From Wikipedia, the free encyclopedia
Մրջյունները պատկանում են թաղանթավորների կարգի միջատների ընտանիքն։Ի տարբերություն կարգի մյուս ընտանիքների՝ մրջյունների կուրծքը փորիկին է միանում 1-2 հատվածներից կազմված բարակ, շարժուն ցողունիկով։ Հայտնի է մոտ 7000 եվ ավելի տեսակ։
Մրջյուններ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Formicidae
Latreille, 1802
|
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
Formicariae | ||||||||||||||
|
Մրջյունների մարմնի երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը լինում են պարզ եվ բարդ։ Բեղիկները բարակ են, ծնկաձև, 12-13 հատվածանի։ Բերանային ապարատը ծամող է։ Կան թևավոր և անթև տեսակներ։
Շատ փոքր, խաղաղասեր եւ ջերմասեր են, տեսակների թիվն ու քանակը արևադարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում։ Զարգացած բնազդներով հասարակական միջատներ են։ Մրջյունների գաղութը սովորաբար կազմված է ձու ածող մեկ կամ մի քանի էգերից («թագուհիներ»), սեռապես չզարգացած բազմաթիվ էգերից («չաշխատավորներ») և թևավոր արուներից ու էգերից («աշխատավորներ»)։
Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու փոքր մրջյունների միջև։ Գաղութի ամենաբազմանդամ խմբի՝ աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, մատղաշներին կերակրելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները։ Մրջյունները երբեք չեն քնում։
Տարեկան մեկ անգամ մրջյունների բնում զարգանում են թևավոր արուներ ու էգեր, որոնք ամուսնական թռիչքի համար լքում են բույնը։ Բեղմնավորումը տեղի է ունենում օդում կամ գետնի վրա, ապա արուները ոչնչանում են, իսկ էգերը կորցնում են թևերը և սկսում նոր բույն կառուցել։ Կան և մշտապես բույն չունեցող թափառական տեսակներ։
Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով, որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով։ Աշխատավոր մրջյունների թագուհուն և թրթուրներին սնում են իրենց թքագեղձերի արտադրած հյութով՝ տրոֆոլաքսիսով։
Մրջյունները օգտակար են, նպաստում են սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների թրթուրները։ Որոշ տեսակները վնաս են հասցնում տեխնիկական կուլտուրաների մթերքներին։ Որոշ երկրներում ձեռնարկվում են մրջյունների պահպանման միջոցառումներ։
Գոյություն ունեն մրջյուններ, որոնք համարվում են մեղրի կենդանի անոթներ։ Այս մրջյունները գաղութում ոչինչ չեն անում և պարարտանում են այլ մրջյունների հավաքած ամենահամեղ կերակուրներով։ Արդյունքում նրանք այնքան են ուռչում, որ դառնում են խաղողի հատիկի չափ։ Նրանց մարմինը լցված է լինում քաղցր հեղուկով։ Երբ գաղութում դժվար ժամանակներ են սկսվում, այս մրջյունները ետ են տալիս կերածը և այլ մրջյուններին կերակրում քաղցր հեղուկով։ Այս մրջյուններով սնվում են նաև այլ գաղութներից ժամանածները, այլ կենդանիներ, նույնիսկ անապատում բնակվող մարդիկ։
Մրջյունները հայտնի հովիվներ են։ Նրանք փնտրում են լվիճներ և խմում են նրանց մարմնից արտազատվող օգտակար հեղուկը։ Մրջյունները լվիճներին պաշտպանում են գիշատիչներից և պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը զոհաբերել նրանց կյանքը փրկելու համար։ Մրջյունները հաճախ ուտում են նաև լվիճների թևերը, որպեսզի նրանք չկարողանան թռչել և հեռանալ։ Հայտնի է նաև որ մրջյունները լվիճներին տեղափոխում են իրենց բները և պահում իրենց հարմար վայրում՝ նրանց նեկտարից մշտապես օգտվելու համար։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրջյուններ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրջյուններ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 67)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.