Remove ads

Եքիդնա (լատին․՝ Tachyglossidae), ապրում է խիտ մացառուտներով կամ անտառածածկ լեռնոտ վայրերում[1]։ Արտաքինով ոզնի է հիշեցնում, սակայն նրանից չորս անգամ մեծ է։ Վտանգի դեպքում ոզնու նման կծիկ է դառնում և նույնպես փշեր ունի։ Եքիդնան և բադակտուցը մոտիկ ազգակիցներ են և շատ ընդհանրություններ ունեն. եքիդնան ձու է դնում, նրա մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է՝ շրջապատի ջերմաստիճանից կախված, ապրում է Ավստրալիայում, սնվում միջատներով։

Եքիդնա
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Ենթադաս Yinotheria
Կարգ Միանցքանիներ (Monotremata)
Ընտանիք Եքիդնա (Tachyglossidae)
Gill, 1873

Անվանումը

Այս կենդանիների անունը համապատասխանում է հին հունական ἔχιδνα՝օձ[2]։

Կենսակերպը

Եքիդնան արագ վազում է, ճարպկորեն փորում հողը, լավ մագլցում նույնիսկ զառիկող լանջերով։ Եքիդնան և բադակտուցը երկրագնդի միակ կենդանիներն են, որոնք ունեն լրիվ գեղձային ստամոքս։ Եքիդնայինների ընտանիքը ներառում է 4 տեսակի կենդանիներ՝ կորակտուց եքիդնայի 3 տեսակներ և ավստրալիական եքիդնա։ Եքիդնան ցամաքային կենդանի է, անհրաժեշտության դեպքում կարող է լողալով հաղթահարել ջրային արգելքները։ Սնվում է հիմնականում մրջյուններով ու տերմիտներով, հազվադեպ այլ միջատներով ու որդերով։ Ատամներ չունի, երկար դնչով ու կպչուն լեզվով ճարպկորոն որսում է մրջյուններին ու կուլ տալիս։ Եքիդնան շատ նման է ոզնու, նրա ողջ մարմինը ծածկված է ասեղներով և վտանգի դեպքում ոզնու նման կծկվում է։ Ունի սուր տեսողություն, անմիջապես նկատում է վտանգը և թաքնվում։ Եթե շրջակայքում թաքնվելու հնարավորություն չկա, եքիդնան կծիկ է դառնում։ Եքիդնան բադակտուցի նման ձվադրում է, բայց ոչ թե գետնին, ինչպես բադակտուցը, այլ իր փորի վրա գտնվող հատուկ պարկի մեջ, որտեղ էլ սկզբնական շրջանում կրում է ձվից դուրս եկած իր ձագին։ Եքիդնաներն ապրում են մինչև 30 տարի։

Եքիդնան ստեղծում է պաշտպանիչ բույն
Remove ads

Ընդհանուր բնութագիրը

Կորակտուց եքիդնայի 3 տեսակները բնակվում են Նոր Գվինեա կղզում։ Այս կենդանիները խոշոր են ավստրալիական եքիդնայից, ունեն 45-77 սմ երկարությամբ մարմին և մինչև 16 կգ քաշ։ Ապրում են անտառային և լեռնային շրջաններում, սնվում են հիմնականում անձրևաորդերով, երբեմն՝ բզեզներով։ Մարմնի կառուցվածքով նման են ավստրալիական եքինդային, այն տարբերությամբ, որ ասեղներն ավելի կարճ են, իսկ վերջույթներն ու կտուցը երկար։ Երկար ու կոր կտուցի համար կոչվում է կորակտուց եքիդնա։ Ավստրալիական եքիդնան ավելի փոքր է, մարմնի երկարությունը 30-45 սմ է, քաշը՝ մինչև 5 կգ։ Ապրում է Ավստրալիայում, Տասմանիա և Նոր Գվինեա կղզիներում։ Կտուցն ավելի կարճ է։ Տասմանիայում ապրող եքիդնայի ենթատեսակն ավելի խոշոր է, մարմնի երկարությունը մինչև 55 սմ է։

Remove ads

Դասակարգում

Եքիդնաների ընքանիքը ներառում է հետևյալ տաքսոնները[3]

  • Պրոեքիդնայի տեսակ (Zaglossus)
    • Բարտոնի պրոեքիդնա (Zaglossus bartoni)
    • Բրյունի պրոեքիդնա (Zaglossus bruijni)
    • Ատենբորոյի պրոեքիդնա (Zaglossus attenboroughi)
    • † Zaglossus hacketti
    • † Zaglossus robustus
  • Եքիդնաների տեսակ (Tachyglossus)
    • Ավստրիալական եքիդնա (Tachyglossus aculeatus)
  • † Род Megalibgwilia
    • † Megalibgwilia ramsayi

Մշակույթ

  • Ավստրալիական եքիդնան պատկերված է մի շարք ավստրիալական փոստային նամականիշների վրա, ինչպես նաև ավստրիալական 5 մետաղադրամի վրա։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads