Երվանդունիներ՝ թագավորական դինաստիա Հայաստանում մ.թ.ա. 570 - մ.թ. 72 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570-201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։

Արագ փաստեր Երվանդունիներ, Տեսակ ...
Երվանդունիներ
Thumb
Thumb
Տեսակարքայատոհմ
Երկիր
ՏիրույթներԵրվանդունիների թագավորություն
ԾագումԵրվանդ Սակավակյաց
ՏիտղոսներՀայաստանի թագավոր
Հայաստանի սատրապ
Մեծ Հայքի Արքա
Ծոփքի արքա
Փոքր Հայքի արքա
Կոմմագենեի արքա
ՀիմնադիրԵրվանդ Սակավակյաց
ՀիմնումՄ.թ.ա. 570
ԱվարտՄեծ Հայքում և Ծոփքում՝ մ.թ.ա. 220
Փոքր Հայքում՝ մ.թ.ա. 1-ին դար
Կոմմագենեում՝ մ.թ. 72
Ազգային
պատկանելիություն
Հայ
Կրտսեր
ճյուղեր
Արծրունիներ
Փակել

Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Ծագում

Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը։

Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։

Ըստ Մեհրդադ Իզադիի, որն իր հերթին մեջբերում է Մովսես Խորենացուն, Երվանդունիները սերտ կապեր ունեին Մարաստանի ազնվականության հետ։ Նա հիշատակում է Երվանդ թագավորի (ենթադրաբար Երվանդ Դ Վերջինի) կողմից Մուրացյաններից աջակցություն ստանալու փաստը, նշելով Մուրացյանների  մարական և հայկական ծագումը։ Իր պարտությունից հետո, ըստ Խորենացու, Երվանդը նահանջել էր իր հայրենի երկիր ՝ «Էրուանդավան», որը հանդիսանում է Մարաստանի մեծագույն և սրբագւոյն լեռան՝ Հարավանդ կամ Հալվանդ/Ալվանդ անունի աղավաղված ձևը[1]։

Պերգամոն քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երվանդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։

Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I-ը, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում է, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են հայոց Երվանդունիների տոհմի հետ։

Երվանդունիների արքայացանկը

  1. Պարույր Սկայորդի մ.թ.ա. մոտ 600-570
  2. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 580-570
  3. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 570-524
  4. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 524-մ.թ.ա. 515
  5. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  6. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  7. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  8. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  9. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  10. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  11. Արտավազդ մ.թ.ա. 300-280
  12. Շամ (Սամոս) Երվանդական մ.թ.ա. 260-240
  13. Արշամ մ.թ.ա մոտ 240-220
  14. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. 220-201
Thumb
Երվանդունիների Մեծ Հայքն ու Ծոփքը
Thumb
Հայի պատկեր, Պերսեպոլիսի բարձրաքանդակներից (մթա 6-րդ դար)

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.