From Wikipedia, the free encyclopedia
Զալման Շազար (եբրայերեն՝ זלמן שז"ר, դեկտեմբերի 22, 1889[1][2], Mir, Novogrudsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1974[2][3][4][…], Երուսաղեմ, Իսրայել), Իսրայելի քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, Իսրայելի երրորդ նախագահ (1963-1973)։
Զալման Շազար | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1889[1][2] |
Ծննդավայր | Mir, Novogrudsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1974[2][3][4][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ, Իսրայել |
Գերեզման | Հերցլի լեռ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Ստրասբուրգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, գրող և բանաստեղծ |
Ամուսին | Rachel Katznelson-Shazar? |
Զբաղեցրած պաշտոններ | Իսրայելի նախագահ, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր |
Կուսակցություն | ՄԱՊԱՅ և Workers of Zion? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հրեական ազգային խորհուրդ |
Zalman Shazar Վիքիպահեստում |
Շնեեր Զալման Ռուբաշով (բելառուս․՝ Шнэер За́льман Рубашо́ў; ռուս.՝ Шне́ер За́лмен Рубашо́в) ծնվել էր հասիդիկ ընտանիքում, Մինսկի մոտ գտնվող Միր բնակավայրում, Ռուսական կայսրություն (այժմ Գրոդնոյի մարզ, Բելառուս), երիտասարդ տարիներին ստացել է կրոնական կրթություն։
Նա, մինչ կյանքի վերջ, Խաբաթի մեջ ներգրավված մնաց, օգնելով Ռաբի Յոզեֆ Յիցխոկ Շնեերսոնին Կֆար Շաբաթ գյուղը հիմնել և Իսրայելի կրոնական համայնքին թույլատրեց ստեղծել իրենց կրթական համակարգը[5]։ Հետագայում, նա Ռաբիի հետ լայնածավալ նամակագրություն է ունեցել, և բազմիցս այցելել նրան[6][7]։
Պատանեկան շրջանում նա ներգրավվում է Պոալ Ցիոն շարժման մեջ։ 1924 թվականին, Շազարը գաղթել է Պաղեստին և 1924 թվականին, և դառնում Հիստրադրութ Իսրայելի աշխատավորական շարժման քարտուղարության անդամ։
Շազարը մահացավ 1974 թվականի հոկտեմբերի 5-ին։ Նա թաղված է Հերցլ լեռան վրա, Երուսաղեմ։
1944 ից 1949 թվականներին, Շազարը Իսրայելի Դավար թերթի գլխավոր խմբագիրն էր։
1949 թվականին, Մապայ կուսակցության կողմից ընտրվել էր առաջին Քնեսեթի ներկայացուցիչ, և Դավիդ Բեն Գուրիոնի կողմից նշանակվեց Իսրայելի առաջին կառավարության կրթության նախարար։ Նա չներգրավվեց Դավիդ Բեն Գուրիոնի երկրորդ կառավարության մեջ, սակայն պահպանեց իր տեղը Քնեսեթում։ Նա նաև Հրեական գործակալության անդամ դարձավ, իսկ 1952 թվականին՝ գործադիր տնօրեն։ Նա 1956 թվականին Քնեսեթից հրաժարվեց և, 1956 ից 1960 թվականները Հրեական գործակալության Յերուսաղեմի գործադիրի ղեկավարն էր։
Շազարը 1963 թվականին Քնեսեթի կողմից նախագահ ընտրվեց։ Այդ նույն տարում նա ներկա եղավ Ջոն Քենեդու հուղակավորությանը։ 1964 թվականին, երբ Պողոս VI պապը այցելեց Իսրայել, Շազարը նրա համար կարդաց հատված Միքիայի գրքից՝ հայտարարելով, չնայած այլ ազգերը կարող են հետևել այլ աստվածների, “մենք հավերժ կքայլենք մեր աստծո հետևից”[8]։ Նա 1968 թվականին վերընտրվեց երկրորդ ժամկետով։
1969 թվականին, պատմության մեջ առաջին անգամ լուսնի վրա իջնելու կապակցությամբ, Ապոլոն 11-ին ուղղված 73 բարեմաղթանք հաղորդագրություններից մեկը Շազարինն էր, որը ցայսօր լուսնի մակերևույթի վրա է։ Նրանում ասվում էր, "Խաղաղության առատության հույսով, քանի դեռ լուսինը տոկում է, Երուսաղեմում Իսրայելի նախագահից (Սաղմոսարան 72,7)."[9] 1973 թվականին, նրան հաջորդեց Իբրահիմ Կացիրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.