգմանվել և առանձին գրքով ռուսերեն լույս է տեսել նրա «Իմ առավոտը» (Մոսկվա, 1952), «Սայաթ-Նովա» (Մոսկվա, 1973) գործերը։
Մահացել է Երևանում, թաղված է ՀՀ Կոտայքի մարզի Բուժական գյուղում[4][5][6]։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1972) և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
Լույս են տեսել Դարյանի «Քննություն» (1953), «Մայիս» (1957), «Սայաթ-Նովա» (հ. 1-2, 1960-1963), «Արծիվ Վասպուրականի» (1965), «Այս հին աշխարհը» (1974), «Քառուղիներ» (գիրք 1-2, 1981-1982) վեպերը։ «Արծիվ Վասպուրականի» վեպը գրել է 1965 թվականին։ Վեպը պատկերում է 1915 թվականի Վանի հերոսամարը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.