From Wikipedia, the free encyclopedia
Լոմբարդիայի Երկաթյա թագ, Լանգոբարդյան թագավորության (գոյատևել է 568—774 թվականներին) թագ[1], պատրաստվել է 3 դյույմ լայնությամբ ոսկե օղակապից, որը ծածկվել է թանկարժեք քարերով, ներսում տեղավորվել է նեղ երկաթե օղակապ։
Ըստ ավանդույթի՝ այդ երկաթե օղակապը խորհրդանշել է փրկչի խաչի առաջին մեխը, երկաթե օղակապը նվիրվել է Հռոմի պապ Գրիգորի Առաջինը Լանգոբարդի թագուհուն՝ Թեոդելինդային, վերջինս էլ հրամայել է դրանից թագ պատրաստել՝ իր ամուսնուն՝ Ագիլուլֆին թագադրելու նպատակով (593)։
Այդ օրվանից թագը ի պահ է հանձնվել Միլանի մոտակայքում՝ Մոնցայում գտնվող Հովհաննես Մկրտչի տաճարին, ներկայումս էլ այնտեղ է գտնվում[2]։ Բացի լանգոբարդյան թագավորներից, այդ թագով թագադրվել են գերմանական կայսրության թագավորների մեծ մասը՝ Կառլոս Մեծից մինչև Կառլոս 5-րդը։
1805 թվականին իտալական թագավորության ձևավորումից հետո Երկաթյա թագով թագադրվել է Նապոլեոն Բոնապարտը, իսկ 1838 թվականին՝ Լոմբարդիայի և Վենետիկի ավստրիացի թագավոր Ֆեդերիկ 1-ինը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.